fbpx
+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26

Քայլ 2: Ամեն ինչ վերջացավ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

Անցնում են օրեր, որոնք դառնում են շաբաթներ: Նա արդեն բավականին ամուր է նստել ինձ մեջ: Սկզբից ես փորձում եմ խիզախել: Ինձ ստիպում եմ ժպտալ, փորձելով անցնել մռայլ սաղավարտի միջով, որն ընկած է երեսիս, բայց օրեցօր ժպիտս ավելի շատ հիմար ծամածռություն է հիշեցնում: Աչքերս խամրում են և համարյա ոչինչ չեն արտահայտում: Չնայած ոչ՝ նրանց մեջ դատարկություն և վախ կա:

Խոսքս դառնում է ալարկոտ, իսկ բառապաշարս արդեն համեմատելի է Ֆիմա Սոբակի բառարանի հետ և հետզհետե մոտենում է Էլլոչկա Լյուդոեդկայի բառապաշարին: Ձայնս ճաքում է, փշրվում՝ այդպես են խշխշում չորացած տերևները: Անկենդան և լուռ: Ուսերս և գլուխս կախվում և կորանում են, քայլվածքս դառնում է ծերունական:

Ուժս անհետանում է, ամեն ինչի միջից՝ արարքներից, խոսքերից, շարժումներից, մտքերից: Ի դեպ ամեն ինչ տեղի է ունենում ինչպես սովորաբար, և ես գիտեմ, որ սա դեռ վերջը չէ: Հետզհետե կյանքից անհետանում են այն ամենը, ինչը և թույլատրում է այդ երևույթը անվանել կյանքով և նա հետզհետե վեր է ածվում գոյության: Հեռանում են մարդիկ, կամայական շփում թվում է դատարկ և անմիտ: Հեռանում են գրքերը վեր ածվելով թղթի վրա ցվրված անիմաստ սիմվոլների հավաքածուի: Հեռանում է երաժշտությունը՝ նա սկսում է հնչել կարծես ուրիշ աշխարհից, որտեղ ամեն ինչ ուրիշ ձևի է: Ամեն ինչ դառնում է ոչ իրական: Իսկ ավելի շուտ այդ ես եմ ոչ իրական: Ամեն ինչ վերջացավ...

Ո՞վ եմ ես: Քամով բերած մի բրդի կտոր: Մի հիվանդ և թույլ աղավնի, որը փորձում է թաքնվել շքամուտքի մութ անկյունում: Շուրջս ամեն բան իր մեջ պոտենցիալ վտանգ է պարունակում՝ ցանկացած փոքրիկ տղա կարող է ինձ զրկել կյանքից մի փոքրիկ քարի հարվածով: Վերջ:

 

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: