+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26
ՄԱՐՄՆԱԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՀՈԳԵԹԵՐԱՊՏԻԿ ԽՈւՄԲ ՀՂԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

"ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնը, առաջին անգամ Հայաստանում սկսում է ՄԱՐՄՆԱԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՀՈԳԵԹԵՐԱՊՏԻԿ ԽՄԲԻ աշխատանքներ՝ ՀՂԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

Ցանկացած կնոջ կյանքում հղիությունը յուրահատուկ ժամանակաշրջան է։ Այս ընթացքում մենք մեր ողջ ուժն ու ժամանակը տրամադրում ենք նոր կյանքի ձևավորմանը և շատ կարևոր է պահպանել ներդաշնակությունը՝ մեր անձի և սեփական մարմնի հետ։ Եթե սրան էլ հավելենք, որ մեր բալիկները իրենց աշխարհընկալումը սկսում են դեռևս ներարգանդային շրջանում և չափազանց զգայուն են հղիության ընթացքում մեր ունեցած զգայական և հոգեբանական կամայական փոփոխությունների նկատմամբ, ապա մեր խմբում ներգրավվելը դառնում է ուղղակի անհրաժեշտ:

Հանդիսանալով արևելյան վարժությունների (յոգա), մարմնի հստակ դիրքերի և արևմտյան հոգեթերապևտիկ ուղղությունների համաձուլվածք, մարմնակողմնորոշիչ թերապիան կնոջ համար լավագույն և անվտանգ գործիք է դառնում կյանքի՝ իր համար ամենախոցելի փուլերից մեկում:

Մարմնակողմնորոշիչ թերապիան հոգեթերապևտիկ այն եզակի ուղղությունն է, որն աշխատում է ամբողջ հղիության, ինչպես նաև հետծննդաբերական ողջ ընթացքում, երբ դեղորայքային բուժումը հակացուցված է։

Ի՞ՆՉ ԿՏԱ ԻՆՁ՝

  1. Հղիության հանդեպ դրական և պոզիտիվ վերաբերմունքի ձևավորում,
  2. Ձեր և Ձեր ապագա երեխայի միջև հոգեբանական կապի ստեղծում և ամրապնդում,
  3. Ամբողջ հղիության ընթացքում հոգեկան հավասարակշիռ վիճակի և լավ ինքնազգացողության պահպանում,
  4. Հղիության ընթացքում առաջացող հնարավոր սթրեսների, վախերի, տագնապների ու դեպրեսիաների կանխարգելում և հաղթահարում,
  5. Ամբողջ հղիության ընթացքում քնի, նյութափոխանակության գործընթացների կարգավորում,
  6. Հղիության ընթացքում հաճախ հանդիպող խրոնիկ հոգնածության վերացում,
  7. Ամբողջ հղիություն անց կացնել պոզիտիվ տրամադրությամբ,
  8. Հոգեբանական պատրաստվածություն ծննդաբերությանն ու մայրանալուն, ինչի հետևանքով էլ՝ ծննդաբերության հեշտ ընթացք:[/li]

ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ՝ հայերեն:

ԽՈւՄԲԸ ՎԱՐՈւՄ Է ԱՆՆԱ ԱՇՈՏԻ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ՝ "ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնի հոգեբան, արտ-թերապևտ, մարմնակողմնորոշիչ հոգեթերապևտ:

ԵՐԲ՝ սկսած 12 հունիսի 2018 թ., երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ԺԱՄԸ՝ 11:30-ից 12:30 (ժամը կարող է փոխվել խմբի անդամների ընդհանուր որոշմամբ):

ՈՐՏԵՂ՝ "ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոն (հասցե` Վաղարշ Վաղարշյան 26):

ԽՄԲԻ ՄԱՍՆԱԿՑՈւԹՅԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ՝ 40 000 դրամ: Վճարումը հնարավոր է իրականացնել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցումով՝ "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոնի բանկային հաշվին:

Թրեյնինգը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր պատասխանատու են վերաբերվում մարդու կյանքում ամենակարևոր գործընթացին՝ հղիությանն ու երեխայի ծնունդին: Բոլոր նրանց, ովքեր լիարժեք հասկանում են այս գործընթացների վեհ պատասխանատվությունը:

ԳՐԱՆՑՎԵԼՈւ ՀԱՄԱՐ՝ ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ, գրանցվելու են ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ 8 ԴԻՄՈՐԴՆԵՐԸ: Ցանկացողները շտապեն ԳՐԱՆՑՎԵԼ 010264633 և 055471134 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՈՎ:

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: