Հանճարեղությունը և դեպրեսիան

Հանճարեղություն և դեպրեսիա

Հայտնի է, որ կուլտուրայի, արվեստի, գրականության և երաժշտության մեջ հայտնի մարդիկ, այս կամ այն չափով տառապել են նյարդային խանգարումներով, իսկ որոշները նույնիսկ ունեցել են որոշակի հոգեկան շեղումներ: Հաճախ այդ շեղումները լինում էին դեպրեսիայի ("սև լեղի" ինչպես անվանում էր Հիպոկրատը իր աշխատություններում) կամ մելանքոլիայի տեսքով, ինչպես հնում անվանում էին այս վիճակը:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հանճարեղությունը և ՄԴՊ-ն

Նույնիսկ մոտավոր ծանոթանալով հանճարեղ մարդկանց կյանքի նկարագրությանը, նկատելի է, որ նրանցից շատերը տանջվել են մի ընդհանուր հիվանդությունից, որը ժամանակակից հոգեբուժությունը դասակարգում է որպես մանյակալ-դեպրեսիվ պսիխոզ կամ ՄԴՊ: Այս հիվանդությունը իր մեջ պարունակում է երկու արտահայտված փուլ՝ մանյակալ և դեպրեսսիվ: Պետք է նկատել, որ այս հիվանդության ժամանակ մանյակալ փուլը լինում է նույնքան փլուզող մարդու համար ինչքան դեպրեսսիվը: Հաճախ մարդը, մանյակալ փուլում, տիրելով մեծ էներգիայով և ուժերով, ծախսում է դա անիմաստ և անպետք գործողությունների վրա, քանի որ ի վիճակի չէ լիովին վերահսկել սեփական գործողությունները:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Նախաբանի փոխարեն

Այս բաժնում մենք որոշել ենք պատմել այն հարաբերությունների մասին, որը կազմվել է դեպրեսսիայի և հանճարեղ մարդկանց միջև: Հանճարեղությունը, ցավոք սրտի, չի փրկում մարդուն դեպրեսսիայից, նույնիսկ հակառակը, նրանք հաճախ գնում են ձեռք ձեռքի տված: Անկոչ հյուրի այցելությունից տանջվել են Աբրահամ Լինկոլնը, Ուինսթոն Չերչիլը, Էռնստ Հեմինգուեյը, Գոգոլը, Էյնշտեյնը, Բեթհովենը և շատ այլ հանճարեղ մարդիկ:

Մելանքոլիայի և հանճարեղության միջև եղած կապը առաջինը նկատել է Արիստոտելը (384-322 թ.թ.Ք.Ա.), որը առավել քան 2000 տարի սրանից առաջ իր "Problemata"-ում դրեց հետևյալ հարցադրումը՝. "Ինչ՞ու մարդիկ, որոնք փայլում են իրենց տաղանդով փիլիսոփայության կամ պետության ղեկավարման, կամ պոետիկ ստեղծագործման, կամ էլ արվեստի դասընթացների մեջ, ինչ՞ու են նրանք բոլորը եղել մելանքոլիկներ:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты