Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

  • Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք- www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Սկայպ խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, խորհրդատվություն, սկայպ, skype

  • Կարդա իմ գիրքը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիայի բուժումը, лечение депрессии, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հարց ու պատասխան, խորհրդատվություն

  • Ամեն ինչ դեպրեսիայի մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիա, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանության նորություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, նորություններ

  • Ամեն ինչ ֆոբիաների մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, ֆոբիա, վախ, հանրագիտարան

  • Տուր Քո հարցը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, անվճար, խորհրդատվություն, Միհրդատ, Մադաթյան

  • Տարօրինակ հիվանդություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, տարօրինակ, հիվանդություններ

  • Հայաստանն իմ աչքերով - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Հայաստան, Երևան, Արցախ, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանի ընդունարան - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Հոգեբանական առակներ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

ua-tour.net

26 ԱՊՐԻԼԻ - "ՎԱՃԱՌՔԻ ՎԱՐՊԵՏ" թրեյնինգ

ՏԻԿՆԱՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱՅՔ

Ապրիլի 26-ից "ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնը կազմակերպում է "ՎԱՃԱՌՔԻ ՎԱՐՊԵՏ" թրեյնինգը, հիմնված հոգեբանության ՆեյրոԼինգվիստիկ Ծրագրավորում (NLP) ուղղության վրա:

Թրեյնինգը նախատեսված է նրանց համար, ովքեր իրենց աշխատանքին վերաբերվում են համապատասխան պատասխանատվությամբ և ձգտում ունեն կատարելագործվելու և ավելի լավ կազմակերպելու իրենց վաճառքը:

Թրեյնինգի ժամանակ մենք կսովորենք ՎԱՃԱՌԵԼ, վաճառել ամեն ինչ և այնքան գրագետ, որ մեր վաճառքի հաջողությունները կարողանանք հասցնել համարյա 100%-ի:

Թրեյնինգի աշխատանքային լեզուն է՝ ՀԱՅԵՐԵՆԸ:

Թրեյնինգի ԸՆԴՀԱՆՈւՐ ԱՐԺԵՔՆ Է 80 000 դրամ: Վճարումը կատարվելու է մաս-մաս, թրեյնինգի ընթացքում:

Թրեյնինգի տևողությունն է՝ 24 ԺԱՄ: Այն ձգվելու է 1 ԱՄԻՍ:

Դասընթացներն ընթանալու են ՇԱԲԱԹԱԿԱՆ ԵՐԿՈւ ՀԱՆԴԻՊՈՒՄՈՎ, ԵՐԵԿՈՅԱՆ ԺԱՄԵՐԻՆ՝ նախնական պատկերացնում ենք երեքշաբթի և հինգշաբթի օրերին 18:30-ը, սակայն օրը և ժամը կփոխվի խմբի անդամների առաջարկով:

Հանդիպումները տևելու են 3 ժամ, ներառած 15 րոպե կոֆե-բրեյքը:

Թրեյնինգը տեղի է ունենալու "ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնում՝ Վաղարշ Վաղարշյան 26 հասցեում:

Թրեյնինգը վարում են Հոգեբանական Գիտությունների Միջազգային Ակադեմիայի պատվավոր անդամ, Արհեստավարժ Հոգեթերապևտների լիգայի իրական անդամ և միջտարածաշրջանային դասախոս, սերտիֆիկացված ՆԼԾ-թրեյներ`

ՄԻՀՐԴԱՏ ՌՈՍՏՈՄԻ ՄԱԴԱԹՅԱՆԸ

և "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգաբանական Կենտրոնի հոգեբան, ՆԼԾ պրակտիկ՝

ՍՈՆԱ ԱՐԹՈւՐԻ ՄՈւՐԱԴՅԱՆԸ

ԹՐԵՅՆԻՆԳԻ ՊԼԱՆԸ

  1. Ծանոթություն: Խնդրի ներկայացում
  2. Ինչ է ՆԼԾ-ն և ինչու վաճառել ՆԼԾ օգնությամբ
  3. Վաճառքի համար անհրաժեշտ որոշ համոզմունքներ, պրեսուպպոզիցիաներ
  4. Մարդկանց (պոտենցիալ գնորդների) ՆԼԾ տիպեր, ՆԼԾ տիպերի արտաքին նկարագրություններ
  5. Վաճառքի ժամանակ անհրաժեշտ օգտագործվող պրեդիկատ - բառեր
  6. Գնորդի կողմից անգիտակցաբար տրվող աչքային մուտքի բանալիներ
  7. Վաճառողի ընկալման դիրքեր
  8. 7, 38 և 55 տոկոսների տեսություն
  9. Վաճառողի ներքին կոնգրուենտություն
  10. Վաճառողի սենսորային սրություն
  11. Գնորդի հետ անհրաժեշտ հաստատվող ռապպորտ՝ հայելային արտապատկերում և միացում
  12. Վաճառքի ժամանակ, "լավ ձևակերպած արդյունքի"՝ SMART մոդելի օգտագործումը
  13. Վաճառք Դեկարտյան համակարգում
  14. Գնորդի մոտիվացիա
  15. Վաճառքի կազմակերպման աբստրակցիայի մակարդակներ՝ Մետամակարդակ
  16. Գնորդի առարկությունների մետամոդելային քննարկում, քննադատություններ
  17. Վաճառքի մեջ օգտագործվող Էրիկսոնյան հիպնոսի էլեմենտներ՝ Միլթոն մոդել
  18. Վաճառքի ժամանակ Մետաֆորների կազմում
  19. "Հոգեբանական ժամացույց"-ի օգտագործումը վաճառքում
  20. Ստանդարտ խոսքային ստրատեգիաներ, որոնք անխափան աշխատում են վաճառքի ժամանակ

Խմբում ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ՝ գրանցվելու և մասնակցելու են ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ 12 ԴԻՄՈՂՆԵՐԸ:

Թրեյնինգի ավարտին տրվելու է երկու տիպի վկայականներ՝ այն մասնակիցներին, ովքեր կավարտեն թրեյնինգը և բարեհաջող կցուցադրեն սերտած հմտությունները, կտրվի "ՎԱՃԱՌՔԻ ՎԱՐՊԵՏԻ" վկայական, իսկ մյուսները կստանան "ԹՐԵՅՆԻՆԳԻ ՄԱՍՆԱԿՑՈւԹՅԱՆ" վկայական՝ "ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնի կողմից:

Ցանկացողները շտապեն ԳՐԱՆՑՎԵԼ 010264633 և 055471134 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՈՎ:

Ավելի մանրամասն ինֆորմացիայի համար կարող եք անցնել հետևյալ հղումով
Մասնակցել

Նորություններ

GSM-կախվածություն

Շարժական կապի համատարածությունը և իրենց արտադրանքը մոլորակի համարյա բոլոր բնակիչներին վաճառելու հեռախոս արտադրողների ցանկությունը, բերում է նոր, նախկինում անհայտ հոգեկան խանգարումների և շեղումների արտահայտմանը: Հոգեբույժները սկսում են նկատել մարդկանց ավելի ու ավելի մեծ քանակ, որոնց մոտ, օդանավում, կինոթատրոնում, կամ հիվանդանոցում հեռախոսը անջատելու մասին անհրաժեշտ զգուշացումը առաջացնում է անհանգստություն և նույնիսկ վախ ու տագնապ:

Ավելին …

Ինչո՞վ են վտանգավոր...

..."տնայնածին հոգեբանները"

Զգուշացեք, հիմա շատ վիճելի հոդված է լինելու: Երբ այն կարդաք, հավանաբար կուզենաք ինձ մի լավ քոթակ տալ, կամ գոնե ասել՝. "Ոչ, ոչ, իմ ընկերները բոլորովին էլ այդպիսին չեն": Սակայ ամեն դեպքում եկեք մտածենք, թե ինչ վտանգ են մեզ համար ներկայացնում "տնայնածին հոգեբանները"՝ հարազատները, գործընկերները և ամենակարևորը՝ ընկերները:

Ավելին …

Կանացի դեմքի...

