Քայլ 6: Շփում Հավերժի հետ

Իսկ օրերը գլորվում են հավերժության կողմից հմտորեն տաշված և մեկը մյուսին ճիշտորեն նման բիլյարդի գնդակների նման: Նրանք խփվում են մարմարյա չրխկոցով, պատրաստ լարվածությունից պայթել լռության մեջ և ժամանակը շարունակում է հոսել անտեսանելի անդունդի միջով:

Եվ մտքերը, որոնք զրկված են շարժումից: Լուսանում է և նորից մի հերթական գնդակ է գլորվում: Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած իրականություն, թող լինի ինչ ուզում է, միայն թե ոչ այս շարժումը:

Ես համակերպվել եմ: Թող լինի այնպես, ինչպես հաճո է քեզ, ով Աստված, կամ էլ քեզ՝ անկուշտ պառավ ՀԱՎԵՐԺՈւԹՅՈւՆ: Թող իմ կյանքում գոնե ինչ-որ բան կատարվի:

Ես շնչում եմ մահաբեր անապատի օդը: Ժանգոտ ծորակից կաթիլը անվերջ երկար է կաթում: Հեռախոսը սարդոստայնով է պատվել: Եվ ամեն անկյունում նրա կույր, անտարբեր աչքերը: Դու միշտ նայում ես ինձ, իմ դեպրեսսիա, դու դանդաղ, բայց խրոխտ սպանում ես ինձ:

 

 

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты