Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

  • Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք- www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Սկայպ խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, խորհրդատվություն, սկայպ, skype

  • Կարդա իմ գիրքը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիայի բուժումը, лечение депрессии, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հարց ու պատասխան, խորհրդատվություն

  • Ամեն ինչ դեպրեսիայի մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիա, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանության նորություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, նորություններ

  • Ամեն ինչ ֆոբիաների մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, ֆոբիա, վախ, հանրագիտարան

  • Տուր Քո հարցը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, անվճար, խորհրդատվություն, Միհրդատ, Մադաթյան

  • Տարօրինակ հիվանդություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, տարօրինակ, հիվանդություններ

  • Հայաստանն իմ աչքերով - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Հայաստան, Երևան, Արցախ, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանի ընդունարան - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Հոգեբանական առակներ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

ua-tour.net

Ժանսեմ - Հովհաննես Սեմերջյան

Ժանսեմ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Ժանսեմ, նույն ինքը՝ Հովհաննես Սեմերջյան - մարդ, ով նկարեց այն, ինչ նկարել չէր կարելի:

Ես ծագումով Կոնստանդինոպոլիսի մոտ գտնվող Սելեզ գյուղից եմ: Այստեղ է ծնվել հայ մեծ գրող Հակոբ Օշականը: 1919 թվականին, թուրքերը պարտություն կրեցին: Հույները, հույս ունենալով վերադարձնել իրենց Այա Սոֆիան, հարձակվեցին նրանց վրա և ետ քշեցին նրանց համարյա մինչև մեր գյուղը: Մենք իհարկե նրանց օգնություն ցուցաբերեցինք, սակայն շուտով իրավիճակը փոխվեց: Աշխարհի տերությունների օգնությամբ, 1922-23 թվականներին, թուրքերը անցան հակահարձակման նոսրացնելով հայերի և հույների շարքերը: Փախուստի ճանապարհին, շատերը իրենց նետում էին ջուրը: Նրանք նավակներով փորձում էին փախչել դեպի հարազատ վայրեր: Հույների հետ մենք էլ փախանք դեպի Սալոնիկի: Հիշում եմ, այն ժամանակ ես 3 տարեկան էի - ծովը կանաչ էր, երկինքը՝ կարմիր, նավակներից ձեռքեր էին կախ ընկած, ամենուր արյուն էր, կրակ և բոց: Յոթ տարի անց, մեր ընտանիքը տեղափոխվեց ապրելու Փարիզ: Լուվրում կախված է Դելակրուաի մի նկար: Տեսնելով այն ես ցնցվեցի: Թվում էր, թե այն նկարած է այն կյանքից, որը ես վերապրել էի մանկությունում: Այնուամենայնիվ, ես իմ այստեղ գտնվելը զարմանալի եմ համարում, և հաճախ հարցնում եմ ինձ՝ ի՞նչ եմ ես անում Ֆրանսիայում, այս մարդկանց հետ: Ոչ գլուխս է նրանց գլխին նման, ոչ սիրտս, ոչ էլ ապրելակերպս: Ինչու՞մ է պատճառը: Եվ պատասխանում եմ՝ պատճառը - Եղեռնն է, ինչը ես բավական երկար ժամանակ չէի խիզախում պատկերել վրձնով:

Հոր մահից հետո, 1931 թվականին, Ժանսեմի մայրը Սալոնիկից տեղափոխվեց Ֆրանսիա ապրելու, որպեսզի կարողանա բուժել որդու կոտրված ոտքը, և նրանք հաստատվեցին ապրելու Փարիզի արվարձաններից մեկում՝ Իլի լե Մուլինոյում:

Այո, ես ինքս Եղեռնը չեմ տեսել, և զինվոր էլ չեմ եղել: Թուրքերը Կոնստանդինոպոլիսից չէին սկսել, քանի որ այնտեղ էին տեղակայված բազմաթիվ այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ: Տեղահանումը սկսել էին գյուղերից: Իմ մայրն էր այդ մասին պատմում: Առաջին հերթին հավաքել էին բոլոր երիտասարդ տղամարդկանց, որոնց մեջ էր նաև իմ քեռին: Եվ բոլորին, այդ թվում նաև քեռուս կախել էին: Իմ ծնողները ոտքով հասել էին մինչև Բաղդադ: Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես են նրանք այդպիսի երկար ճանապարհ անցել ոտքով: Ես նրանցից միշտ փորձում էի իմանալ մանրամասները՝ ինչ են կերել, որտեղ են քնել: Այդ ժամանակ ես 7-8 տարեկան էի, և մայրս հաճախ էր պատմում կատարվածի և վերապրածի մասին: Հիմա այդ ամենը Ձեզ չեմ կարող վերապատմել, որովհետև այդ ամենը՝ մի ամբողջ պատմավեպի սյուժե է: Այդ տանջանքների մեջ նաև հրաշքներ են տեղի ունեցել՝ եզակի մարդկանց հաջողվում էր հասնել մինչև Դեր-Զոր և կենդանի մնալ: Մայրս հասավ: Մանկական տարիքում, այդ պատմությունները լուրջ ազդեցություն էին ունենում իմ հոգեկանի վրա: Այդ ամենը հնարավոր չէ նկարել: Երբ երիտասարդ էի՝ երազում էի այդ մասին: Սակյն ինքս ինձ ասում էի՝ դա հնարավոր չէ նկարել, անհնար է: Պետք է շատ հզոր լինես, որ կարողանաս այդ ամենը պատկերել: Առաջ ես երբեք չէի խիզախի դա անել:

Ժանսեմը բազմաթիվ արհեստավարժ պարգևների դափնեկիր է, որոնցից առաջինը դարձավ "Պրի պոպուլիստը"՝ նա ամենասկզբից, որպես իր ոգեշնչման առարկա ընտրեց թշվառներին, անկում ապրած և դժբախտ մարդկանց, Եղեռնի զոհերին և հայ փախստականներին: Հայտնի իմաստով, Ժանսեմը, ազգային պատմական հիշողության հաջորդական կրողն է, ինչը նա տարիներ շարունակ վերարտադրել է պատկերավոր շարքով: Ֆրասիացի տեսաբանները, Ժանսեմին անվանում են միզերաբլիստ - թշվառների նկարիչ: Իսկ որպես գունանկարիչ և գծանկարիչ - նա փայլուն է, նրա ստեղծագործությունների կողքով հնարավոր չէ անտարբեր անցնել՝ դրանք ձգում են: Նրա պերսոնաժների աչքերում թախիծ և հոգեկան տանջանքներ են: Բացի դրանից, նա հաճույքով պատկերում էր դիմակահանդեսներ, թատերական գործողություններ, արտիստներ և հաճախայդ ամենը տեղակայվում էր վենետիկայն միջավայրում: Սակայն նույնիսկ այդ աշխատանքներում, ամենուր առկա է կյանքի դրաման, ինչը ժամանակ առ ժամանակ հասնում է իրական տրագեդիայի մակարդակի: 2005 թվականին, Մեծ Եղեռնի 90-ամյակի կապակցությամբ, Ժանսեմը Երևան բերեց և թանգարանին նվիրեց այդ առօրեական թեմային նվիրված նկարների շարք: Հայկական արվեստում, ցավի և սարսափի այսպիսի կոնցենտրացիա գոյություն չունի:

Այդ պրոբլեմը, միշտ եղել է իմ մեջ, սակայն երբեք չեմ խիզախել սկսել: Թեման շատ դժվար է: Չափազանց դժվար է համազգային տրագեդիան արտահայտել գեղարվեստի միջոցով: Մորս պատմությունները ես անց եմ կացրել իմ միջով, տարիներ շարունակ վերաիմաստավորել եմ և միայն երկու տարի առաջ ինձ թույլ տվեցի սկսել աշխատել "Մորթը" շարքի վրա: Այդ ընթացքում ուրիշ ոչինչով չեմ զբաղվել՝ չէի էլ կարող: Սա իր իմաստով - Ռեքվիեմ է:

Ժանսեմի ութանասուն ամյակը արդեն լրացել էր, երբ նրա մեջ քնած հրաբուխը բացեց իր աչքերը: Հզոր լավայի հոսքերով, մեկը մյուսի հետևից սկսեցին ժայթքել քնած կրակի բազմաթիվ արտահայտումներով - "Երկնագույն Եղեռն", "Մորթի էպիզոդ", "Փախստականները", "Տրտմություն", "Բռնություն", "Մարտիրոսություն", "Կարմիր արև", "Մեռցնելու նախապատրաստություն", "Տեղահանություն", "Գողգոթան և Հիսուսը", "Ռեքվիեմ", "Մահվան հաղթանակը", "Փչացրած ծաղիկներ", "Խաչելություն", "Մորթ"... Ընդհանուր առմամբ՝ 34 կտավ:

Այնպես է լինում, որ թախծում եմ, սակայն իմ բնույթով վատատես չեմ, այլ ընդհակառակը: Բայց եթե խորանանք, ապա իմ մեջ խորը վիշտ կտեսնենք - այդ վիշտը կա ողջ հայ ժողովրդի սրտում:

Ժանսեմը հոյակապ ձևավորումներ է տվել տասնյակ գրքերի, մասնավորապես Կամյուի, Բոդլերի, Լորկաի, Սերվանտեսի և այլ մեծանուն գրողների գրքեր: Նկարչի աշխատանքները զարդարում են աշխարհի բազմաթիվ թանկարանները:

Ամեն ինչ սկսվեց 1951 թվականին,- խոստովանվում է նա ավելի ուշ,- Այն ժամանակ ես իրար հետևից չորս հեղինակավոր մրցանակ ստացա, և իմ առջև բացվեցին պատկերասրահների դռները: Իմ աշխատանքները սկսեցին ակտիվ առնվել և արդեն 37 տարեկան հասակում ես անուն ձեռք բերեցի ու հարստացա:

Ժանսեմի կանայք - զարմանահրաշ ստեղծագործություններ են, որոնք լցված են հատուկ ճառագայթումով: Նրանց պատկերը՝ հորմոնիայի, թեթև ճիգի և օդային էրոտիզմի գեղեցիկ համակցություն է: Նրանք Աստվածուհիներ են, եթե նույնիսկ գտնվում են Մոնմարտրի էժանագին սրճարաններում և թախծելով, գլանակ են ճմրթում: Սկսնակ բալետի պարուհիներ, ներքաշված անդրկուլիսյան կյանքի մեջ, իրենց սիրած մարդու կողմից թողնված կոկետներ, անպաշտպան հրեշտակներ, որոնք ուշադիր նայում են այս դաժան աշխարհին: Թանկագին Ժանսեմ, որտե՞ղ եք Դուք նրանց գտնում: Ոչ, ոչ, Մոնմարտր գնալը մեզ չի փրկի՝ Փարիզի շրջանների գեղեցկությունն ու բովանդակությունը պետք է տեսնել հենց իր, նկարչի աչքերով, թե չէ տնակները կփլվեն և գույները կլուծվեն…

1956 թվականին, Ժանսեմը ընտրվում է Երիտասարդ Նկարիչների Սալոնի Պրեզիդենտ, իսկ 1958 թվականին, Մեքսիկայում ստանում է "Կամպարեզո" մրցանակը: Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ՝ Փարիզում, Նյու-Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզաննում, Բեյրությում և այլ քաղաքներում: Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի շրջանակներում, նրա կտավները ցուցադրվել են նաև Մոսկվայում: Ժանսեմի բազմաթիվ աշխատանքներ ցուցադրված են Լուվրում, Ճապոնիայի ժամանակակից արվեստների թանգարաններում, Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում և անձնական հավաքածուներում:

 Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Նորություններ

GSM-կախվածություն

Շարժական կապի համատարածությունը և իրենց արտադրանքը մոլորակի համարյա բոլոր բնակիչներին վաճառելու հեռախոս արտադրողների ցանկությունը, բերում է նոր, նախկինում անհայտ հոգեկան խանգարումների և շեղումների արտահայտմանը: Հոգեբույժները սկսում են նկատել մարդկանց ավելի ու ավելի մեծ քանակ, որոնց մոտ, օդանավում, կինոթատրոնում, կամ հիվանդանոցում հեռախոսը անջատելու մասին անհրաժեշտ զգուշացումը առաջացնում է անհանգստություն և նույնիսկ վախ ու տագնապ:

Ավելին …

Ինչո՞վ են վտանգավոր...

..."տնայնածին հոգեբանները"

Զգուշացեք, հիմա շատ վիճելի հոդված է լինելու: Երբ այն կարդաք, հավանաբար կուզենաք ինձ մի լավ քոթակ տալ, կամ գոնե ասել՝. "Ոչ, ոչ, իմ ընկերները բոլորովին էլ այդպիսին չեն": Սակայ ամեն դեպքում եկեք մտածենք, թե ինչ վտանգ են մեզ համար ներկայացնում "տնայնածին հոգեբանները"՝ հարազատները, գործընկերները և ամենակարևորը՝ ընկերները:

Ավելին …

Կանացի դեմքի...

...չափորոշիչ

Կանացի դեմքի գեղեցկությունը որոշվում է որոշակի չափանիշներով՝ բիբերի միջև եղած հեռավորությամբ, աչքերի և բերանի միջև եղած հեռավորության և դեմքի երկարության ու լայնության հարաբերությամբ:

Ավելին …

Կարդալով սերը աչքերում

Այն, թե ինչքան արագ եք նկատում, նայում են Ձեր վրա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչքան "կանացի" կամ "տղամարդկային" տեսք ունի նայողը՝ ահա այսպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները համարում են, որ տղամարդու կողմից, իր վրա նետված գեղեցիկ կնոջ հայացքը նկատելու արագության մեջ կարող է թաքնված դեր խաղալ էվոլյուցիոն առավելությունը:

Ավելին …

Ագրեսիա, կարգավիճակ...

...և սեքս

Երբևե մտածել եք, թե ինչու երբեմն աննշան բաների հետևանքով մարդը դուրս է գալիս հունից: Ինչու սխալ հայացքը կամ թափված կաթը կարող են բերել վեճի կամ նույնիսկ կռվի: Մինեսսոտա նահանգի համալսարանի հետազոտող Վլադաս Գրիշկևիչիուսը, ինչու էեն մարդիկ ճանճից փիղ սարքում, հարցին տալիս է երեք պատասխան՝ ագրեսիա, կարգավիճակ և սեքս:

Ավելին …

Անթրոպոմորֆիզմ

Տնային կենդանիների նկատմամբ ցուցաբերվող անթրոպոմորֆիզմը, հաճախ մեր կողմից գնահատվում է որպես դրական և հումանիստական երևույթ, սակայն մեր չորքոտանի ընկերների դաստիարակության հարցում, այն միայն խանգարում է:

Ավելին …

Հարց ու պատասխան

Ամուսինս կարծում է, որ...

...երեխայի հայրն ինքն է...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ, բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան, փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Ավելին …

Չեմ ներում անցյալը

Հարց՝

Բարի օր: Իմ անունը Յուլիա է, ես 20 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ տարբեր ձևի եմ վերաբերվում՝ երբեմն հպարտանում եմ ինձնով, երբեմն հայհոյում եմ ինձ, հասկանալով, որ կարող էի ավելի ճիշտ վարվել: Ես զգացմունքային մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ բավականին հանգիստ ինձ դրսևորել: Հեշտությամբ գնում եմ շփման, բայց ոչ կոնֆլիկտի, միշտ ցանկանում եմ հասկանալ և ընդունել դիմացինիս տեսակետը, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին նրանք կան, սակայն ատում եմ էգոիստներին: Շատ ընկերներ և լավ ծանոթներ ունեմ: Շատերը ինձ ընկալում են որպես բարի և հասնող մարդ, որը միշտ կօգնի, կլսի և կսատարի: Հենց այս բանի համար էլ ինձ գնահատում են և վստահում: Ահա և կարճ իմ մասին:

Ավելին …

Նա ինձ լքեց իմ կարճ...

...տաբաթի պատճառով...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես Նատալյան եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Պյատիգորսկում՝ Ստավրոպոլի նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

Ավելին …

Բաժանվել եմ սիրելիիցս...

...և տեղս չեմ գտնում...

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ մոտ հետևյալ իրավիճակն է՝ ես բաժանվել եմ իր սիրած տղամարդուց: Վերջին շրջանում նրա մոտ այնպիսի անտարբեր վերաբերմունք էր իմ նկատմամբ, որ ես չեմ ուզում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Չեմ էլ հասկանում՝ սիրում եմ նրան թե ոչ: Վերջին շրջանում տեղի ունեցած այն ամենից հետո, որ ես վերապրել եմ, կարելի էր նրան ատել:

Ավելին …

Մենք արդեն 9-10 ամիս է

...ամեն օր վիճում ենք...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է Եկատերինա։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Եկատերինբուրգում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…

Ավելին …

Գտել եմ ամուսնուս...

...գաղտնի նամակագրությունը իր նախկինի հետ…

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անուն է Ելենա: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Կիևում, ամուսնուս և ծնողներիս հետ (երեխաներ չունենք): Ես դժվար վիճակում եմ՝ ամուսնուս հետ լուրջ կոնֆլիկտ ունեմ:

Ես բաց մարդ եմ, մտածող, զգայուն, ինձ սիրում եմ: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է այնպես, ինչպես ես ինքս: Որոշ մարդիք ինձ համարում են չափազանց դժվար (աշխատավայրում ենթականերս՝ պահանջկոտությանս պատճառով):

Ավելին …