Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

  • Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք- www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Սկայպ խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, խորհրդատվություն, սկայպ, skype

  • Կարդա իմ գիրքը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիայի բուժումը, лечение депрессии, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հարց ու պատասխան, խորհրդատվություն

  • Ամեն ինչ դեպրեսիայի մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիա, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանության նորություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, նորություններ

  • Ամեն ինչ ֆոբիաների մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, ֆոբիա, վախ, հանրագիտարան

  • Տուր Քո հարցը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, անվճար, խորհրդատվություն, Միհրդատ, Մադաթյան

  • Տարօրինակ հիվանդություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, տարօրինակ, հիվանդություններ

  • Հայաստանն իմ աչքերով - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Հայաստան, Երևան, Արցախ, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանի ընդունարան - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Հոգեբանական առակներ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

ua-tour.net

Քեռի Ջիվան - Ջիվան Գասպարյան

Քեռի Ջիվան - Ջիվան Գասպարյան - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Պատերազմից առաջ, "Մոսկվա" կինոթատրոնում նվագում էին դուդուկահար-նվագակցողներ: Հնչում էր չճնշող երաժշտություն, իսկ էկրանին խաղարկվում էին կրքերը: Այնտեղ նվագում էր դուդուկիստ Մարգարը, նրա հոգին լուսավորի: Աստված իմ, ինչքան էր ինձ դուր գալիս նրա կատարումը: Ես նրան զզվացնում էի: Մի անգամ հին ամանեղեն էի հանձնել, և ստացած գումարը տվել նրան: Նա իրենից հեռացրեց իմ քրտնած ձեռքը, փողերով, և ինձ մեկնեց իր դուդուկներից մեկը՝ "Նվագիր, թվում է թե մարդ կդառնաս":

Ջիվան Գասպարյան - պրոֆեսսոր, միջազգային մրցույթների բազմակի հաղթող, հայաստանի ժողովրդական արտիստ, կարճ ասած աստղ, հանրահայտ մարդ, ով մարդկանց գիտակցության մեջ համակցվում է ինչ որ բարի և վեհ բանի հետ, ով չի շտապում և չի նկատում ունայնությունը: Մտածում եք, թե ամեն ինչ դուդուկի մե՞ջ է: Ինչ կլինի, եթե նրանից վերցնենք դուդուկը, և տանք նրան թմբուկ, նա կկերպարանափոխվի՞, կդառնա՞ իր հակապատկերը և կսկսի թմբկահարելով խլացնել հազիվ լսելի երգերը, շշունջը և բարբաջա՞նքը: Կարծում եք այս երաժշտական գործիքը փոխու՞մ է մարդուն, այլ ոչ թե մարդու հոգին է դարձնում հասարակ սուլիչը՝ աստվածային եղեգի: Չգիտեմ, ազնիվ խոսք:

Եղեգի մասին, բերանիցս թռավ: Դուդուկը պատրաստում են ծիրանենուց, փորձել են պատրաստել տանձենուց, սալորենուց, խնձորենուց, սակայն հնչել է միայն ծիրանենին... Զարմանալի ծառ է: Ով գիտե, պատահակա՞ն է, որ այս ժողովրդական գործիքը, կերպարանավորվում է միայն ծիրանով, լատիներեն "ֆրուկտուս արմենիկա": Ստացվում է, որ հայկական է այս միրգը: Այստեղ չկա ոչ մի հակասություն՝ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացին, այս գործիքը անվանում էր Ծիրանափող՝ ծիրանենու հոգի:

Ահա, հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի կատարած մի քանի հայկական երաժշտությունների անուններ՝ "Զովն եկավ", "Որսկան եղբայր", "Ես այս աշխարհում հոգոց չեմ հանի", "Հորովել", "Իմ փոքրիկ ծաղկանոցը", "Հեյ, թանկագինս"... Այս ամենը հասկանալի է: Իսկ "Դլե յամանը" մեղեդի է, որը սրտի պայթյուն առաջացրեց Կալիֆորնիայում ապրող մի ծերուկի մոտ՝ այս անունը չի թարգմանվում: Ոչ ոք չի կարողանում թարգմանել երկու կարճ բառ, երկու բացականչում, երկու դառը հոգոց, երկու կշտամբանք, երկու ափսոսանք այն բանի, որ եղել է, ու երբեք չի կրկնվի: Մի խոսքով հայկական ճակատագրի մասին, այն մասին, թե ինչ է գրված ճակատին և դեռ չի կարդացված, որովհետև չի կարդացվում:

Որոշները ասում են, որ դուդուկը իմացել են դեռ հին Չինաստանում, մյուսները հակաճառում են, թե ծիրանենին հայտնի է հին Հայաստանից, երրորդները կհիշեն Պարսկաստանն ու Հռոմը, և նույնպես ինչ որ չափով ճիշտ կլինեն:

Բայց և այնպես, հայկական դուդուկի ձայնի մեջ սեղմված են հազարամյակների կրքերը և մտքերը: Ոչ այն մտքով, որ այս փողային գործիքը իր լսողին է ներկայացնում, մինչև անհնարությունը սեղմած, անցած դարերի զգացողությունները երաժշտական տուփերի միջոցով: Ոչ, և 100 անգամ ոչ: Այս գործիքի արտաբերած մեղեդիներում լսվում են քաջ հռոմեական լեգիոների խրախճանքի ձայները, պարթևյան իմաստունի տերողորմյաի չրխկոցը, հայի տագնապալի սպասումը... սթափ մտքի սառը շիթը և սիրուց արբած սրտի զառանցանքը:

Եթե մենք դուդուկ չունենաինք, ապա պետք էր այն հորինել:

"Գասպարյանը իր համերգները վեր է ածում տխուր, կրքոտ, հետքրքիր, նոստալգիկ և հարգալից դրամաների" - Ջոն Պարելես, New York Times

"Այդ երաժշտության մեջ ՝մոցիոնալ ներգրավվածությունը այնքան մեծ է, որ նույնիսկ ամենափոքրիկ կողմնակի աղմուկը ընկալվում է, որպես երաժշտի և հանդիսատեսի միջև եղած վստահելի հարաբերության պղծում" - Los Angeles Weekly

"Սա անկասկած, իմ լսած ամենագեղեցիկ և ամենահոգեվոր ձայնագրություններից մեկն է" (I Will Not Be Sad In This World) - Բրայան Ինո

"Ես միշտ ուզեցել եմ Ջիվան Գասպարյանի համար երաժշտություն գրել: Ես կարծում եմ, որ նա աշխարհի ամենաշշմեցնող երաժիշտներից մեկն է: Նա ստեղծում է իր տեսակի մեջ միակ, յուրահատուկ ձայնային հնչողություն, որը միանգամից նստում է հիշողության մեջ" Հանս Ցիմմեր, "Գլադիատոր" ֆիլմի երաժշտության հեղինակը:

Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928 թ-ին, Հայաստանի Սոլակ գյուղում, ապրում և աշխատում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսսոր է: Հայկական ժողովրդական երաժշտության աշխարահռչակ գիտակ է, վարպետ - դուդուկահար:

ՅՈւՆԵՍԿՈ-ի չորս ոսկե մեդալների դափնեկիր՝ 1959, 1962, 1973, 1980 թվականներին: Միակ երաժիշտն է, ում 1973 թվականին շնորհվել է "Հայաստանի ժողովրդական արտիստ" կոչումը:

Նրա թեթև ձեռքով, դուդուկ հայկական փողային գործիքի նվագը, ՅՈւՆԵՍԿՈ-ի կողմից ընդունվել է որպես մարդկային մշակույթային ժառանգության գլուխգործոց:

ՅՈւՆԵՍԿՈ-ի մամլո հաղորդագրության մեջ նշվել է, որ վերջին տասնամյակում դուդուկը ավելի հազվադեպ է օգտագործվում ժողովրդական տոնախմբությունների ժամանակ, հետզհետե անցնելով համերգային գործիքի կատեգորիայի: Այսպիսով նա դառնում է "բարձր կուլտուրայի" գործակից:

Ջիվան Գասպարյանը, ժամանակին թողնելով մեր հայրենիքի սահմանները, ազգային երաժշտից փոխակերպվեց world-music-ի կուլտային գործչի: Եվ դա մի անգամ էլ հաստատեց WOMEX (WOrld Music Expo)-ն, 2002 թ-ին Ջիվան քեռուն, հեղինակային պարգըով պարգևատրմամբ:

Նա աշխատել է շատ այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Անդրեաս Վոլլենվայդերը, Լայոնել Ռիչին, Պիտեր Գեբրիելը, Հանս Ցիմմերը, Իգոր Կրուտոյը, Բրայան Մեյը, Բորիս Գրեբենշչիկովը, Իրինա Ալլեգրովան, Վլադիմիր Պրեսնյակովը, Մայքլ Բրուքը, Դերեկ Շերինյանը և շատ այլ աշխարհին հայտնի երաժիշտներ:

Ճիշտ է, Հոլլիվուդյան բլոկբաստերների քանակը, որոնց Գասպարյանի դուդուկը տալիս է բնորոշ արևելյան-առեղծվածային յուրահատկություն, արդեն հաշվվում է տասնյակներով՝ "Ռուսական տունը" և "Օնեգինը", "Ագռավը" և "Գլադիատորը", և այլն: Ճիշտ է նաև այն, որ դուդուկի նորաձև լինելը սկսվեց "Քրիստոսի վերջին փորձությունը" ֆիլմից: Սակայն Պիտեր Գեբրիելի "Passion" ալբոմում, որը ընդգրկում էր նաև Մարտին Սկորցեզեի ֆիլմի սաունդթրեկը, ձայնագրված է ոչ թե Գասպարյանի, այլ նրա աշակերտներից մեկի նվագը: Հենց Գեբրելն էլ նրան խորհուրդ տվեց Մայկլ Բրուկին, որի "Black Rock" տեխնոէլեկտրոնային ալբոմն էլ բացահայտեց Գասպարյանին 90-ականների սերունդի համար: Եվ հիմա, Գասպարյանի ցածրաձայն, լիրիկական դուդուկը մարզադաշտեր է հավաքում:

Եթե ինչ որ մեկը, գույնզգույն բաճկոնների համար շուկաներում հոգնած, կասկածում է, որ Հայաստանը՝ մեծ, հին, և հարուստ կուլտուրա ունեցող երկիր է, թող լսի և համոզվի, որ սխալվում է: Իզուր չէ, որ Քեռի Ջիվանի գործը մեծ ժողովրդականություն է վայելում արևմտյան հայտնի երաժիշտների և լավ երաժշտություն գնահատողների շրջանակում: Ներկայումս, քչերն են կատարում այս որակի էթնիկ երաժշտություն որն ընդունակ է նման հուզական ազդեցություն:

 Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Նորություններ

GSM-կախվածություն

Շարժական կապի համատարածությունը և իրենց արտադրանքը մոլորակի համարյա բոլոր բնակիչներին վաճառելու հեռախոս արտադրողների ցանկությունը, բերում է նոր, նախկինում անհայտ հոգեկան խանգարումների և շեղումների արտահայտմանը: Հոգեբույժները սկսում են նկատել մարդկանց ավելի ու ավելի մեծ քանակ, որոնց մոտ, օդանավում, կինոթատրոնում, կամ հիվանդանոցում հեռախոսը անջատելու մասին անհրաժեշտ զգուշացումը առաջացնում է անհանգստություն և նույնիսկ վախ ու տագնապ:

Ավելին …

Ինչո՞վ են վտանգավոր...

..."տնայնածին հոգեբանները"

Զգուշացեք, հիմա շատ վիճելի հոդված է լինելու: Երբ այն կարդաք, հավանաբար կուզենաք ինձ մի լավ քոթակ տալ, կամ գոնե ասել՝. "Ոչ, ոչ, իմ ընկերները բոլորովին էլ այդպիսին չեն": Սակայ ամեն դեպքում եկեք մտածենք, թե ինչ վտանգ են մեզ համար ներկայացնում "տնայնածին հոգեբանները"՝ հարազատները, գործընկերները և ամենակարևորը՝ ընկերները:

Ավելին …

Կանացի դեմքի...

...չափորոշիչ

Կանացի դեմքի գեղեցկությունը որոշվում է որոշակի չափանիշներով՝ բիբերի միջև եղած հեռավորությամբ, աչքերի և բերանի միջև եղած հեռավորության և դեմքի երկարության ու լայնության հարաբերությամբ:

Ավելին …

Կարդալով սերը աչքերում

Այն, թե ինչքան արագ եք նկատում, նայում են Ձեր վրա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչքան "կանացի" կամ "տղամարդկային" տեսք ունի նայողը՝ ահա այսպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները համարում են, որ տղամարդու կողմից, իր վրա նետված գեղեցիկ կնոջ հայացքը նկատելու արագության մեջ կարող է թաքնված դեր խաղալ էվոլյուցիոն առավելությունը:

Ավելին …

Ագրեսիա, կարգավիճակ...

...և սեքս

Երբևե մտածել եք, թե ինչու երբեմն աննշան բաների հետևանքով մարդը դուրս է գալիս հունից: Ինչու սխալ հայացքը կամ թափված կաթը կարող են բերել վեճի կամ նույնիսկ կռվի: Մինեսսոտա նահանգի համալսարանի հետազոտող Վլադաս Գրիշկևիչիուսը, ինչու էեն մարդիկ ճանճից փիղ սարքում, հարցին տալիս է երեք պատասխան՝ ագրեսիա, կարգավիճակ և սեքս:

Ավելին …

Անթրոպոմորֆիզմ

Տնային կենդանիների նկատմամբ ցուցաբերվող անթրոպոմորֆիզմը, հաճախ մեր կողմից գնահատվում է որպես դրական և հումանիստական երևույթ, սակայն մեր չորքոտանի ընկերների դաստիարակության հարցում, այն միայն խանգարում է:

Ավելին …

Հարց ու պատասխան

Ամուսինս կարծում է, որ...

...երեխայի հայրն ինքն է...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ, բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան, փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Ավելին …

Չեմ ներում անցյալը

Հարց՝

Բարի օր: Իմ անունը Յուլիա է, ես 20 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ տարբեր ձևի եմ վերաբերվում՝ երբեմն հպարտանում եմ ինձնով, երբեմն հայհոյում եմ ինձ, հասկանալով, որ կարող էի ավելի ճիշտ վարվել: Ես զգացմունքային մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ բավականին հանգիստ ինձ դրսևորել: Հեշտությամբ գնում եմ շփման, բայց ոչ կոնֆլիկտի, միշտ ցանկանում եմ հասկանալ և ընդունել դիմացինիս տեսակետը, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին նրանք կան, սակայն ատում եմ էգոիստներին: Շատ ընկերներ և լավ ծանոթներ ունեմ: Շատերը ինձ ընկալում են որպես բարի և հասնող մարդ, որը միշտ կօգնի, կլսի և կսատարի: Հենց այս բանի համար էլ ինձ գնահատում են և վստահում: Ահա և կարճ իմ մասին:

Ավելին …

Նա ինձ լքեց իմ կարճ...

...տաբաթի պատճառով...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես Նատալյան եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Պյատիգորսկում՝ Ստավրոպոլի նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

Ավելին …

Բաժանվել եմ սիրելիիցս...

...և տեղս չեմ գտնում...

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ մոտ հետևյալ իրավիճակն է՝ ես բաժանվել եմ իր սիրած տղամարդուց: Վերջին շրջանում նրա մոտ այնպիսի անտարբեր վերաբերմունք էր իմ նկատմամբ, որ ես չեմ ուզում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Չեմ էլ հասկանում՝ սիրում եմ նրան թե ոչ: Վերջին շրջանում տեղի ունեցած այն ամենից հետո, որ ես վերապրել եմ, կարելի էր նրան ատել:

Ավելին …

Մենք արդեն 9-10 ամիս է

...ամեն օր վիճում ենք...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է Եկատերինա։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Եկատերինբուրգում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…

Ավելին …

Գտել եմ ամուսնուս...

...գաղտնի նամակագրությունը իր նախկինի հետ…

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անուն է Ելենա: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Կիևում, ամուսնուս և ծնողներիս հետ (երեխաներ չունենք): Ես դժվար վիճակում եմ՝ ամուսնուս հետ լուրջ կոնֆլիկտ ունեմ:

Ես բաց մարդ եմ, մտածող, զգայուն, ինձ սիրում եմ: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է այնպես, ինչպես ես ինքս: Որոշ մարդիք ինձ համարում են չափազանց դժվար (աշխատավայրում ենթականերս՝ պահանջկոտությանս պատճառով):

Ավելին …