Էքսկուրս դեպի պատմություն

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Սկիզբ

Դեպրեսիան չի հանդիսանում մարդկանց հատուցումը նրանց մեղքերի համար, ոչ էլ մոդայիկ հիվանդություն է, որ վերջերս է առաջացել: Մեզ հայտնի չէ, թե երբ է մարդը առաջին անգամ զգացել իր կրծքի վրա այս ծանր բեռը, բայց հայտնի է, որ դեռևս քարե դարում մարդիկ տառապել են դեպրեսիվ խանգարումներով: Այս ինֆորմացիան ստացվել է այն լայնածավալ հետազոտումներից, որոնք անց էին կացվում 20-րդ դարի առաջին կեսերին: Այն ժամանակ դեռևս երկրագնդի վրա մնասել էին շատ խուլ չապականված անկյուններ, որտեղ մարդիկ դեռևս ապրում էին նախնադարյան համայնակարգով: Հետազոտությունները ցույց են տվել, որ նախնադարյան մարդը, այնպես, ինչպես մեր ժամանակակիցը, ունենում էր տարբեր տիպի հոգեկան խանգարումներ, որոնց թվում նաև դեպրեսիվ:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հին Հունաստան

Դեռևս Ք.Ա. 8-7-րդ դարերում, Հոմերոսի "Իլիականում", արդեն հանդիպում ենք դեպրեսսիայի նկարագրության՝ երբ Բելլերոֆոնտ հերոսը "մենության մեջ թափառում էր Ալեյան դաշտում, ինքն իր սիրտը կուլ տալով, փախչելով մարդկանց հետքից նույնիսկ":

Ք.Ա. 570-500 թվականներին, հռչակավոր բժիշկ և փիլիսոփա Պյութագորաս Սամոսացին իր աշխատություններում խորհուրդ է տալիս, թախծի և զայրույթի մոլուցքի ժամանակ, հեռանալ մարդկանցից և միայնության մեջ "մարսել" այդ զգացողությունը՝ հասնելով հոգու հանգստության: Նա պատմության մեջ առաջին երաժշտաթերապիայի կողմնակիցներից էր և խորհուրդ էր տալիս թախծի մոլուցքի ժամերին երաժշտություն լսել, մասնավորապես՝ Հեսիոդիսի հիմները:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հին Հռոմ

Մելանքոլիայի էությանը ամենամոտը մոտեցավ հին հռոմեական հռետոր, քաղաքական գործիչ, փիլիսոփա և գրող Մարկ Տուլիուս Ցիցերոնը (Ք.Ա.106 – 43 թ.թ.) իր "Զրույցներ Տուսկալապների մասին" աշխատությունում: Ավելի քան 2000 տարի առաջ գրված այս տողերում, այնքան ճշգրիտ և հստակ կերպով է նկարագրված դեպրեսսիվ վիճակը, որ շատ հետազոտողներ կարծում են, որ դա կարող էր անել միայն այն մարդը, որը ինքն իր մաշկի վրա վերապրել է այդ ծանր դեպրեսսիայի նոպան: Ցիցերոնը գրել է, որ՝ "Վախը և տրտմությունը առաջանում են չարի մասին մտքերից:

Վախը հենց սպասվող մեծ չարի մասին միտքն է, իսկ թախիծը - արդեն առկա թարմ մեծ չարի մասին միտքը, որից էլ բնականաբար առաջանում է այնպիսի թախիծ, որ տանջվողին թվում է, որ նա տանջվում է ըստ արժանվույն: Հենց այդ հուզումներն էլ, ինչ որ ֆուրիաների նման, մեր կյանքի վրա են իջեցնում մարդկային անխելամտությունը": Նա ընդգծում է, որ՝ "Ցանկացած մտային խանգարում արհավիրք է, իսկ թախիծը կամ տրտմությունը նման է իսկական տանջանքի": Եթե վախը առաջացնում է ճնշվածություն, ապա թախիծը իր մեջ կրում է

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Միջին դարեր

Արևելքի մեծ բժիշկ Ավիցենտան (980-1037 թ.թ.) գրել է, որ՝. "Մելանքոլիան - բնական ճանապարհից կարծիքների շեղումն է դեպի վախի և փչացման խանգարումները: Մելանքոլիան որոշվում է ելնելով չափազանց մտածկոտությունից, մշտական գայթակղություններից, ինչ-որ մի բանի, կամ հողի վրա սևեռված հայացքից: Նրա մասին է նաև հուշում դեմքի տխուր արտահայտությունը, անքնությունն ու մտածկոտությունը":

11-րդ դարում Կոնստանտին Աֆրիկացին գրել է "Մելանքոլիայի մասին" տրակտատը, որում եղած տվյալները բանաքաղ է արել արաբական և հռոմեական աղբյուրներից: Նա սահմանել է մելանքոլիան ինչպես վիճակ, որի ժամանակ մարդը հավատում է միայն անբարենպաստ իրավիճակների գալուն: Ըստ նրա, հիվանդության պատճառը այն է, որ սև մաղձի գոլորշիները բարձրանում են դեպի ուղեղ, մթագնելով գիտակցությունը: Այսպիսի շեղվածությունը ձևավորվում է ոչ բոլորի մոտ, այլ միայն այն անձանց, որոնք դրա նկատմամբ ունեն հատուկ տրամադրվածություն:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Դեպրեսիայի բուժման պատմություն

Դեպրեսիայի բուժման համար այսօր արդեն մեծ տարածում գտած հակադեպրեսսանտները հայտնագործվել և կիրառության մեջ են մտել ընդամենը մոտ 50 տարի առաջ: Իսկ ինչպե՞ս էին բուժում դեպրեսսիան նախկինում:

Հին հունաստանում մելանքոլիան բուժում էին արյունառությամբ: Որոշ դեպքերում երբ հիվանդի թուլության դեպքում դա հակացուցված էր, ապա դա փոխարինում էին փսխեցուցիչ միջոցներով: Բացի դրանից անհրաժեշտություն էր համարվում՝ "ամբողջ մարմնի շփումները, շարժումները և լուծողականը... Այս ամենի հետ շատ կարևոր է հիվանդին ներշնչել հոգու աշխուժություն, զբաղեցնելով նրան այնպիսի թեմաներով և զրույցներով, որոնք նրան առաջ հաճելի էին" Ա.Ցելս: Պատրիկներին նույնպես հայտնի էր, որ՝ "զվարճանքներին հավասար քնից զրկումը" թույլ է տալիս ժամանակավոր հանել մելանքոլիայի ախտանիշները: Այս մեթոդը անիրավացիորեն մոռացվեց և նորից հայտնագործվեց արդեն 20-րդ դարի երկրորդ կեսերին անվանվելով "Քնի դեպրիվացիայի մեթոդ":

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Մի քանի խոսք հոգեբուժարանների մասին

Գժանոցը - սիրո և ամբարտավանության ապաստան է:

Թոմաս Ֆուլլեր

Հաստատությունները, որոնք կանգնած են ժամանակակից հոգեբուժարանների ակունքում վանքերին կից սկսել են բացվել դեռևս 4-րդ դարում Բյուզանդիայում և Հայաստանում: 9-րդ դարում Կահիրեում և 12-րդ դարում Բաղդադում արդեն ընդհանուր հիվանդանոցներին կից սկսեցին հոգեբուժական հատուկ հաստատություններ բացել: Միջին դարերում տարածված ուսմունք կար, որ մարդու, հոգեկանի կամայական շեղում նորմայից, սատանայի ազդեցության արդյունք է: Ելնելով այս տրամաբանությունից, նրանց բուժման համար ամենաբարենպաստ վայրը եկեղեցին էր:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты