Քայլ 9: loss of soul

Ես դեռ չէի հասցրել արթնանալ, բայց արթեն գիտեի, որ ոչինչ չի փոխվել: Ոչ մի կաթիլ: Նա նորից իմ հետ էր: Իմ մեջ էր: Ինձնից դուրս էր: Իսկ այնտեղ դրսում գիշերը վերջանում էր թողնելով շուրթերի վրա ասֆալտի համ: Եվ գորշ մուկ - առավոտը, իր պոչով ցրել էր աստղերի կեսը, իսկ մյուս կեսը անհայտացավ, երբ փակվեց հսկայական երկնային զարդատուփի կափարիչը: Արևը դանդաղ բարձրանում է կառափնարան իր հետևից քարշ տալով մոխրագույն կաղացող օրը:

Ես շարունակում էի ընկնել: Մա՞հ: Մենք արդեն կողք կողքի չէինք քայլում: Նա արդեն այստեղ չէր: Նա ուղղակի հետ էր ընկել: loss of soul-ի աշխարհը բացել էր իր գիրկը: Եվ այդ աշխարհում չկար ոչինչ՝ ոչ մահ, ոչ կյանք, ոչ ուրախություն, ոչ տխրություն, ոչ անցյալ, ոչ ներկա: Եվ ես էլ չէի պատկանում այդ աշխարհին, և ես ոչինչ չունեմ: Ոչ անուն, ոչ ցանկություն, ոչ ապագա: Դատարկություն:

Ոչ թախիծ, ոչ սեր, ոչ վիշտ,

Ոչ տագնապ, ոչ էլ ցավ սրտում:

Կարծես ողջ կյանքդ ուսերիդ ետևում,

Եվ միայն կես ժամ է առջևում:

Գտնվելով այս վիճակում, իմ մտքով նույնիսկ չանցավ ինքնասպանություն գործել: Դրա համար ուժեր են պետք, ձգտում, ցանկություն: Բայց loss of soul աշխարհում այդ ամենը չկա՝ loss of soul -ում չեն ապրում, այնտեղ նույնիսկ չեն գոյատևում, այնտեղ ամեն ինչ կորցնում է իր իմաստը: Իսկ ես կորցնում եմ մարդկային իմ դեմքը: Ինձ արդեն վաղուց այնքան անտարբեր է, թե ինչ տեսք ունեմ ես: Ինձանից մնացել է մի դատարկ թաղանթ, որի ներսում արդեն վաղուց ոչինչ չկա: Եվ ես արդեն թքած ունեմ՝ կվերջանա այս դեպրեսիան, թե ոչ: Ես ամեն ինչի վրա թը - քած ու - նեմ:

Քամի: Անդուր և ծակող: Նա փչում է ներսում, որտեղ զզվելի է և գարշելի: Ամեն ինչ սառչում է: Սառել է արդեն: Հանգչում է: Կորչում է: Անվերջ երկար զանգում է հեռախոսը, բայց ոչ-ոք չի մոտենա: Ինչ՞ու զանգել, եթե պատասխանող չկա: Իսկ ե՞ս: ԵՍ ՄԱՀԱՑԱԾ ԵՄ: Ինչ քնքուշ երկինք է հիմա, այնպես կընկղմվեի նրա մեջ, բայց ես աչքերս չեմ բացի՝ ԵՍ ՄԱՀԱՑԱԾ ԵՄ: Աշխարհը ճռճռում է և հասկավորվում, փոխվում և կանչում, բայց այդ աշխարհը կենդանի մարդկանց աշխարհն է, իսկ ես՝ ԵՍ ՄԱՀԱՑԱԾ ԵՄ:

Ահա թե ինչպիսին է աշխարհի հետ միավորման զգացմունքը: Երբ աշխարհը մի ահռելի անշարժ գրանիտ է, մի մեծ ժայռաբեկոր, իսկ դու՝ սև, այլանդակ կիտվածք, սառած, դեռևս նեոլիտի ժամանակաշրջանում: Ես և աշխարհը՝ մի ահռելի և անշարժ ամբողջություն ենք: եվ մենք, հավանաբար կմեռնենք միասին:

Անցնում են րոպեներ,

ժամեր,

օրեր,

շաբաթներ,

ամիսներ:

Ոչինչ չի կատարվում: Երկար ամիսներ, որոնք արժանի չեն նույնիսկ մեկ տողի, նույնիսկ մեկ բառի: Ես վաղուց դադարել եմ մարդ լինելուց: Ես արդեն վաղուց դադարել եմ լինելուց: Ես նայում եմ ինքս իմ վրա և զարմանում, թե ինչու եմ ես մինչև հիմա դեռևս կենդանի, ինչպես կարելի է այսքան երկար ապրել այս աշխարհում առանց հոգու, ինչպես է ընդհանրապես այդ ամենը ընդհանրապես հնարավոր:

Եվ վերջապես երկար ամիսներ անց ես բռնում եմ ինձ այն մտքի վրա, որ ես սկսել եմ ԶԱՐՄԱՆԱԼ: Զարմանքը դա զգացողություն է: Մ՞իթե ես ի վիճակի եմ զգալ: Այո ինչ-որ բան փոխվում է: Եվս ինչ-որ ժամանակ է անցնում, և ես նկատում եմ, որ անշարժության ֆոնի վրա ինչ-որ բան է կատարվում: Բայց ի՞նչ: Միթե ինձ մոտ հոգի է առաջանում: Ինչ հաճելի է հնչում այդ բառը: Հոգի: Նա ով հոգի ունի՝ մի ամբողջ աշխարհ ունի: Նա վերադառնում է: Հետզհետե: Նոր գինին սկսում է լցվել տիկի մեջ:

 

 

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты