Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Նախաբանի փոխարեն

Այս բաժնում մենք որոշել ենք պատմել այն հարաբերությունների մասին, որը կազմվել է դեպրեսսիայի և հանճարեղ մարդկանց միջև: Հանճարեղությունը, ցավոք սրտի, չի փրկում մարդուն դեպրեսսիայից, նույնիսկ հակառակը, նրանք հաճախ գնում են ձեռք ձեռքի տված: Անկոչ հյուրի այցելությունից տանջվել են Աբրահամ Լինկոլնը, Ուինսթոն Չերչիլը, Էռնստ Հեմինգուեյը, Գոգոլը, Էյնշտեյնը, Բեթհովենը և շատ այլ հանճարեղ մարդիկ:

Մելանքոլիայի և հանճարեղության միջև եղած կապը առաջինը նկատել է Արիստոտելը (384-322 թ.թ.Ք.Ա.), որը առավել քան 2000 տարի սրանից առաջ իր "Problemata"-ում դրեց հետևյալ հարցադրումը՝. "Ինչ՞ու մարդիկ, որոնք փայլում են իրենց տաղանդով փիլիսոփայության կամ պետության ղեկավարման, կամ պոետիկ ստեղծագործման, կամ էլ արվեստի դասընթացների մեջ, ինչ՞ու են նրանք բոլորը եղել մելանքոլիկներ:

Նրանցից որոշները տանջվել սև մաղձի տարածվելուց, ինչպես օրինակ, հերոսներից Հերակլեսը՝ հենց նա, ենթադրվում է, որ եղել է այնպիսի մելանքոլիկ բնույթի, որ հները իր անունով անվանել են այդ սուրբ հիվանդությունը՝ Հերակլեսյան: Այո, անկասկած, իսկ շատ ուրիշ հերոսներ, որոնք ինչպես հայտնի է տառապել են նույն հիվանդությամբ... իսկ ավելի ուշ ժամանակ Էմպեդոկլեսը, Սոկրատը և Պլատոնը, նույնպես և ուրիշ այլ հոյակապ անձիք":

Անցել են հազարամյակներ, բայց ոչինչ չի փոխվել: Վերջերս, Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտություններից մեկի մեջ ընդգրկել էին 30 հոգուց բաղկացած ստեղծագործական աշխատանքով զբաղվող խումբ՝ գրական ստուդիայի անդամներ, և 30 հոգի ոչ գրողներ: Դեպրեսսիայի որոշման թեստ անց կացնելուց հետո, պարզվեց, որ առաջին խմբում դեպրեսսիա է հայտնաբերվել մոտ 80%-ի մոտ, իսկ երկրորդ խմբում այդ թիվը հասնում էր մինչև 30%-ի: Մի այլ նմանատիպ հետազոտության արդյունքով, Մեծ Բրիտանիայի գրողների մեկ երրորդից ավելին, նախկինում բուժվել են ծանր դեպրեսսիայից:

Ստորև բերում ենք տողեր օրագրերից և նամակներից՝.

"Ամբողջ կյանքում ինձ ուղեկցել է թախիծը... Ես թախիծ եմ զգացել կյանքիս հենց այն պահերին, որոնք համարվում են ուրախալի: Տվյալ պահի ուրախության և տանջալիության ու ամբողջությամբ կյանքի տրագիզմի մեջ կա տանջող հակադրություն":

Նիկոլայ Բերդյաև (1874-1948թթ)

"Թվում է, որ ես հոգեպես առողջ եմ: Իսկապես, ապրելու հատուկ ցանկություն չունեմ, բայց սա դեռ իրական իմաստով հիվանդություն չէ, այլ կյանքի ինչ-որ անցում":

Անտոն Չեխով (1860-1904թթ.)

"Կարծես թե ինձանից օդը դուրս են մղել: Ես քնում եմ մինչև կեսօր, սենյակում միշտ մութ է, փողոցում նույնպես...: Ես չգիտեմ թե ձմեռն ինչ տեսք ունի: Իսկ ես աշնանը մտածում էի, որ դահուկներ կունենամ: Դրա փոխարեն եռանդս չի ներում հասնել Կանալից Սադովոյ: Անցած գիշեր ես մի երկու ժամ չքնեցի, և ինձ գտան սարսափելի մտքերը "..." Կյանքի մասին մտքերը հատկապես տանջալի են գիշերը, երբ ոչինչ հնարավոր չէ ձեռնարկել":

Լիդիա Գինզբուրգ (1902-1990թթ.)

"Դու չես պատկերացնում, թե ինչքան վատ եմ եղել այն ժամանակ և շատ երկար դրանից հետո: "Դա" շարունակվում էր շուրջ հինգ ամիս: Չակերտների մեջ վերցնելս նշանակում է, որ տեսած չլինելով իմ ծնողներին տասներկու տարի, ես մեկնեցի չտեսնելով նրանց, որ ունենալով քո արտատպությունները, ես չկարողացա կարդալ, որ ինչ-որ ուժի ազդեցությունը, որին ես չէի կարող նմանացնել նախկինում եղածներից ոչ մեկին, կարճացնում էր իմ քունը երդման հետևողականությամբ":

Բորիս Պաստեռնակ (1890-1960թթ.)

"Ես բոլոր ապրողներից ամենաողորմելին եմ: Եթե այն, ինչ զգում եմ, բաժանել ողջ մարդկային ցեղի վրա, երկրի վրա չի մնա ոչ մի ժպիտ: Կլավանա՞մ, չգիտեմ: Վախենում եմ, որ ոչ, և դա սարսափեցնում է: Մնալ այսպիսին, ինչպես կամ՝ անհնար է: Ես պետք է կամ մեռնեմ, կամ լավանամ...":

Ավրահամ Լինկոլն

Պաստեռնակի բնավորության հիմնական գծերը՝ կենսուրախությունն ու կյանքի նկատմամբ ձգտումն էր: Բերդյաևը միշտ ապրել և գրել է հանգամանքներին հակառակ, նույնիսկ երբ տան կողքի այգում ռումբեր էին պայթում, նա չդադարեց աշխատելը: Չեխովը, արդեն մահացու հիվանդ վիճակում, շարունակում էր ապրել իր սովորական կյանքով: Լիդիա Գինզբուրգը անցավ Լենինգրադի բլոկադայի դժոխքի միջով և դարձավ նրա արդար մատենագիրը: Ավրահամ Լինկոլնը աչքի էր ընկնում զարմանալի նպատակասլացությամբ և առնականությամբ:

Այո, նրանք բոլորը ապրել են, գրել, ստեղծագործել, բայց երբ նրանց մոտ գալիս էր դեպրեսսիան, նրանց կյանքը դառնում էր մռայլ և դատարկ:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты