Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

  • Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք- www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Սկայպ խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, խորհրդատվություն, սկայպ, skype

  • Կարդա իմ գիրքը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիայի բուժումը, лечение депрессии, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հարց ու պատասխան, խորհրդատվություն

  • Ամեն ինչ դեպրեսիայի մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիա, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանության նորություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, նորություններ

  • Ամեն ինչ ֆոբիաների մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, ֆոբիա, վախ, հանրագիտարան

  • Տուր Քո հարցը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, անվճար, խորհրդատվություն, Միհրդատ, Մադաթյան

  • Տարօրինակ հիվանդություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, տարօրինակ, հիվանդություններ

  • Հայաստանն իմ աչքերով - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Հայաստան, Երևան, Արցախ, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանի ընդունարան - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Հոգեբանական առակներ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

ua-tour.net

Դեպրեսիայի բուժման պատմությունը

Դեպրեսիայի բուժման պատմությունը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

Դեպրեսսիայի բուժման համար այսօր արդեն մեծ տարածում գտած հակադեպրեսսանտները հայտնագործվել և կիրառության մեջ են մտել ընդամենը մոտ 50 տարի առաջ: Իսկ ինչպե՞ս էին բուժում դեպրեսսիան նախկինում:

Հին հունաստանում մելանքոլիան բուժում էին արյունառությամբ: Որոշ դեպքերում երբ հիվանդի թուլության դեպքում դա հակացուցված էր, ապա դա փոխարինում էին փսխեցուցիչ միջոցներով: Բացի դրանից անհրաժեշտություն էր համարվում՝ "ամբողջ մարմնի շփումները, շարժումները և լուծողականը... Այս ամենի հետ շատ կարևոր է հիվանդին ներշնչել հոգու աշխուժություն, զբաղեցնելով նրան այնպիսի թեմաներով և զրույցներով, որոնք նրան առաջ հաճելի էին" Ա.Ցելս: Պատրիկներին նույնպես հայտնի էր, որ՝ "զվարճանքներին հավասար քնից զրկումը" թույլ է տալիս ժամանակավոր հանել մելանքոլիայի ախտանիշները: Այս մեթոդը անիրավացիորեն մոռացվեց և նորից հայտնագործվեց արդեն 20-րդ դարի երկրորդ կեսերին անվանվելով "Քնի դեպրիվացիայի մեթոդ":

18-րդ դարում Գերմանիայում տարածված մելանքոլիայից, որն հիվանդների կողմից նկարագրվում էր որպես՝ "արճճե ծանրություն ձեռքերի և ոտքերի մեջ", "փուդե ծանրություն ուսերին", բժիշկները փորձում էին ազատվել մի շատ տարօրինակ միջոցով: Հիվանդներին կապում էին անիվի վրա ամրացված աթոռին և պտտում էին, համարելով, որ կենտրոնախույս ուժերը կվերացնեն այդ հոգու ծանրությունը:

Ընդհանրապես մինչև 20-րդ դարը հոգեբույժների ձեռքն ընկած հիվանդների նկատմամբ փափկանկատություն չէին ցուցաբերում: Սով, ծեծ, շղթաներով կապած պահել՝ ահա այն ոչ այնքան էլ դաժան մեթոդների ցուցակը, որը կիրառում էին այն ժամանակների հոգեբուժական հաստատություններում: Այս մեթոդներով են բուժել նաև Անգլիայի թագավոր Գեորգ 3-րդին: Երբ նա խելագարվել էր, Եվրոպայի լավագույն բժիշկների խորհրդով նրան դաժան ծեծի էին ենթարկում: Նոպաներից մեկի բուժման ժամանակ թագավորը մահացավ: Պետք է նշել, որ նման մեթոդներով բուժում էին միայն մոլագարներին, քանի որ դեպրեսսիայի ժամանակ հիվանդները իրենց հանգիստ էին պահում, ապա նրանց նկատմամբ կիրառվում էին ավելի մեղմ մեթոդներ:

Ավելի քան 3/4 դար բժշկության մեջ թագավորում էր հիդրոթերապիան: Մելանքոլիայից բուժելու համար հիվանդին հանկարծակի ընկղմում էին սառը ջրի մեջ (այսպես կոչված bainde surprise) մինչև խեղդվելու առաջին նշանները, ընդ որում այդ պրոցեդուրաների տևողությունը հավասար էր այն ժամանակին, որը անհրաժեշտ էր ոչ շատ արագ սաղմոս կարդալու համար Miserere: Բուժման "հանրաճանաչ" մեթոդ էր նաև struzbad-ը՝ մելանքոլիկին կապում էին լոգարանակոնքի մեջ և նրա գլխին էին լցնում 10-50 դույլ սառը ջուր:

Ռուսաստանում, 19-րդ դարի սկզբներին, մելանքոլիայի բուժման համար օգտագործում էին՝ "փսխեցնող գինեքարը, քաղցր սնդիկը, մոլեխինդը, փսխեցնող գինեքարով գլխի արտաքին շփումները, հետանցքին տզրուկ դնելը, թարախապալարային սպեղանիները և այլ տիպի ետ քաշող դեղամիջոցներ: Ձմեռը նշանակում էին տաք լոգանքներ, իսկ ամռանը՝ սառը: Հաճախ գլխին և ուսերին թրջոցներ էին դնում և այրումներ էին կատարում ձեռքերի վրա":

Մինչև հակադեպրեսսանտների մեր դարաշրջանի սկսելը, որպես հակադեպրեսսանտ օգտագործում էին տարբեր թմրամիջոցներ: Ամենատարածված հակադեպրեսսանտներից էր օփիումը և այլ օփիատներ:Այս բուժման միջոցը դեռևս կիրառության մեջ էր մինչև 20-րդ դարի 60-ական թվականները: Դեպրեսսիայի բուժման ժամանակ օփիումի օգտագործման մասին հիշատակվում է դեռևս հին հռոմեական բժիշկ Գալենի (130-200թ.թ.) տրակտատների մեջ:

19-րդ դարում դեպրեսսիայի բուժման համար լայնորեն օգտագործվում էր Կաննաբիա թմրանյութը, որն իր էությամբ սովորական կանեփ էր կամ մարիխուանա: Կաննաբիսը մարդկության կողմից օգտագործվում է ավելի քան 10000 տարի: Դեղագործական նպատակներով, այդ թվում նաև դեպրեսսիայի բուժման համար, օգտագործվել է դեռևս Ք,Ա.3-րդ դարից Չինաստանում: Եվրոպայում Կաննաբիսը տարածում է գտել շատ ավելի ուշ՝ 19-րդ դարում: 19-րդ դարի 40-ական թվականներին Փարիզյան բժիշկ Ժակ-Յոզեֆ Մորո դե Տուն ենթադրեց, որ մելանքոլիայից ազատվելու համար պետք է "փոխարինել հոգեկան հիվանդության ախտանիշները, համանման, բայց ղեկավարվող ախտանիշներով, որն առաջացնում են թմրանյութերը": Նա դեպրեսսիայի բուժման ժամանակ կաննաբիս օգտագործելով, նկատեց, որ ամեն ինչից բացի դա առաջացնում է աշխուժություն և էյֆորիա: Սակայն այս էֆեկտը շատ կարճատև էր:

1884թ-ին Զիգմունդ Ֆրեյդը առաջին անգամ դեպրեսսիայի բուժման ժամանակ օգտագործեց կոկաին, որն էլ բերեց նրա առաջին մեծ աշխատության լույս տեսնմանը, որը անվանվում էր "Կոկի մասին": Այդ աշխատությունում նշված է նաև դեպրեսսիայի բուժման մեջ կոկաինի օգտագործման մասին: Այն ժամանակներում կոկաինը համարվում էր անվնաս դեղամիջոց և ազատ վաճառվում էր դեղատներում: Անցավ ոչ մեկ տարի, մինչև պարզվեցին այդ "դեղամիջոցի" բացասական կողմերը՝ ուժեղ կախվածություը, և այն, որ կոկաինի օգտագործումը ինքն իրենով արդեն բերում է դեպրեսսիայի, որն նույնիսկ այսօր ստացել է իր անվանումը՝ "կոկաինե տրտմություն":

 

  Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Նորություններ

GSM-կախվածություն

Շարժական կապի համատարածությունը և իրենց արտադրանքը մոլորակի համարյա բոլոր բնակիչներին վաճառելու հեռախոս արտադրողների ցանկությունը, բերում է նոր, նախկինում անհայտ հոգեկան խանգարումների և շեղումների արտահայտմանը: Հոգեբույժները սկսում են նկատել մարդկանց ավելի ու ավելի մեծ քանակ, որոնց մոտ, օդանավում, կինոթատրոնում, կամ հիվանդանոցում հեռախոսը անջատելու մասին անհրաժեշտ զգուշացումը առաջացնում է անհանգստություն և նույնիսկ վախ ու տագնապ:

Ավելին …

Ինչո՞վ են վտանգավոր...

..."տնայնածին հոգեբանները"

Զգուշացեք, հիմա շատ վիճելի հոդված է լինելու: Երբ այն կարդաք, հավանաբար կուզենաք ինձ մի լավ քոթակ տալ, կամ գոնե ասել՝. "Ոչ, ոչ, իմ ընկերները բոլորովին էլ այդպիսին չեն": Սակայ ամեն դեպքում եկեք մտածենք, թե ինչ վտանգ են մեզ համար ներկայացնում "տնայնածին հոգեբանները"՝ հարազատները, գործընկերները և ամենակարևորը՝ ընկերները:

Ավելին …

Կանացի դեմքի...

...չափորոշիչ

Կանացի դեմքի գեղեցկությունը որոշվում է որոշակի չափանիշներով՝ բիբերի միջև եղած հեռավորությամբ, աչքերի և բերանի միջև եղած հեռավորության և դեմքի երկարության ու լայնության հարաբերությամբ:

Ավելին …

Կարդալով սերը աչքերում

Այն, թե ինչքան արագ եք նկատում, նայում են Ձեր վրա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչքան "կանացի" կամ "տղամարդկային" տեսք ունի նայողը՝ ահա այսպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները համարում են, որ տղամարդու կողմից, իր վրա նետված գեղեցիկ կնոջ հայացքը նկատելու արագության մեջ կարող է թաքնված դեր խաղալ էվոլյուցիոն առավելությունը:

Ավելին …

Ագրեսիա, կարգավիճակ...

...և սեքս

Երբևե մտածել եք, թե ինչու երբեմն աննշան բաների հետևանքով մարդը դուրս է գալիս հունից: Ինչու սխալ հայացքը կամ թափված կաթը կարող են բերել վեճի կամ նույնիսկ կռվի: Մինեսսոտա նահանգի համալսարանի հետազոտող Վլադաս Գրիշկևիչիուսը, ինչու էեն մարդիկ ճանճից փիղ սարքում, հարցին տալիս է երեք պատասխան՝ ագրեսիա, կարգավիճակ և սեքս:

Ավելին …

Անթրոպոմորֆիզմ

Տնային կենդանիների նկատմամբ ցուցաբերվող անթրոպոմորֆիզմը, հաճախ մեր կողմից գնահատվում է որպես դրական և հումանիստական երևույթ, սակայն մեր չորքոտանի ընկերների դաստիարակության հարցում, այն միայն խանգարում է:

Ավելին …

Հարց ու պատասխան

Ամուսինս կարծում է, որ...

...երեխայի հայրն ինքն է...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ, բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան, փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Ավելին …

Չեմ ներում անցյալը

Հարց՝

Բարի օր: Իմ անունը Յուլիա է, ես 20 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ տարբեր ձևի եմ վերաբերվում՝ երբեմն հպարտանում եմ ինձնով, երբեմն հայհոյում եմ ինձ, հասկանալով, որ կարող էի ավելի ճիշտ վարվել: Ես զգացմունքային մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ բավականին հանգիստ ինձ դրսևորել: Հեշտությամբ գնում եմ շփման, բայց ոչ կոնֆլիկտի, միշտ ցանկանում եմ հասկանալ և ընդունել դիմացինիս տեսակետը, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին նրանք կան, սակայն ատում եմ էգոիստներին: Շատ ընկերներ և լավ ծանոթներ ունեմ: Շատերը ինձ ընկալում են որպես բարի և հասնող մարդ, որը միշտ կօգնի, կլսի և կսատարի: Հենց այս բանի համար էլ ինձ գնահատում են և վստահում: Ահա և կարճ իմ մասին:

Ավելին …

Նա ինձ լքեց իմ կարճ...

...տաբաթի պատճառով...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես Նատալյան եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Պյատիգորսկում՝ Ստավրոպոլի նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

Ավելին …

Բաժանվել եմ սիրելիիցս...

...և տեղս չեմ գտնում...

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ մոտ հետևյալ իրավիճակն է՝ ես բաժանվել եմ իր սիրած տղամարդուց: Վերջին շրջանում նրա մոտ այնպիսի անտարբեր վերաբերմունք էր իմ նկատմամբ, որ ես չեմ ուզում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Չեմ էլ հասկանում՝ սիրում եմ նրան թե ոչ: Վերջին շրջանում տեղի ունեցած այն ամենից հետո, որ ես վերապրել եմ, կարելի էր նրան ատել:

Ավելին …

Մենք արդեն 9-10 ամիս է

...ամեն օր վիճում ենք...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է Եկատերինա։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Եկատերինբուրգում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…

Ավելին …

Գտել եմ ամուսնուս...

...գաղտնի նամակագրությունը իր նախկինի հետ…

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անուն է Ելենա: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Կիևում, ամուսնուս և ծնողներիս հետ (երեխաներ չունենք): Ես դժվար վիճակում եմ՝ ամուսնուս հետ լուրջ կոնֆլիկտ ունեմ:

Ես բաց մարդ եմ, մտածող, զգայուն, ինձ սիրում եմ: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է այնպես, ինչպես ես ինքս: Որոշ մարդիք ինձ համարում են չափազանց դժվար (աշխատավայրում ենթականերս՝ պահանջկոտությանս պատճառով):

Ավելին …