Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

  • Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք- www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Սկայպ խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, խորհրդատվություն, սկայպ, skype

  • Կարդա իմ գիրքը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիայի բուժումը, лечение депрессии, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հարց ու պատասխան, խորհրդատվություն

  • Ամեն ինչ դեպրեսիայի մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիա, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանության նորություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, նորություններ

  • Ամեն ինչ ֆոբիաների մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, ֆոբիա, վախ, հանրագիտարան

  • Տուր Քո հարցը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, անվճար, խորհրդատվություն, Միհրդատ, Մադաթյան

  • Տարօրինակ հիվանդություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, տարօրինակ, հիվանդություններ

  • Հայաստանն իմ աչքերով - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Հայաստան, Երևան, Արցախ, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանի ընդունարան - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Հոգեբանական առակներ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

ua-tour.net

Սկիզբ

սկիզբ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

Դեպրեսսիան չի հանդիսանում մարդկանց հատուցումը նրանց մեղքերի համար, ոչ էլ մոդայիկ հիվանդություն է, որ վերջերս է առաջացել: Մեզ հայտնի չէ, թե երբ է մարդը առաջին անգամ զգացել իր կրծքի վրա այս ծանր բեռը, բայց հայտնի է, որ դեռևս քարե դարում մարդիկ տառապել են դեպրեսսիվ խանգարումներով: Այս ինֆորմացիան ստացվել է այն լայնածավալ հետազոտումներից, որոնք անց էին կացվում 20-րդ դարի առաջին կեսերին: Այն ժամանակ դեռևս երկրագնդի վրա մնասել էին շատ խուլ չապականված անկյուններ, որտեղ մարդիկ դեռևս ապրում էին նախնադարյան համայնակարգով: Հետազոտությունները ցույց են տվել, որ նախնադարյան մարդը, այնպես, ինչպես մեր ժամանակակիցը, ունենում էր տարբեր տիպի հոգեկան խանգարումներ, որոնց թվում նաև դեպրեսսիվ:

Դեպրեսսիան հին է ինչպես մեր աշխարհը: Դեռևս Ք.Ա. 4-րդ դարում հին Եգիպտոսի քուրմերը արդեն բուժում էին այն մարդկանց, որոնց մոտ զգացվում էր թախծի պաթոլոգիկ զգացողություն: Հին Հնդկաստանի քուրմերը համարում էին, որ ընկճվածությունը բխում է մոլագարությունից, ելնելով որից էլ, կային հատուկ քրմեր, որվքեր զբաղվում էին չար հոգիներ քշելով:

Դեպրեսսիան նկարագրող ամենահին էպիզոդը կարելի է գտնել Աստվածաշնչում: Ճիշտ է այն ժամանակ չկար "դեպրեսսիա" տերմինը, սակայն կար պատմություն, որը պատմում էր հրեաների առաջին թագավոր Սաուլի մասին, ով ապրել է Ք.Ա. 11-րդ դարում: Նա մռայլ և չար մարդ էր, ով խրված էր հուսահատության մեջ՝. "Տիրոջ հոգին վերացավ Սաւուղից, և տիրոջ կողմից առաքուած մի չար ոգի նեղում էր նորան" Թագավորություններ Ա 16:14: Ժամանակը անցնում էր, և Սաւուղին ավելի ու ավելի հաճախ էին նեղում մռայլ տրամադրության նոպաները ու ավելի քիչ էին լինում լուսավոր շրջաններ:

Սաւուղի ծառաները հուշում էին նրան, որ նա կապաքինվի, եթե լսի քնարի նվագը: Նրանք գտնում են Դաւիթին՝. "որ գիտի սաղմոս ասել, շնորհալի մարդ է, ու պատերազմիկ, իմաստուն ու ճարտասան, գեղեցիկ տեսքով": "Սաւուղը հանգստանում էր" Դաւթի նվագից "եւ չար ոգին նրանից հեռանում էր": Բայց Սաւուղի հոգին սկսում է կրծել սև նախանձը Դաւթի նկատմամբ, նրա ինքնասիրությունը ավելի ու ավելի է տուժում՝ այն ինչի հասնում էր Սաւուղը մեծ դժվարություններով, Դաւթին հեշտ էր տրվում: Ամենից շատ նրան վիրավորել էր այն, թե ինչպես էր ժողովուրդը երգերով ընդունում Դաւթին, Ամաղէկացիների նկատմամբ հաղթանակ տանելուց հետո՝. "Սաւուղը հազար, իսկ Դաւիթը բազմահազար մարդ սպանեց": Նա սկսում է տառապել ժողովրդի կողմից իր ճանաչումը կորցնելու պատճառով, հասկանալով, որ դա իր վարքագծի արդյունքն է: Նա ճանաչման և աստվածացման ծարավ ուներ, բայց հասկանում էր, որ իր այդ ցանկությունը անկատարելի է, որն էլ վեր է ածվում կույր ցասումի և նա՝. "նետեց գեղարդը, բայց Դաւիթը երկու անգամ նրանից խույս տվեց": Սաւուղը Դաւթի նկատմամբ վախ և ատելություն է տածում: "Եւ Սաւուղը միշտ թշնամութեամբ էր վերաբերւում Դւթին":

Աստվածաշնչային այս լեգենդի մեջ հստակ երևում է դեպրեսսիայի բնութագրիչ գծերը՝ մռայլ և ճնշված տրամադրությունը, Ագրեսսիան, վախը, ատելությունն ու նախանձը: Այստեղ դեպրեսսիվ տրամադրության պատճառ է նաև Աստծո նկատմամբ մեղքի զգացողությունը, քանի որ Աստծո խոսքը դրժել էր: Այս ամենը ավելի ու ավելի խորն է ընկղմում Սաւուղին դեպրեսսիայի մեջ և հասցնում այն վիճակի, որ Սաւուղը վերջ է տալիս իր կյանքին ինքնասպանությամբ՝. "Սաւուղն առավ իր սուրը եւ իրեն նետեց դրա վրա":

Դաւթի սաղմոսների գրքից որոշ հատվածներ վկայում են այն մասին, որ հենց ինքը՝ Դաւիթը նույնպես զգացել է ճնշող թաղծի նոպաներ:

"Մարմնիս համար բուժում չկայ քո բարկութեան դեմ, ոսկորներս հանգստություն չունեն իմ մեղքերի պատճառով: Տառապեցի եւ խիստ նուաստացայ, գիշեր ցերեկ շրջեցի վշտացած, քանզի հոգիս լցուեց տանջանքներով, էլ մարմնիս համար բուժում չկայ: Չարչարուեցի եւ սաստիկ կորացայ, մռնչացի սրտիս հեծությունից" Դաւթի սաղմոսների գիրքը 37:4.7.89:

"Ես յոգնեցի իմ հառաչանքներից, ամեն գիշեր հեծեծանքով լուացի մահիճն իմ եւ իմ արտասուքով անկողինս թրջեցի" Դաւթի սաղմոսների գիրքը 6:7:

Թաղծոտ են նաև Սողոմոն թագավորի տողերը, որոնցում հաղորդվում է "ունայնություն ունայնությանի" մասին:

 

  Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Նորություններ

GSM-կախվածություն

Շարժական կապի համատարածությունը և իրենց արտադրանքը մոլորակի համարյա բոլոր բնակիչներին վաճառելու հեռախոս արտադրողների ցանկությունը, բերում է նոր, նախկինում անհայտ հոգեկան խանգարումների և շեղումների արտահայտմանը: Հոգեբույժները սկսում են նկատել մարդկանց ավելի ու ավելի մեծ քանակ, որոնց մոտ, օդանավում, կինոթատրոնում, կամ հիվանդանոցում հեռախոսը անջատելու մասին անհրաժեշտ զգուշացումը առաջացնում է անհանգստություն և նույնիսկ վախ ու տագնապ:

Ավելին …

Ինչո՞վ են վտանգավոր...

..."տնայնածին հոգեբանները"

Զգուշացեք, հիմա շատ վիճելի հոդված է լինելու: Երբ այն կարդաք, հավանաբար կուզենաք ինձ մի լավ քոթակ տալ, կամ գոնե ասել՝. "Ոչ, ոչ, իմ ընկերները բոլորովին էլ այդպիսին չեն": Սակայ ամեն դեպքում եկեք մտածենք, թե ինչ վտանգ են մեզ համար ներկայացնում "տնայնածին հոգեբանները"՝ հարազատները, գործընկերները և ամենակարևորը՝ ընկերները:

Ավելին …

Կանացի դեմքի...

...չափորոշիչ

Կանացի դեմքի գեղեցկությունը որոշվում է որոշակի չափանիշներով՝ բիբերի միջև եղած հեռավորությամբ, աչքերի և բերանի միջև եղած հեռավորության և դեմքի երկարության ու լայնության հարաբերությամբ:

Ավելին …

Կարդալով սերը աչքերում

Այն, թե ինչքան արագ եք նկատում, նայում են Ձեր վրա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչքան "կանացի" կամ "տղամարդկային" տեսք ունի նայողը՝ ահա այսպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները համարում են, որ տղամարդու կողմից, իր վրա նետված գեղեցիկ կնոջ հայացքը նկատելու արագության մեջ կարող է թաքնված դեր խաղալ էվոլյուցիոն առավելությունը:

Ավելին …

Ագրեսիա, կարգավիճակ...

...և սեքս

Երբևե մտածել եք, թե ինչու երբեմն աննշան բաների հետևանքով մարդը դուրս է գալիս հունից: Ինչու սխալ հայացքը կամ թափված կաթը կարող են բերել վեճի կամ նույնիսկ կռվի: Մինեսսոտա նահանգի համալսարանի հետազոտող Վլադաս Գրիշկևիչիուսը, ինչու էեն մարդիկ ճանճից փիղ սարքում, հարցին տալիս է երեք պատասխան՝ ագրեսիա, կարգավիճակ և սեքս:

Ավելին …

Անթրոպոմորֆիզմ

Տնային կենդանիների նկատմամբ ցուցաբերվող անթրոպոմորֆիզմը, հաճախ մեր կողմից գնահատվում է որպես դրական և հումանիստական երևույթ, սակայն մեր չորքոտանի ընկերների դաստիարակության հարցում, այն միայն խանգարում է:

Ավելին …

Հարց ու պատասխան

Ամուսինս կարծում է, որ...

...երեխայի հայրն ինքն է...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ, բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան, փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Ավելին …

Չեմ ներում անցյալը

Հարց՝

Բարի օր: Իմ անունը Յուլիա է, ես 20 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ տարբեր ձևի եմ վերաբերվում՝ երբեմն հպարտանում եմ ինձնով, երբեմն հայհոյում եմ ինձ, հասկանալով, որ կարող էի ավելի ճիշտ վարվել: Ես զգացմունքային մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ բավականին հանգիստ ինձ դրսևորել: Հեշտությամբ գնում եմ շփման, բայց ոչ կոնֆլիկտի, միշտ ցանկանում եմ հասկանալ և ընդունել դիմացինիս տեսակետը, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին նրանք կան, սակայն ատում եմ էգոիստներին: Շատ ընկերներ և լավ ծանոթներ ունեմ: Շատերը ինձ ընկալում են որպես բարի և հասնող մարդ, որը միշտ կօգնի, կլսի և կսատարի: Հենց այս բանի համար էլ ինձ գնահատում են և վստահում: Ահա և կարճ իմ մասին:

Ավելին …

Նա ինձ լքեց իմ կարճ...

...տաբաթի պատճառով...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես Նատալյան եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Պյատիգորսկում՝ Ստավրոպոլի նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

Ավելին …

Բաժանվել եմ սիրելիիցս...

...և տեղս չեմ գտնում...

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ մոտ հետևյալ իրավիճակն է՝ ես բաժանվել եմ իր սիրած տղամարդուց: Վերջին շրջանում նրա մոտ այնպիսի անտարբեր վերաբերմունք էր իմ նկատմամբ, որ ես չեմ ուզում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Չեմ էլ հասկանում՝ սիրում եմ նրան թե ոչ: Վերջին շրջանում տեղի ունեցած այն ամենից հետո, որ ես վերապրել եմ, կարելի էր նրան ատել:

Ավելին …

Մենք արդեն 9-10 ամիս է

...ամեն օր վիճում ենք...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է Եկատերինա։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Եկատերինբուրգում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…

Ավելին …

Գտել եմ ամուսնուս...

...գաղտնի նամակագրությունը իր նախկինի հետ…

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անուն է Ելենա: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Կիևում, ամուսնուս և ծնողներիս հետ (երեխաներ չունենք): Ես դժվար վիճակում եմ՝ ամուսնուս հետ լուրջ կոնֆլիկտ ունեմ:

Ես բաց մարդ եմ, մտածող, զգայուն, ինձ սիրում եմ: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է այնպես, ինչպես ես ինքս: Որոշ մարդիք ինձ համարում են չափազանց դժվար (աշխատավայրում ենթականերս՝ պահանջկոտությանս պատճառով):

Ավելին …