fbpx
+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26

Ռոբերտ Շուման - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

Ի տարբերություն Ռախմանինովի, հանճարեղ գերմանացի կոմպոզիտորը տանջվում էր դեպրեսսիայից, որի պատճառը թաքնված էր ոչ թե արտաքին անհաջողությունների մեջ, այլ զարգացել էր իր ներքին օրենքներով: Նա տառապում էր նույն հիվանդությամբ, ինչով որ տառապում էր Ն.Վ.Գոգոլը՝ Մանյակալ-դեպրեսսիվ պսիխոզով:

Սկսած 30 տարեկան հասակից, նրա հիվանդությունը ավելի ցայտուն է արտահայտվում և նրա կյանքի, և նրա ստեղծագործությունների մեջ: Նրա կինը, որը տաղանդաշատ դաշնակահարուհի էր, սկսում է շատ ավելի քիչ ելույթ ունենալ և խուսափում իր ելույթների մեջ օգտագործել ամուսնու ստեղծագործությունները: Նույն կերպ է սկսում վարվել նաև Ֆերենց Լիստը, որը, կարծես ինչ-որ ներքին զգացողությամբ, սկսում է "դոզավորել" Շումանին, վախենալով նրա մեղեդիների մեջ եղած խելագարությունից և նրանց փլուզող ուժից:

Չնայած իր ունեցած հիվանդությանը, Շումանը շարունակում էր ստեղծագործել: Իր հանրահայտ A-moll համերգը նա գրել է իր հիվանդության սրացման պահին: Սրա հետ միաժամանակ նա աշխատում էր իր երկրորդ սիմֆոնիայի վրա, որն իր տրամադրությամբ համերգի կատարյալ հակապատկերն էր: Լսելով այդ երաժշտությունը կարելի է հասկանալ, որ կոմպոզիտորը գտնվում է հիվանդության ազդեցության տակ, և ամբողջ ուժով պայքարում է դրա դեմ: Ինքը՝ կոմպոզիտորը, խոստովանել է, որ այդ երկու ստեղծագործություններն էլ, արտացոլում են հիվանդության հանդեպ ունեցած իր ներքին դիմադրության իմաստը: Խորը հուսահատություն, տանջանքների հաղթահարում, վերադարձ դեպի կյանք, ահա այս թեմաներն են հնչում նրա երկրորդ սիմֆոնիայի երաժշտության մեջ:

Շումանի վիճակը գնալով վատանում է: 1854 թ-ի փետրվարին, նրան՝. "լսվում է մի ինչ-որ տարօրինակ ձգվող ձայն, որը հետզհետե վեր է ածվում մի երաժշտության, որը կատարվում էր ինչ-որ ոչ երկրային երաժշտական գործիքներով, իսկ հետո, ամեն ինչ փլուզվեց՝ միայն վախ, ուրիշ ոչինչ": Փետրվարի 27-ին Շումանը փորձեց վերջ տալ իր կյանքին ցատկելով Ռեյն գետի մեջ, բայց նրան հասցրեցին փրկել: Այդ դիպվածից հետո նա ասաց իր կնոջը՝. "Ինձ պետք է տեղավորել հոգեբուժարանում՝ իմ զգացմունքները անղեկավարելի են դարձել...":

Ընտրվեց Բոննի մոտ գտնվող լավագույն կլինիկաներից մեկը, որտեղ նրա համար ստեղծվեցին հոյակապ պայմաններ: Մեծ մտահոգությամբ էին նրան թողնում դաշնամուրի մոտ, որի վրա նա նվագում էր իրեն տեսակցության եկող Իոհաննես Բրամսի հետ չորս ձեռքով: Նա վախենալով թունավորվել, պրակտիկորեն հրաժարվում էր կերակուրից, մեկ մեկ իրեն թույլ տալով մրգային դոնդող և մի կում գինի: Չնայած այդ ամենին Շումանը ապրեց ևս մեկ տարի, որի ընթացքում վերապրեց ևս մի քանի սուր նոպաներ: Նա մահացավ 1856թ-ի հուլիսի 29-ին:

 

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: