fbpx
+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26

Սերգեյ Վասիլյեվիչ Ռախմանինով - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

1897թ-ին, Պետերբուրգում կայացավ կոմպոզիտորի առաջին սիմֆոնիայի պրեմիերան, որի հետ նա մեծ հույսեր էր կապում: Սակայն քննադատները և հանդիսատեսը չնկատեցին հանդիսատեսի նորարարական մտքերը և փշերով ընդունեցին նրան: Սերգեյ Վասիլյեվիչին լավ ճանաչողների վկայությամբ նա ցավագին նյարդային և շատ զգայուն մարդ էր, որի պատճառով էլ սիմֆոնիայի ձախողումից հետո նա սկսեց տառապել դեպրեսսիայով:

Նա շուրջ երեք տարի ոչինչ չգրեց: Այդ ընթացքում, մերթ ընդ մերթ ելույթ էր ունենում դիրիժորի և դաշնակահարի դերում: 1899թ-ին նա մեկնեց հյուրախաղերով Անգլիա: Նույն տարվա աշնանը ամուսնացավ նրա պատանեական ժամանակի սերը՝ Վերա Սկալոնը:

Դեպրեսսիան նրան բաց չէր թողնում և նա ստիպված եղավ դիմել իր ժամանակների հայտնի հիպնոթերապևտ Ն.Ս.Դալին, ով հանդիսանում էր Ռախմանինովի արվեստի ջերմ սիրահարը: Դալը ներշնչում էր նրան՝. "դուք ջահել եք և պետք է աշխատեք" օգտագործելով այնպիսի մեթոդներ, որոնց ժամանակակից հոգեթերապիայում անվանում ենք կառուցողական վիզուալիզացիայի մեթոդ: Նա ստիպում էր կոմպոզիտորին անընդհատ պատկերացնել և մտածել այն մասին, որ նրա ստեղծագործությունը կունենա մեծ հաջողություն: Հենց այդ էտապում էլ ստեղծվեց Ռախմանինովի հանրահայտ "Երկրորդ դաշնամուրային կոնցերտը", որի երկրորդ և երրորդ մասը նա նվիրեց Դալին: Կոնցերտի վերջի մասը դառավ ուրախության և կյանքի նկատմամբ սիրո ապոֆեոզ: Համերգը վերջացված էր և առաջին անգամ ամբողջությամբ կատարվեց 1901 թ-ին:

Հաջորդ 16 տարիները Ռախմանինովի համար ամենաերջանիկ և արդյունավետ տարիներն էին, որոնք ընդհատվեցին 1917թ-ի հեղափոխությամբ: Նա ստիպված եղավ լքել Ռուսաստանը: 1918թ-ին մի քանի ամիս անց կացնելով Սկանդինավիայում, աշնանը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ էլ ապրեց մինչև կյանքի վերջը: Էմիգրացիայի տարիներին նա նույնպես վերապրեց դեպրեսսիա, որը սակայն իր ծանրությամբ ավելի թեթև էր, սակայն ավելի երկարատև, քան պատանեական տարիներինը: Այդ ընթացքում նա ստեղծեց վեց ստեղծագործություն, որոնց թվում "Երրորդ սիմֆոնիան" և "Պագանինիի թեմայով Ռապսոդիան": Նա գրում էր՝. "Հեռանալով Ռուսաստանից ես կորցրեցի ստեղծագործելու ցանկությունս: Կորցնելով հայրենիքս ես կորցրեցի ինձ: Քոչվորի համար, ով զրկվել է իր երաժշտական արմատներից, սովորույթներից և հայրենի հողից, չի մնում ոչ մի ուրիշ սփոփանք քան ոչ տագնապալի հիշողությունների չփլուզվող լռությունը":

 

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Կարդացեք Նաեվ