Քայլ 8: Քայլ ընդառաջ

"Ոչ վիշտ, ոչ սեր, ոչ տխրություն,

ոչ տագնապ, ոչ էլ ցավ կրծքում,

կյանքդ ուսերիդ ետևում է կարծես

և միայն կես ժամ առջևում":

Բրոդսկիյ Ի.

Տասներկու հարկանի շենքի տանիքին: Գրպանումս երկու էջանոց նամակ, որում իմ որոշման բացատրությունն է և ինձ հասկանալու և ներելու խնդրանք: Ամեն ինչ հստակ է և որոշակի: Վերջին անգամ նայում եմ քաղաքին, լսում մեքենաների երեկոյան բզզոցը: Օդ եմ շնչում՝ ոչ մի հոտ չունի: Ծխում եմ՝ գլխումս միտք է ծագում, որ սա նման է մահվան դատապարտյալի վերջին ցանկությանը: Ծխախոտը անհամ է թվում ինչպես ինձ շրջապատող ամեն ինչ: Քայլ եմ անում և կանգնում քիվի վրա, հասկանալով, որ հաջորդ քայլը վերջինն է լինելու: Քամու ուժեզ պոռթկումը փչում է իմ ուղղությանը հակառակ, բայց ես գիտեմ, որ նա ինձ չի կանգնեցնի: Ես թռչուն չեմ, ես ուղղակի փորձում էի մարդ դառնալ, բայց արի ու տես, որ չստացվեց: Չստացվեց: Կտրվ՞ի արդյոք ևս մի շանս: Աղաչում եմ միայ մի բանի համար, որ երբեք այլևս չհայտնվեմ ոչ այս երկրի վրա, ոչ էլ մի որևե այլ տեղում: Երբեք: Միայն մի միտք՝ գնալ դեպի անէություն:

Եվս մի պահ և ամեն ինչ կվերջանա: Ես համարյա թե անում եմ այդ քայլը և անշարժանում: Դատարկությունը պատռելով աչքերիս առաջով սկսում են արագորեն անցնել մտերիմ մարդկանց դեմքեր և ես հանկարծ հստակ հասկանում եմ թե որքան եմ պետք նրանց ցանկացած իմ ձևի մեջ, միայն թե ոչ մահացած: Չգիտես թե ինչու գլուխս է սողոսկում մի միտք, թե ինչպես են մորս հարցնում "ի՞նչ կա չկա, ո՞նց են ձեր տղայի գործերը, ինչ-որ վաղուց չի երևում": Ինչպես է մայրս սփրթնում և ջանալով թաքցնել արցունքները արտաբերում՝. "Ախր նա... նա...": Գրողը տանի: Գրողը տանի: Մեկ քայլ ետ եմ գնում: Վերջ:

Գրողը տանի: Ես չկարողացա նույնիսկ այդ անել: Չկարողացա նույնիսկ կյանքիս վերջ տալ: Էլ ինչի եմ պետք ես սրանից հետո: Դեպրեսիան խլել է ինձնից ամեն ինչ՝ ներքնաշխարհս, աշխատանքս, մարդկանց, հնարավորություններս: Նա ինձ թողել էր միայն մի բան՝ որ ինքս տնորինեմ իմ ճակատագրով, իմ կյանքով, իսկ ես նույնիսկ դա չկարողացա անել: Մտքերս խառնվում են: Արցունքներ: Չար և այրող: Միտք է առաջանում, որ կարծես թե սա իմ երկրորդ ծնունդն է, որ ինձ մի նոր շանս է տրվել: Ես կօգտվեմ դրանից: Տրամադրությունս լավանում է: Այդ երեկո ես նույնիսկ զանգում եմ իմ ընկերներին: Լայ-լայ-լայ...:

 

 

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты