Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հին Հռոմ

Մելանքոլիայի էությանը ամենամոտը մոտեցավ հին հռոմեական հռետոր, քաղաքական գործիչ, փիլիսոփա և գրող Մարկ Տուլիուս Ցիցերոնը (Ք.Ա.106 – 43 թ.թ.) իր "Զրույցներ Տուսկալապների մասին" աշխատությունում: Ավելի քան 2000 տարի առաջ գրված այս տողերում, այնքան ճշգրիտ և հստակ կերպով է նկարագրված դեպրեսսիվ վիճակը, որ շատ հետազոտողներ կարծում են, որ դա կարող էր անել միայն այն մարդը, որը ինքն իր մաշկի վրա վերապրել է այդ ծանր դեպրեսսիայի նոպան: Ցիցերոնը գրել է, որ՝ "Վախը և տրտմությունը առաջանում են չարի մասին մտքերից:

Վախը հենց սպասվող մեծ չարի մասին միտքն է, իսկ թախիծը - արդեն առկա թարմ մեծ չարի մասին միտքը, որից էլ բնականաբար առաջանում է այնպիսի թախիծ, որ տանջվողին թվում է, որ նա տանջվում է ըստ արժանվույն: Հենց այդ հուզումներն էլ, ինչ որ ֆուրիաների նման, մեր կյանքի վրա են իջեցնում մարդկային անխելամտությունը": Նա ընդգծում է, որ՝ "Ցանկացած մտային խանգարում արհավիրք է, իսկ թախիծը կամ տրտմությունը նման է իսկական տանջանքի": Եթե վախը առաջացնում է ճնշվածություն, ապա թախիծը իր մեջ կրում է

"հյուծվածություն, զառանցանք, տանջանք, փլուզում, խեղաթյուրում և վերջապես քանդում, կրծոտում ոչնչացում, խելքի բացարձակ ոչնչացում": Նա մեջ է բերում հույն փիլիսոփա Խրիզիպպիուսի միտքը, ով անվանել է դեպրեսսիան այսպես ասած "հենց իր՝ անձի ինքնաբռնաբարություն":

Ցիցերոնը նշում է, որ իր ժամանակում արդեն շատ աշխատություններ են եղել դեպրեսսիայի մասին այդ թվում նա նշում է Հոմերոսի հետևյալ միտքը, որ մելանքոլիայի մեջ հաճախ միայնություն են փնտրում: Այդ վիճակներից բուժման մասին նա գրում է, որ "մարմինը ենթակա է բուժման, իսկ հոգու համար դեղեր չկան":

Այն մասին, որ հաճախ սեփական ուժերը բավարար չեն դեպրեսսիայից դուրս գալու համար, Ցիցերոնը գրել է՝. "Մեր իշխանության մեջ չէ խլացնել մեր մեջ այն, որն չար ենք պատկերացնում, թաքցնել կամ մոռանալ նրան: Նա կրծում է, վախեցնում, ծակում, այրում և խանգարում է շնչել, իսկ դու հրամայում ես մոռանա՞լ": Նա հիշատակում է, որ հին ժամանակներից ամենալավ դեղամիջոցը՝ ժամանակն է: Դրա հետ մեկտեղ չի կարելի ապավինել միայն ժամանակին՝. "լիակատար չոչնչացնելով այն, հնարավոր չէ ազատվել այդ արհավիրքից": Նա նկատել է նաև, որ՝. "սփոփման ժամանակ ամենակարեվորը՝ թախծողից հեռացնել այն պատկերացումը, որ թախծելով նա կատարում է իր արդար և պատշաճ պարտքը»: Մելանքոլիայից բուժման լավագույն միջոցը Ցիցերոնը համարում էր տանջվողի հետ տարվող զրույցները, այսինքն արտահայտվելով այժմյան լեզվով, նա առաջիններից մեկն էր, ով դեպրեսսիվ վիճակների բուժման ամենատարբեր մոտեցումների մեջ առաջարկեց և առաջնությունը տվեց հոգեբանական մոտեցմանը: Իր աշխատությունում Ցիցերոնը խոսում է նաև այս պարագայում ամենակարևոր բաներից մեկի՝ հույսի մասին՝. "մարդը կարող է դիմակայել նույնիսկ ամենասուր տանջանքին, եթե թեկուզ հեռվից նրան երևում է ինչ-որ բարի բանին վերաբերվող հույս":

Ի տարբերություն Սաւուղի, ով տառապում էր թախծի անբացատրելի նոպաներից, այսինքն ասելով ժամանակակից բժշկության լեզվով՝ էնդոգեն դեպրեսսիայով, Պլուտարքոսի նկարագրած էպիզոդը ժամանակակից բժշկության լեզվով կբնութագրվի ինչպես պսիխոգեն դեպրեսսիա: Երիտասարդ թագաժառանգ Անտիոխը տառապում էր սուր դեպրեսսիվ վիճակով, ինչն ուղեկցվում էր սուր ճնշող մեղքի զգացումով: Նա հրաժարվում էր ուտելուց և հանգչում էր ուղակի աչքի առաջ: Պալատական բժիշկ Էրազիստատը, կասկածում էր, որ մելանքոլիայի պատճառը գաղտնի սերն է: Նա իր ձեռքը դնում է պատանու սրտին այն պահին, երբ պալատում ապրող բոլոր կանայք անխտիր, հերթով մոտենում են պատանուն: Երբ շեմքից ներս է մտնում թագաժառանգի երիտասարդ խորթ մայրը՝ գեղեցկուհի Ստրատոնիկան, պատանու սիրտը սկսում է ուժեղ բաբախել, նա սկսում է դողդղալ և դեմքին հայտնվում են քրտնքի կաթիլներ: Էրազիստատը հիվանդության պատճառի մասին հայտնում է պատանու հորը, որն էլ համաձայնում է տալ իր կնոջը և թագավորության կեսը, միայն թե ազատի իր որդուն սև մելանքոլիայի ճիրաններից, որը պատանուն գերեզման էր հասցնում: Այս պատմությունը թեմա է դառել տաղանդավոր իտալական նկարիչներ Պաոլո Վերոնեզեի և Բերետինիի նկարների համար:

Ք.Հ. 1-ին դարում, Տիբերիոսի ժամանակներում, Հռոմում ապրող Ավել Կոռնելիուս Ցելսը բժիշկ չեր, սակայն սերունդների համար կազմել է մի մեծ հանրագիտարան ընդգրկելով հին հռոմեական գիտության բոլոր ճյուղերը, որի մեջ միայն բժշկությունը 8 հատոր է կազմում: Այստեղ մելանքոլիան բնորոշվում է ինչպես՝. "խելագարություն, որը համակում է մարդուն երկար ժամանակով, սկսում է առանց դողերոցքի, իսկ հետո տալիս է վերջինիս թեթև նոպաներ: Այս հիվանդությունը կազմված է թախծից, որը ինչպես երևում է հետևում է սև մաղձով լցվածությամբ":

Ք.Ա. 128 – 56 թ.թ. Հռոմեական բժիշկ Ասկլեպիադը խորհուրդ էր տալիս բուժել մելանքոլիան տաք լոգանքներով, գլուխը սառը ջրով թրջելով, լուծողականով, մերսումով, բուժական մարմնամարզությամբ, յուղոտ մսից և գինուց հրաժարվելով, նա նաև խորհուրդ էր տալիս չթողնել մելանքոլիայով տառապող հիվանդին մենության մեջ և երբ որ կգա լավացումը, խորհուրդ էր տալիս գնալ ճանապարհորդության:

Ք.Հ. 2-րդ դարի երկրորդ կեսերում Արետեյ Կապադովկիացին իր տրակտատների մեջ համաձայնվում է, որ՝. "սև մաղձը լցվելով ստոծանու մեջ ընկնում է ստամոքս և այնտեղ ծանրություն և փքվածություն առաջացնելով, առաջացնում է նաև հոգեկան գործունեության խաթարում, այսինքն մելանքոլիա: Բայց սրանից բացի այն կարող է առաջանալ նաև հոգեկան ճանապարհով՝ հանկարծակի ճնշող պատկերի պատկերացումը, տխուր միտքը նույնպես առաջացնում են նույնատիպի խանգարումներ": Նա մելանքոլիան բնորոշում է հենց այդպես՝. "հոգու ճնշված վիճակ, որը կենտրոնացած է ինչ-որ մտքի վրա": Ինքն իրենով այդ տխուր միտքը կարող է առաջանալ ինչպես ինքնաբերաբար, առանց ոչ մի պատճառի, այնպես էլ որպես ինչ-որ իրավիճակի հետևանք: Նրա կարծիքով երկարաձիգ ձգվող մելանքոլիան բերում է անտարբերության, մարդու լրիվ բթացման և մարդը կորցնում է իրավիճակը ճիշտ գնահատելու հատկությունը:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты