Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Սկիզբ

Դեպրեսիան չի հանդիսանում մարդկանց հատուցումը նրանց մեղքերի համար, ոչ էլ մոդայիկ հիվանդություն է, որ վերջերս է առաջացել: Մեզ հայտնի չէ, թե երբ է մարդը առաջին անգամ զգացել իր կրծքի վրա այս ծանր բեռը, բայց հայտնի է, որ դեռևս քարե դարում մարդիկ տառապել են դեպրեսիվ խանգարումներով: Այս ինֆորմացիան ստացվել է այն լայնածավալ հետազոտումներից, որոնք անց էին կացվում 20-րդ դարի առաջին կեսերին: Այն ժամանակ դեռևս երկրագնդի վրա մնասել էին շատ խուլ չապականված անկյուններ, որտեղ մարդիկ դեռևս ապրում էին նախնադարյան համայնակարգով: Հետազոտությունները ցույց են տվել, որ նախնադարյան մարդը, այնպես, ինչպես մեր ժամանակակիցը, ունենում էր տարբեր տիպի հոգեկան խանգարումներ, որոնց թվում նաև դեպրեսիվ:

Դեպրեսիան հին է ինչպես մեր աշխարհը: Դեռևս Ք.Ա. 4-րդ դարում հին Եգիպտոսի քուրմերը արդեն բուժում էին այն մարդկանց, որոնց մոտ զգացվում էր թախծի պաթոլոգիկ զգացողություն: Հին Հնդկաստանի քուրմերը համարում էին, որ ընկճվածությունը բխում է մոլագարությունից, ելնելով որից էլ, կային հատուկ քրմեր, որվքեր զբաղվում էին չար հոգիներ քշելով:

Դեպրեսիան նկարագրող ամենահին էպիզոդը կարելի է գտնել Աստվածաշնչում: Ճիշտ է այն ժամանակ չկար "դեպրեսիա" տերմինը, սակայն կար պատմություն, որը պատմում էր հրեաների առաջին թագավոր Սաուլի մասին, ով ապրել է Ք.Ա. 11-րդ դարում: Նա մռայլ և չար մարդ էր, ով խրված էր հուսահատության մեջ՝. "Տիրոջ հոգին վերացավ Սաւուղից, և տիրոջ կողմից առաքուած մի չար ոգի նեղում էր նորան" Թագավորություններ Ա 16:14: Ժամանակը անցնում էր, և Սաւուղին ավելի ու ավելի հաճախ էին նեղում մռայլ տրամադրության նոպաները ու ավելի քիչ էին լինում լուսավոր շրջաններ:

Սաւուղի ծառաները հուշում էին նրան, որ նա կապաքինվի, եթե լսի քնարի նվագը: Նրանք գտնում են Դաւիթին՝. "որ գիտի սաղմոս ասել, շնորհալի մարդ է, ու պատերազմիկ, իմաստուն ու ճարտասան, գեղեցիկ տեսքով": "Սաւուղը հանգստանում էր" Դաւթի նվագից "եւ չար ոգին նրանից հեռանում էր": Բայց Սաւուղի հոգին սկսում է կրծել սև նախանձը Դաւթի նկատմամբ, նրա ինքնասիրությունը ավելի ու ավելի է տուժում՝ այն ինչի հասնում էր Սաւուղը մեծ դժվարություններով, Դաւթին հեշտ էր տրվում: Ամենից շատ նրան վիրավորել էր այն, թե ինչպես էր ժողովուրդը երգերով ընդունում Դաւթին, Ամաղէկացիների նկատմամբ հաղթանակ տանելուց հետո՝. "Սաւուղը հազար, իսկ Դաւիթը բազմահազար մարդ սպանեց": Նա սկսում է տառապել ժողովրդի կողմից իր ճանաչումը կորցնելու պատճառով, հասկանալով, որ դա իր վարքագծի արդյունքն է: Նա ճանաչման և աստվածացման ծարավ ուներ, բայց հասկանում էր, որ իր այդ ցանկությունը անկատարելի է, որն էլ վեր է ածվում կույր ցասումի և նա՝. "նետեց գեղարդը, բայց Դաւիթը երկու անգամ նրանից խույս տվեց": Սաւուղը Դաւթի նկատմամբ վախ և ատելություն է տածում: "Եւ Սաւուղը միշտ թշնամութեամբ էր վերաբերւում Դւթին":

Աստվածաշնչային այս լեգենդի մեջ հստակ երևում է դեպրեսիայի բնութագրիչ գծերը՝ մռայլ և ճնշված տրամադրությունը, Ագրեսսիան, վախը, ատելությունն ու նախանձը: Այստեղ դեպրեսիվ տրամադրության պատճառ է նաև Աստծո նկատմամբ մեղքի զգացողությունը, քանի որ Աստծո խոսքը դրժել էր: Այս ամենը ավելի ու ավելի խորն է ընկղմում Սաւուղին դեպրեսիայի մեջ և հասցնում այն վիճակի, որ Սաւուղը վերջ է տալիս իր կյանքին ինքնասպանությամբ՝. "Սաւուղն առավ իր սուրը եւ իրեն նետեց դրա վրա":

Դաւթի սաղմոսների գրքից որոշ հատվածներ վկայում են այն մասին, որ հենց ինքը՝ Դաւիթը նույնպես զգացել է ճնշող թաղծի նոպաներ:

"Մարմնիս համար բուժում չկայ քո բարկութեան դեմ, ոսկորներս հանգստություն չունեն իմ մեղքերի պատճառով: Տառապեցի եւ խիստ նուաստացայ, գիշեր ցերեկ շրջեցի վշտացած, քանզի հոգիս լցուեց տանջանքներով, էլ մարմնիս համար բուժում չկայ: Չարչարուեցի եւ սաստիկ կորացայ, մռնչացի սրտիս հեծությունից" Դաւթի սաղմոսների գիրքը 37:4.7.89:

"Ես յոգնեցի իմ հառաչանքներից, ամեն գիշեր հեծեծանքով լուացի մահիճն իմ եւ իմ արտասուքով անկողինս թրջեցի" Դաւթի սաղմոսների գիրքը 6:7:

Թաղծոտ են նաև Սողոմոն թագավորի տողերը, որոնցում հաղորդվում է "ունայնություն ունայնությանի" մասին:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты