+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26
Վահագն Հայրապետյան (Վահագնիկ)

Երաժշտությունն, ինքն իրենով ավելի լայն և ծավալուն է, քան երաժշտական գործիքների հնարավոր ընտրությունը և միջակայքը: Երաժշտական գործիքը՝ միայն առարկա է, որը արդեն գտած ձևին տալիս է նրան անհրաժեշտ գուներանգ: Սկզբից պետք է հասկանալ, թե ինչով է քո երաժշտությունը անփոխարինելի, և ինչ է ընդհանրապես նա տալիս լսողին: Եվ հենց այս հարցերի պատասխանները գտնվում են՝ կարելի է ստեղծագործությունը ներառել որևե մի ժանրի կամ ձևի մեջ: Հակառակ դեպքում կծնվի մի նոր մոդայիկ բառ, որը օգտագործումից դուրս կգա նույնքան արագ, որքան արագ և ծնվել էր:

Մի վառ արևային օր էր, Երևանի կենտրոնում՝ Պուշկինի և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում կանգնած էր մի հետքրքիր "մարդ-տոն"՝ դեղին բաճկոնով, վառ, գույնզգույն փողկապով, ժպտացող աչքերով, որոնք բոլորին ավտոմատ ասում են "բարև", անկեղծ ժպիտը դեմքին, որի վրա իր հետքերն են թողել անսահման բարությունը և կամեցողությունը: Նա կանգնած նայում էր հեռուն, սակայն հայացքը այնքան սևեռուն էր, որ թվում էր թե ճանաչեց հենց քեզ, և ուզում է բարևել: Եվ դու, լիարժեք համոզված լինելով, որ անձամբ նրա հետ ծանոթ չես, հպարտությամբ բարևում ես նրան ասելով՝. "Ես այնքան եմ ուզում, որ դու լինես շատ, և կանգնած լինես մեր քաղաքի բոլոր խաչմերուկներում": Անկեղծ ժպտում ես նրան՝ քո անցած օրվա մեջ գոնե մեկ անգամ, որովհետև այլ կերպ հնարավոր չէ, և հեռանում մտքերով, որ ընկերների և հարևանների մոտ հպարտանալու առիթ կա՝

- ...հա, իդեպ, այսօր փողոցում Վահագնիկին հանդիպեցի,- կասես ի միջի այլոց, հոյակապ հասկանալով, որ իրավունք չունես նրան այդպես անվանել,- Մի փոքր զրուցեցինք...

- Իսկ Դուք ծանոթ եք՞:

- Հա... Իհարկե: Նա իմ լավ ծանոթն է,- կասես դու, նույնիսկ չմտածելով, որ Ձեզ իրար կապում է միայն այս ՔԱՂԱՔԸ: Քաղաք, որը նրա համար այնքան շատ բան է նշանակում, որ հանուն այդ քաղաքի դու արժանացել ես այդ մեծ բայց համեստ երաժիշտ - կոմպոզիտոր՝ Վահագն Հայրապետյանի ուշադրությանը և բարությանը:

Վահագն Հայրապետյանը ամենաճանաչված հայ ջազմեններից մեկն է: Նա բազում անգամ ելույթներ է ունեցել Ռուսաստանում և արտասահմանյան այլ երկրներում, այդ երկրների ջազի այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են՝ Իգոր Բութմանը, Դանիիլ Կրամերը, Բարրի Հարրիսը, Էլվին Ջոնսը և այլն: Երկար ժամանակ նա հայտնի էր որպես սվինգ և բոպ ոճերին հարող և ելույթ էր ունենում իր եռյակով: Սակայն 2004 թվականի վերջերում, 2005 թվականի սկզբներում, կտրուկ փոխելով իր երաժշտական ոճը, ստեղծեց նոր կոլլեկտիվ՝ "Վահագն Հայրապետյան և Կատուներ":

Պետք չէ շարժվել կարծրատիպերով, որոնք ջազային երաժշտությունը դնում են ինչ-որ պրիմիտիվ առօրյա շրջանակների մեջ::

Ամեն անգամ նրան լսելով ես համոզվում եմ, որ նա մեծ երաժիշտ է, որին առանց չափազանցնելու կարելի է համարել աշխարհի լավագույն ստեղնաշարային գործիքներ նվագողներից մեկը, միգուցե նույնիսկ ամենալավը: Նա իր ուշադրությունից բաց չի թողել հայտնի դասական-դաշնակահարներից և ոչ մեկին, մանրակրկիտ ուսումնասիրել է նրանց արվեստը՝ Արտ Տեյտմ, Բադ Ֆարրել, ՄակԿոյ Թայներ, Թելոնիուս Մոնք... Եվ ընդհանրապես՝ Բահագնը հատուկ պատասխանատվությամբ և ուշադրությամբ է ուսումնասիրել ջազային կուլտուրան՝ հիմքերը, ուղղությունները, ոճերը, ավանդները, մոդեռն և էթնիկ էքսպերիմենտները:

Նրա կենսագրությունն իմանալու կարիք չկա՝ այն ակնհայտ է նրա մի քիչ ուշադիր լսողին: Բայց այդ ամենը տեղ չի գտել նրա լայն երաժշտական ռեպերտուարում, այլ ինչպես վայել է բարձրորակ կատարողի, սերտվել է, հասկացվել և լուծվել նրա ինդիվիդուալության մեջ, հարստացնելով և բազմապիսի դարձնելով նրա ինքնաարտահայտման մեթոդները: Վահագն Հայրապետյանի կատարման ներկապնակի մեջ առկա են նաև հայկական երանգներ, բայց ոչ թե ցուցադրականության համար, այլ երաժշտական միքսը հարստացնելու, ինքնատիպության և ինդիվիդուալության ավելի հետաքրքիր արտահայտման համար:

Արդյունքում՝ մեր փոքր երկիրը այսօր ունի մեծ ջազային աստղ, որն ընդունակ է փայլելու աշխարհի լավագույն համերգային հարթակների վրա, աշխարհի ամենանրբանկատ հանդիսատեսի առաջ և ամենավիրտուոզ երաժիշտների հետ:

Ինչ է մնու՞մ: Մնում է արժանի գնահատական տալ և արժանի հոգատարություն ցուցաբերել նրա նկատմամբ: Եվ փոխանակ անվերջ դայակություն անենք ցածրամակարդակ, համարյա թե անտաղանդ "աստղիկներին", ավելի լավ է մեր հայացքը բարձրացնենք տաղանդավոր երաժիշտների վրա, սկսենք պրոպագանդել և ներկայացնել նրանց աշխարհում:

Իսկ ինչ վերաբերվում է նրան, ապա ես այնքան եմ ուզում, որ նրանից շատ լինի, և նա հպարտությամբ կագնած լինի իմ քաղաքի բոլոր խաչմերուկներում:

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: