+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ցավոք սրտի այսօր այս բաժինը լցված է ինֆորմացիայով, որը վերաբերվում է ԱՄՆ-ին և Եվրոպական երկրներին, որտեղ դեպրեսսիան համարվում է ամենատարածված հիվանդություններից մեկը և նրա վերաբերյալ արդեն բավականին ժամանակ վիճակագրություն է հավաքվում: Ի տարբերություն դրան, Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում դեպրեսսիան, որպես առանձին հիվանդություն ընդունել են համեմատաբար ոչ շատ վաղուց: Դրա պատճառը նա է, որ նախքինում (ԽՍՀՄ ժամանակաշրջանում) օֆիցիալ տվյալներով, մեր մոտ դեպրեսսիա չկար, և հետևաբար չեր էլ հաշվառվում:

Եվ այսպես, թվեր և փաստեր՝

  1. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), դեպրեսսիան համարում է որպես ողջ մարդկությանը համակած համաճարակ: ԱՀԿ 51-րդ նստաշրջանում հայտարարվել է՝. "դեպրեսսիան արդեն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում այն հիվանդությունների շարքում, որի պատճառով բացակայում են աշխատանքից, և երկրորդ տեղը այն հիվանդությունների շարքում, որոնք բերում են անաշխատունակության: Եթե համապատասխան միջոցներ ձեռո չառնվի, ապա մինչև 2020 թվականը, դեպրեսսիան կանդամալուծի ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների տնտեսական կյանքը":
  2. Տարեկան, մոտ 150 միլլիոն մարդ աշխարհում, կորցնում է աշխատունակությունը դեպրեսսիայի պատճառով: Միայն ԱՄՆ-ի տնտեսությանը դեպրեսսիան հասցնում է տարեկան 53 միլիարդ դոլլարի վնաս: Այդ գումարը իր մեջ ներկրում է տարեկան 290 միլլիոն կորցված աշխատանքային օրերի արժեքը, հոգեթերապևտիկ օգնության արժեքը և աշխատունակության նվազման արժեքը:
  3. ԱՀԿ-ի կանխատեսումներով՝ 2020 թվականին, դեպրեսսիան աշխարհի հիվանդությունների մեջ կլինի առաջինը, առաջ անցնելով այսօրվա առաջատար ինֆեկցիոն և սիրտ-անոթային հիվանդություններին: Արդեն այսօր նա կանանց համար հանդիսանում է ամենատարածված հիվանդությունը:
  4. Համաձայն Ամերիկյան Հոգեբուժության ասսոցիացիայի, ԱՄՆ-ում դեպրեսսիայով տառապում է 15 միլլիոն մարդ: Այլ կազմակերպությունների հետազոտությունները, դեպրեսսիվ խանգարումների տարածվածությունը գնահատում են ավելի բարձր՝ ավելի քան 26% կանանց մեջ, և 12% տղամարդկանց:
  5. Այսօր, ԱՄՆ-ում, դեպրեսսիան իր տարածվածությամբ երկրորդ ընդունված պատճառն է, որի համար հիվանդության տեղեկանք են տալիս, Շվեդիայում՝ առաջինը:
  6. ԱՄՆ-ի, Կանադայի և Արևմտյան Եվրոպայի երկրներից շատերում, հակադեպրեսսանտների մոտ 80% -ը նշանակվում է ընդհանուր պրակտիկայի բժիշկների, այլ ոչ հոգեբույժների կողմից: Ռուսաստանում և ԽՍՀՄ տարածքի այլ երկրներում, նման դեղօրայք նշանակվում է նույնիսկ տեղամասային բժիշկների կողմից, նույնիսկ հաշվի չառնելով, որ նրանք չունեն անհրաժեշտ համապատասխան որակավորում և փորձ:
  7. ԱՄՆ-ում անց կացված հետազոտությունների համաձայն, դեպրեսսիվ վիճակներին ենթակա հոգեկան կառուցվածք ունեցող մարդիկ երկու անգամ ավելի մեծ շանսեր ունեն զոհվելու այլ հիվանդություններից:
  8. Կանայք երկու անգամ ավել են հիվանդանում դեպրեսսիայով, քան տղամարդիկ (20-26% -ը 8-12% ի դեմ համապատասխանաբար): Այս տարբերությունը բացակայում է երեխաների մոտ՝ դա արտահայտվում է միայն սեռահասունացումից հետո: Ամենայն հավանականությամբ, բանը ոչ թե ուժեղ կեսի դեպրեսսիայի նկատմամբ ունեցած "իմունիտետի" մեջ է, այլ նրանում, որ տղամարդիկ ավելի քիչ են դիմում բժշկական օգնությանը քան կանայք, գերադասելով դեպրեսսիայի նախանշանները խեղդել ալկոհոլի մեջ, դեղամիջոցներ ընդունելով, կամ գլխովի աշխատանքի մեջ խրվելով: Այս փաստը հաստատում են որոշ հետազոտություններ, որոնք անց են կացվել որոշակի կրոնական խմբերում: Օրինակ՝. ամանիտների մոտ(բողոքական ուղղություն), կրոնը արգելում է ալկոհոլ կամ դեղամիջոցներ ընդունել, և այստեղ, տղամարդկանց և կանանց մոտ դեպրեսսիան հանդիպում է հավասար քանակով: Միևնույն ժամանակ գոյություն ունեն դեպրեսսիաներ, որոնք զուտ ֆիզիոլոգիական պատճառներով հանդիպում են միայն կանանց մոտ՝ կլիմաքսը ուղեկցող դեպրեսսիա, նախամենստրուացիոն դեպրեսսիա, իսկ սուր հետծննդյան դեպրեսսիան շարքից հանում է ամեն տասերորդ կնոջ:
  9. Դեպրեսսիայով տառապողների 50%-ը ընդհանրապես չի դիմում բուժ օգնությանը, իսկ մնացածների միայն 25-30%-ն է հասնում հոգեբանի կամ հոգեբույժի ընդունարան:
  10. Ունիպօլյար դեպրեսսիան՝ առաջատար պատճառ է 5 տարեկանից բարձր երեխաների հաշմանդամության, ԱՄՆ-ում:
  11. Հատուկ հետազոտությունները ցույց են տվել, որ ընդհանուր պրոֆիլի պօլիկլինիկա դիմած անձանց մոտ 60%-ի մոտ նկատվել են տարբեր աստիճանի դեպրեսսիվ խանգարումներ: Չնայած այս փաստին, պոլիկլինիկայում դեպրեսսիա ախտորոշում ստացել են այնտեղ դիմած բոլոր դեպրեսսիվ հիվանդների միայն 5%-ը:
  12. Դեպրեսսիա ախտորոշվում է ընդհանուր հոսպիտալիզացված հիվանդների 22-33%-ի մոտ. օնկոլոգիականներից՝ 38%-ի, ինսուլտով հիվանդներից՝ 47%-ի, միոկարդ ինֆարկտով հիվանդներից՝ 45%-ի, պարկինսոնիզմով հիվանդներից՝ 39%-ի մոտ:
  13. Դեռ ոչ շատ վաղ անցյալում, դեպրեսսիվ հիվանդությունների տարիքային պիկը ընկնում էր 30-40 տարեկան հասակի վրա, սակայն այսօր նա կտրուկ ջահելացել է մինչև 25 տարեկանը: Մինչև 1940 թվականը ծնվածների համար, մինչև 25 տարեկան հիվանդների քանակը 2,5% էր: 1940-1959 թ.թ. ծնվածների համար այս ցուցանիշը արդեն կազմում էր 10%: Ավելի ուշ ծնվածների համար ստույգ տվյալներ չկան, սակայն աճի տենդենցը պահպանվում է:
  14. Մարդկանց 2-3%-ի մոտ դեպրեսսիան կախված չէ արտաքին գործոններից՝ էնդոգեն դեպրեսսիա, մյուսների մոտ նա առաջանում է որպես սթրեսսի հակազդում՝ էկզոգեն դեպրեսսիա:
  15. Մոլորակի ինքնասպանություններ 45-ից 60%-ը կատարում են դեպրեսսիայով հիվանդները: Կանխատեսումներով, 2020 թվականին, դեպրեսսիան կդառնա №1 մարդասպանը:
  16. Դեպրեսսիայի մեջ գտնվող մարդը 35 անգամ ավելի հավանականություն ունի ինքնասպանությամբ վերջ տալու կյանքին քան առողջ մարդը:Էնդոգեն դեպրեսսիայով տառապողների 50%-ը և էկզոգեն դեպրեսսիայով տառապողների 20%-ը ինքնասպանության փորձ են անում: Ամեն վեցերորդին դա հաջողվում է:
  17. Թեթև և միջին մեծության դեպրեսսիաների ժամանակ մարդիկ ավելի օբյեկտիվ են գնահատում իրականությունը, որը նկատվել է դեռևս Ֆրոյդի կողմից՝. "մելանխոլիկները իրականության հանդեպ ունեն ավելի սուր աչք, քան նրանք ովքեր մելանխոլիայի հակված չեն":
  18. Նոր հակադեպրեսսանտների կատալոգը ամեն տարի հաստանում է 3 սանտիմետրով:
  19. Դեպրեսսիայի միակ էպիզոդի դեպքում, ռեցիդիվի հավանականությունը կազմում է 50%, երկրորդի դեպքում՝ 70%, երրորդի դեպքում՝ արդեն 90%:
  20. Ամուսիններից գոնե մեկի մոտ դեպրեսսիվ խանգարման դեպքում, բաժանության դեպքերի հավանականությունը ավելանում է 10 անգամ:
  21. ԱՄՆ-ում անց կացված մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ հոմոսեքսուալիստների մոտ դեպրեսսիայի տարածվածությունը բավական գերազանցում է նատուրալներից:
  22. Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ավելի հաճախ դեպրեսսիայով տառապում են մարդիք, ովքեր աշխատում են ծեր կամ հիվանդ մարդկանց խնամող կամ փոքր երեխաներ խնամող դայակները՝ 11,3%, նրանցից հետո գալիս են հասարակական սննդի բնագավառում աշխատողները՝10,3%, երրորդ տեղում են բժիշկները՝ 9,6%: Դեպրեսսիայի ավելի քիչ հակվածություն ունեն գիտնականները, ճարտարապետները և ինժեներները՝ 4,3%: Աշխատանք չունեցողների մոտ այս ցուցանիշը հասնում է 12,7%-ի:
  23. Դեպրեսսիան ավելի հաճախ զարգանում է դեպրեսսիայով հիվանդների ընտանիքի անդամների մոտ: Դեպրեսսիայով տառապող հիվանդների հարազատների մոտ 20%-ը ենթակա է հիվանդանալու, այն դեպքում երբ առողջ ընտանիքներում այդ թիվը կազմում է 7%:
  24. Դեպրեսսիայի զարգացման ռիսկը միայնակ և բաժանված անձանց մոտ 2-4 անգամ ավելին է քան ընտանիքավորների մոտ: Ընդ որում՝ բաժանված և միայնակ տղամարդիկ ավելի են ռիսկի դիմում, քան բաժանված և միայնակ կանայք:

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Կարդացեք Նաեվ