9 քայլ ներքև

Քայլ 7: Մահ

Ինչ-որ մեկը ժամանակին ասել է՝. "Կամ դու զբաղվում ես կյանքով, կամ դու զբաղվում ես մահով": Ես արդեն վաղուց կյանքով չեմ զբաղվում, իսկ մահը արդեն կողքիս է: Մենք նրա հետ քայլում ենք ձեռք ձեռքի տված: Եվ մտքերը: Այդ մշտական մտքերը մահվան մասին:

Քայլ 6: Շփում Հավերժի հետ

Իսկ օրերը գլորվում են հավերժության կողմից հմտորեն տաշված և մեկը մյուսին ճիշտորեն նման բիլյարդի գնդակների նման: Նրանք խփվում են մարմարյա չրխկոցով, պատրաստ լարվածությունից պայթել լռության մեջ և ժամանակը շարունակում է հոսել անտեսանելի անդունդի միջով:

Քայլ 5: Այստեղ և հիմա

Ես չգիտեմ թե որ ժամանակի մեջ ապրեմ: Ինչքան երկար եմ ես սովորել ապրել այստեղ և հիմա: Բայց այս պահին այդ իմացությունն աշխատում է իմ դեմ: Փորձում եմ փրկությունս գտնել անցյալի մեջ, սակայն այնտեղ միայն հիշողություններ են, որոնք հալեցնում են մեղքի սառույցը:

Քայլ 4: Անտարբերություն

Անտարբերություն: Երբեմն ինձ թվում է, որ անտարբերությունը դա զգացմունք է: Այն ամենը, ինչ հուզում էր և կոչում պատասխան բաբախյուն, թվում է անիմաստ և ևս մի անգամ էլ անիմաստ: Ոչ, ավելի ճիշտ դրսում ոչինչ էլ չի փոխվել և աշխարհը առաջվա պես կենդանի է և ուրախ:

Քայլ 3: Ձմեռ

Անհետանում են զարմանալու և զգալու ընդունակությունները: Դեռևս որոշ բաներ զարմացնում են: Զարմացնում է այն, որ մարդիկ կարող են իրար հետ ինչ-որ բանի մասին խոսել: Նրանց հետաքրքիր է ապրելը, նրանք ինչ-որ բաներ են ուզում իմանալ, ինչ-որ բաներ են փոխում, ձգտումներ ունեն և անում են հարյուրավոր ուրիշ տարբեր բաներ: Նրանք շարժվում են բռնկված կյանքի հոսքով նույնիսկ չմտածելով այդ մասին: Նրանք գիտեն ինչ անել, ինչպես ապրել, ուր շարժվել:

Քայլ 2: Ամեն ինչ վերջացավ

Անցնում են օրեր, որոնք դառնում են շաբաթներ: Նա արդեն բավականին ամուր է նստել ինձ մեջ: Սկզբից ես փորձում եմ խիզախել: Ինձ ստիպում եմ ժպտալ, փորձելով անցնել մռայլ սաղավարտի միջով, որն ընկած է երեսիս, բայց օրեցօր ժպիտս ավելի շատ հիմար ծամածռություն է հիշեցնում: Աչքերս խամրում են և համարյա ոչինչ չեն արտահայտում: Չնայած ոչ՝ նրանց մեջ դատարկություն և վախ կա:

Քայլ 1: Սկիզբ

Ամեն ինչ կատարվում է շատ դանդաղ: Դա նման է նրան, թե ինչպես է մամռակալում գետը: Աննկատելի նրա մակերևույթը ծածկվում է ջրոսպի բարակ շերտով: Կայծկլտող և թափանցիկ ջուրը դառնում է խամրած և լճացած: Որտե՞ղ է այն սահմանը, որից հետո կյանքով լցված գետը դառնում է հոտած ջրով լցված ճահիճ: Որտե՞ղ է այն սահմանը, որտեղ վերջանում է ամառը և աշունն է հավերժ:

Հաղորդություն

Ինձ մեջ չմնաց ոչ ծիծաղ, և ոչ խիղճ,

Երկնքիս կտորն արևայուղի հետ չորացավ:

Երբ երկինքը այնպես կապույտ էր ինչպես կապույտ օվկիանոսը, երբ առավոտը լցնում էր խիտ մոխիրով մարգագետինները և ձորակները, երբ արևը կայծկլտում էր իմ սիրելիի աչքերի պես, ՆԱ մտավ իմ հոգու տունը: Առանց թակոցի կամ զգուշացման: ՆԱ երբեք չի զգուշացնում, ուղղակի ներսումս առաջացավ օտար ինչ-որ բանի զգացողություն: Դա հազիվ նկատելի էր, բայց շատ ու շատ ծանր:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты