fbpx
+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26

Իոհաննես Գյոթե - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

Պատանեկության տարիներին, Գյոթեն երկար ժամանակ գտնվում էր խորը դեպրեսսիայի մեջ: Այդ դեպրեսսիան դատարկ տեղում չեր առաջացել: Նրան նախորդել էր իրադարձությունների մի շարան, որն էլ իր խոր հետքն էր թողել Գյոթեի ջահել հոգում:

19 տարեկան հասակում փլուզվում է նրա մեծ սերը Կատենկա Շոնկոպֆի նկատմամբ, որից անմիջապես հետո սպանում են նրա պաշտելի ուսուցչին՝ Իոհանն Վինկելմանին: Այս լուրը պոետի համար, նրա խոսքերով՝. "ամպրոպ էր պարզ երկնքում" և շրջադարձային եղավ իր ամբողջ կյանքի համար: Տրվելով խորը սգին նա այրում էր իր բոլոր գրառումները և նույնիսկ փորձում վերջ տալ իրեն: Որոշ ժամանակ անց նա վերադառնում է Ֆրանկֆուրտ՝ հայրական տուն, քանի որ այլևս ուժ չուներ ուսումը շարունակելու Լայպցիգի համալսարանում: Այս իրադարձությունների հետ կապված դեպրեսսիան, նրա կյանքից խլեց մոտ մեկուկես տարի՝ տարիներ, որ նա անց է կացրել "մեծ տագնապի և հոգու անկման մեջ", զգալով իրեն "հիվանդ, որը տանջվում է հոգով այլ ոչ մարմնով": Ահա այսպես է հիշում Գյոթեն իր պատանեական տարիները շուրջ 60 տարի անց "Պոեզիան և ճիշտը իմ կյանքից" իր ինքնակենսագրության մեջ:

 

 

 

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: