fbpx
Ատոմ Էգոյան

Միշտ պետք է ինքդ քեզ մարտահրավեր նետել:

Մինչև 1993 թվականը, կանադացի կինոռեժիսյոր Ատոմ Էգոյանի անունը, Հայաստանում հայտնի էր շատ քչերին: Նրա մասին ինֆորմացիան եկավ "Օրացույց" ֆիլմի հետ, որի մի փոքրիկ մասը նկարահանվել էր Հայաստանում: Այդ ժամանակ մենք մեզ համար նոր սկսեցինք բացահայտել այն ռեժիսյորին, որին արդեն շատ լավ ճանաչում էին Կանադայում, Եվրոպայում և Ամերիկայում:

Ատոմ Էգոյանը ծնվել է Կահիրեում, 1960 թվականին: Երբ նա 3 տարեկան էր, նրա ընտանիքը մեկնեց Կանադա և բնակություն հաստատեց Վիկտորիայում: Ապրում էին իրենց կահույքի խանութի բերած եկամուտով: Ատոմը դեռ երեխա էր, երբ նրա տատիկին տարան ծերանոց: Այդ իրադարձությունը այնքան էր ազդել նրա վրա, որ նա դադարել էր

Ջեկ Կևորկյան (Դոկտոր Մահ)

Մահը՝ հանցագործություն չէ: Ինչու՞ ենք բոլորս վախենում մահից: Մահը՝ կյանքի մի մասն է: Երբ երեխա է ծնվում, բոլորը ժպտում են: Բոլորն են ուրախանում ծնունդով: Մահից վախենում են՝ կրոնի պատճառով: Մինչքրիստոնեական շրջանում, մահից ոչ-ոք չէր վախենում: Այն ժամանակ մարդիք գիտեին, որ դա կյանքի մի մասն է, և որ ամեն մարդ ստիպված է դրա միջով անցնելու: Ինչու՞ վախենալ մահից - նա միևնույն է գալու է: Հարցը նրանում է, թե ինչպիսին կլինի դա, տանջալի թե թեթև:

Այն հարցը՝ բարեգութ հրեշտակ է Ջեկ Կևորկյանը թե մոլագար, հերոս թե սերիական մարդասպան, հիմա, նրա ազատություն ստանալուց հետո անհանգստացնում է ամերիկյան հասարակությանը ավելի շատ, քան առաջ:

Հովհաննես Սեմերջյան (Ժանսեմ)

Ժանսեմ, նույն ինքը՝ Հովհաննես Սեմերջյան - մարդ, ով նկարեց այն, ինչ նկարել չէր կարելի:

Ես ծագումով Կոնստանդինոպոլիսի մոտ գտնվող Սելեզ գյուղից եմ: Այստեղ է ծնվել հայ մեծ գրող Հակոբ Օշականը: 1919 թվականին, թուրքերը պարտություն կրեցին: Հույները, հույս ունենալով վերադարձնել իրենց Այա Սոֆիան, հարձակվեցին նրանց վրա և ետ քշեցին նրանց համարյա մինչև մեր գյուղը: Մենք իհարկե նրանց օգնություն ցուցաբերեցինք, սակայն շուտով իրավիճակը փոխվեց: Աշխարհի տերությունների օգնությամբ, 1922-23 թվականներին, թուրքերը անցան հակահարձակման նոսրացնելով հայերի և հույների շարքերը: Փախուստի ճանապարհին, շատերը իրենց նետում էին ջուրը: Նրանք նավակներով փորձում էին փախչել դեպի հարազատ վայրեր: Հույների հետ մենք էլ փախանք դեպի Սալոնիկի: Հիշում եմ, այն ժամանակ ես 3 տարեկան էի - ծովը կանաչ էր, երկինքը՝ կարմիր, նավակներից ձեռքեր էին կախ ընկած, ամենուր արյուն էր, կրակ և բոց: Յոթ տարի անց, մեր ընտանիքը տեղափոխվեց ապրելու Փարիզ: Լուվրում կախված է Դելակրուաի մի նկար: Տեսնելով այն ես ցնցվեցի: Թվում էր, թե այն նկարած է այն կյանքից, որը ես վերապրել էի մանկությունում: Այնուամենայնիվ, ես իմ այստեղ գտնվելը զարմանալի եմ համարում, և հաճախ հարցնում եմ ինձ՝ ի՞նչ եմ ես անում Ֆրանսիայում, այս մարդկանց հետ: Ոչ գլուխս է նրանց գլխին նման, ոչ սիրտս, ոչ էլ ապրելակերպս: Ինչու՞մ է պատճառը: Եվ պատասխանում եմ՝ պատճառը -