...չափորոշիչ

Կանացի դեմքի գեղեցկությունը որոշվում է որոշակի չափանիշներով՝ բիբերի միջև եղած հեռավորությամբ, աչքերի և բերանի միջև եղած հեռավորության և դեմքի երկարության ու լայնության հարաբերությամբ:

Ավելին …

Կարդալով սերը աչքերում

Այն, թե ինչքան արագ եք նկատում, նայում են Ձեր վրա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչքան "կանացի" կամ "տղամարդկային" տեսք ունի նայողը՝ ահա այսպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները համարում են, որ տղամարդու կողմից, իր վրա նետված գեղեցիկ կնոջ հայացքը նկատելու արագության մեջ կարող է թաքնված դեր խաղալ էվոլյուցիոն առավելությունը:

Ավելին …

Ագրեսիա, կարգավիճակ...

...և սեքս

Երբևե մտածել եք, թե ինչու երբեմն աննշան բաների հետևանքով մարդը դուրս է գալիս հունից: Ինչու սխալ հայացքը կամ թափված կաթը կարող են բերել վեճի կամ նույնիսկ կռվի: Մինեսսոտա նահանգի համալսարանի հետազոտող Վլադաս Գրիշկևիչիուսը, ինչու էեն մարդիկ ճանճից փիղ սարքում, հարցին տալիս է երեք պատասխան՝ ագրեսիա, կարգավիճակ և սեքս:

Ավելին …

Անթրոպոմորֆիզմ

Տնային կենդանիների նկատմամբ ցուցաբերվող անթրոպոմորֆիզմը, հաճախ մեր կողմից գնահատվում է որպես դրական և հումանիստական երևույթ, սակայն մեր չորքոտանի ընկերների դաստիարակության հարցում, այն միայն խանգարում է:

Ավելին …

Հարց ու պատասխան

Ամուսինս կարծում է, որ...

...երեխայի հայրն ինքն է...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ, բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան, փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Ավելին …

Չեմ ներում անցյալը

Հարց՝

Բարի օր: Իմ անունը Յուլիա է, ես 20 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ տարբեր ձևի եմ վերաբերվում՝ երբեմն հպարտանում եմ ինձնով, երբեմն հայհոյում եմ ինձ, հասկանալով, որ կարող էի ավելի ճիշտ վարվել: Ես զգացմունքային մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ բավականին հանգիստ ինձ դրսևորել: Հեշտությամբ գնում եմ շփման, բայց ոչ կոնֆլիկտի, միշտ ցանկանում եմ հասկանալ և ընդունել դիմացինիս տեսակետը, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին նրանք կան, սակայն ատում եմ էգոիստներին: Շատ ընկերներ և լավ ծանոթներ ունեմ: Շատերը ինձ ընկալում են որպես բարի և հասնող մարդ, որը միշտ կօգնի, կլսի և կսատարի: Հենց այս բանի համար էլ ինձ գնահատում են և վստահում: Ահա և կարճ իմ մասին:

Ավելին …

Նա ինձ լքեց իմ կարճ...

...տաբաթի պատճառով...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես Նատալյան եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Պյատիգորսկում՝ Ստավրոպոլի նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

Ավելին …

Բաժանվել եմ սիրելիիցս...

...և տեղս չեմ գտնում...

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ մոտ հետևյալ իրավիճակն է՝ ես բաժանվել եմ իր սիրած տղամարդուց: Վերջին շրջանում նրա մոտ այնպիսի անտարբեր վերաբերմունք էր իմ նկատմամբ, որ ես չեմ ուզում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Չեմ էլ հասկանում՝ սիրում եմ նրան թե ոչ: Վերջին շրջանում տեղի ունեցած այն ամենից հետո, որ ես վերապրել եմ, կարելի էր նրան ատել:

Ավելին …

Մենք արդեն 9-10 ամիս է

...ամեն օր վիճում ենք...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է Եկատերինա։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Եկատերինբուրգում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…

Ավելին …

Գտել եմ ամուսնուս...

...գաղտնի նամակագրությունը իր նախկինի հետ…

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անուն է Ելենա: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Կիևում, ամուսնուս և ծնողներիս հետ (երեխաներ չունենք): Ես դժվար վիճակում եմ՝ ամուսնուս հետ լուրջ կոնֆլիկտ ունեմ:

Ես բաց մարդ եմ, մտածող, զգայուն, ինձ սիրում եմ: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է այնպես, ինչպես ես ինքս: Որոշ մարդիք ինձ համարում են չափազանց դժվար (աշխատավայրում ենթականերս՝ պահանջկոտությանս պատճառով):

Ավելին …