+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26

Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

Կենսագրության որոշ փաստերից և մտերիմների դիտողություններից երևում է, որ մեծ ռուս գրողը իր կյանքի վերջին տարիներին գտնվում էր մի վիճակում, որը ժամանակակից բժշկությունը կդասեր դեպրեսսիայի շարքերը: Պուշկինի մենամարտը և նրան հաջորդող մահը ինքնասպանություն է հիշեցնում: Այն իրադարձությունների ընթացքը, որը բերեց ճակատագրական կրակոցին, խոսում են այն մասին, որ նա գիտակցաբար մենամարտի պատճառ էր փնտրում:

Իոհաննես Գյոթե - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

Պատանեկության տարիներին, Գյոթեն երկար ժամանակ գտնվում էր խորը դեպրեսսիայի մեջ: Այդ դեպրեսսիան դատարկ տեղում չեր առաջացել: Նրան նախորդել էր իրադարձությունների մի շարան, որն էլ իր խոր հետքն էր թողել Գյոթեի ջահել հոգում:

Ն.Վ.Գոգոլ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

Գոգոլը իր կյանքի ընթացքում տառապել է մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով: Մոլուցքային շրջանում գրողն ուներ բազում ստեղծագործական մտքեր, լի էր ուժերով և էներգիայով, որն էլ վառ արտացոլել է իր ստեղծագործությունների մեջ: Սակայն ճոճանակը ճոճվում էր նաև դեպի հակառակ կողմ և բնականաբար սկսվում էր սև շրջան: Նրա ժամանակակից բժիշկները չէին կարողանում ճիշտ ախտորոշել և առավել ևս ճիշտ բուժում նշանակել այս հիվանդությանը: Նրանք գրողին բուժում էին փաթաթելով նրան թաց սավանի մեջ, իսկ հոգևոր ուսուցիչը՝ խիստ պասով (սովով): Սակայն այս մեթոդները ի վիճակի չէին թեթևացնելու հիվանդի հոգեկան տանջանքները:

Էռնեստ Հեմինգուեյ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

Հեմինգուեյի գրվածքներին անվանում են կյանքի դասագրքեր տղամարդկանց համար: Նրա ամենամեծ գրվածքներից է համարվում "Ծերունին և ծովը", որում համառ և հաճախորեն հնչում է հետևյալ լոզունգը՝ "Չհանձնվել: Գնալ մինչև վերջ: Հաղթել": Հեղինակի պատկերը իրենից ներկայացնում է կենսուրախության տիպաժ, վարակիչ էներգիայի կուտակում, որն բավարարում էր և ստեղծագործելու և հաճույքների համար: Սակայն նրա ստեղծագործությունները շատ անկայուն են, իսկ հետաքրքրությունները և հաճույքները միշտ վերջանում էին հիասթափությամբ: Նա ամբողջ կյանքում դիմակ է կրել, որի տակ էլ թաքցրել է իր անսանձ բայց ճնշված և հիվանդագին հոգին, որն բռնկված էր զոհվելու ձգտումով: Հոգի, որի հետ շփումը երջանկություն չբերեց հեղինակի 4 կանանցից և ոչ մեկին:

Ջեկ Լոնդոն - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

Հայտնի ամերիկացի գրողը իր կյանքին վերջ է տվել կյանքի 40-երորդ տարում: Նրա մահը թվում է անբնական ու անմիտ: Լոնդոնի ստեղծագործությունների մեջ վառ և ցայտուն հնչում են կյանքի հիմնի հնչյունները: Նրա պատմվածքների հերոսները կամային և ուժեղ մարդիկ են, որոնք հաղթահարում են անասելի դժվարություններ: Նրանք նպատակներ են դնում, նպատակասլաց գնում դեպի դրանք և միշտ հաղթում, անկախ հանգամանքներից: Նրա գրվածքները կարդալուց հետո ապրելու մեծ ցանկություն է առաջանում: Իր գրվածքների համար, նյութերը, գրողը գտնում էր իր սեփական կյանքից՝ նրա կենսագրությունը կարելի է կարդալ մի շնչով, կարծես արկածային վեպ: