fbpx
+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26
Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Հոդվածը տպագրված է եղել "Հոգեբանություն և կյանք" ամսագրում N 3-4, 2002 թ, 73-78 էջ: Հանդեսը ընդգրկված է ՀՀ ԲՈւՀ-ի գիտական հանդեսների ցուցակում՝ համաձայն ՀՀ ԲՈւՀ-ի խորհրդի 17.12.2001 թ.-ի նիստի որոշման (արձ:N25)՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների համար: Հեղինակ՝ Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այժմյան Հայաստանում, ամենատարբեր հիվանդությունների նկատմամբ, բավականաչափ տարածված են բժշկա-կենսաբանական մոտեցումները և համարյա թե անտեսվում են հոգեբանական գործոնները: Իրականում, կամայական հիվանդություն, բացի կենսաբանական գործոններից ունի նաև հոգեբանական հիմքեր, որոնք ծանրակշիռ դեր են կատարում այդ հիվանդության կայացման մեջ: Սա նշանակում է, որ հիվանդության բուժման և առողջացման ժամանակ այս՝ հոգեբանական գործոնների անտեսումը, կբարդացնի բժիշկ - կենսաբանների խնդիրը, իսկ որոշ դեպքերում կվերածի այն անլուծելի պրոբլեմի, կամ խնդրի, որը լուծվում է միայն կատեգորիկ միջոցներով:

Ալերգիան, անչափ նման է իմունային համակարգի ֆոբիայի: Մարդու մոտ, ով օրինակ, սարդերից վախ (արախնոֆոբիա) ունի, բուռն անպատճառ հակազդում կլինի սարդի առկայության դեպքում, կամ նույնիսկ նրա մասին հիշելու դեպքում: Տրամաբանական դատողություններն այստեղ անիմաստ են:

Ալերգիան առաջանում է այն ժամանակ, երբ իմունային համակարգը սկսում է այս կերպով հակազդել, օրինակ՝ կենդանիների բրդի, տան փոշու կամ ծաղկեփոշու վրա: Դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, ուղղակի իմունային համակարգը սխալվում է:

Ֆոբիաների նման, ալերգիան սովորաբար սկիզբ է առնում մանուկ տարիքում ալերգենի հետ անհաջող շփումից, իսկ հետո այս հակազդումը հետապնդում է մարդուն իր ողջ կյանքի ընթացքում:

Հաշվի առնելով այն փաստը, որ ալերգենի ֆիզիկական ներկայությունը պարտադիր պայման չի հանդիսանում ալերգիայի արտահայտման համար՝ ալերգիկ հակազդում կարելի է ստանալ ուղղակի ալերգենի մասին մտածելով, կարելի է առաջադրել դրույթ, որ եթե մարդը կարող է ազդել իմունային համակարգի վրա այնպես, որ ալերգիկ հակազդումը առաջանա առանց ալերգենի մասնակցության, ուղղակի նրա մասին մտածելով, ապա պետք է գոյություն ունենա հնարավոր տարբերակ, որով իմունային համակարգի վրա այնպես ազդենք, որ ալերգիան բուժվի:

Հաջորդիվ Դուք կարող եք ներբեռնել հոդվածը ամբողջությամբ՝ հայերեն լեզվով:

Բեռնել - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: