Քայլ 7: Մահ

Ինչ-որ մեկը ժամանակին ասել է՝. "Կամ դու զբաղվում ես կյանքով, կամ դու զբաղվում ես մահով": Ես արդեն վաղուց կյանքով չեմ զբաղվում, իսկ մահը արդեն կողքիս է: Մենք նրա հետ քայլում ենք ձեռք ձեռքի տված: Եվ մտքերը: Այդ մշտական մտքերը մահվան մասին:

Նրանք լպրծուն որդերի կծիկի պես ամեն ինչ խառնշտում են գլխիս մեջ: Գժվեցնում են ինձ, ստիպելով մոռանալ աշխարհում ամեն ինչի մասին: Միայն այդ ժամանակ, զարմանալիորեն հստակ հասկանում ես նրանց, ով խիզախել է քայլ անել դեպի... Ուղղակի քայլել պատուհանից դուրս, սրիչով կտրել երակները կամ էլ մեկը մյուսի հետևից հաբեր կուլ տալ, հասկանալով, որ դա իր կյանքի վերջին արարքն է: Ակամայից մտքիս են գալիս Եսենինի վերջին տողերը՝

Այս աշխարհում մեռնելը նոր չէ,

Բայց ապրելն էլ դրանից նոր չէ:

Եվ հետևյալ տողերը Մայակովսկու պատասխան բանաստեղծությունից՝

Այս աշխարհում մեռնելը նոր չէ՝

Կյանք շինելն է ավելի դժվար:

Ասաց, բայց չարեց: Ինքնասպան եղավ:

Հանկարծ մի պահ է գալիս, որ այնպիսի անվերջանալի հոգնածություն ես զգում, որ այլևս ոչ մի ուժ չկա ամեն առավոտ արթնանալ և խրվել մի նոր անիմաստ օրվա մեջ ու հետո դանդաղ տանջվելով ապրել այն: Իսկ երեկոյան, երկար նայել առաստաղին և մտածել, որ վաղն առավոտյան արևը կլինի նույնքան թախծոտ դատարկ և սառը, որքան այսօր էր: Ուժ չկա ստվերի հետ հավերժ պայքարելու, զգալով թե անձդ ինչպես է փտում և քայքայվում և ինչպես են թափվում հոգուդ վերջին թերթիկները: Եվ այս ամենի հետ ամեն օր նոր քայլ անել ներքև տանող մութ սանդուղքով: Ինչպե՞ս մեկ օր էլ դիմանալ:

Միայն տեսնելը, թե քո հիվանդությունը որքան տանջանք է հասցնում մտերիմներիդ, դառնում է անհնարին: Հուսահատ փորձում ես ինչ-որ ելք փնտրել, կպչում ես ամեն ինչից, ինչը կարող է օգնել, բայց բոլոր ճանապարհները վերջանում են փակուղիով: Բոլորը բացի մեկից: Հասնում ես աբսուրդի աստիճանի: Միթ՞ե ելք չկա: Օղակը սեղմվում է: Մահը թվում է թե միակ ելքն է: Վերջ: Որոշված է: Ինձ այլևս ոչինչ չի մնացել բացի մի հույսից... Կա միայն մեկ հույս՝ մեռնել...

 

 

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты