Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

  • Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք- www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Սկայպ խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, խորհրդատվություն, սկայպ, skype

  • Կարդա իմ գիրքը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիայի բուժումը, лечение депрессии, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հարց ու պատասխան, խորհրդատվություն

  • Ամեն ինչ դեպրեսիայի մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիա, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանության նորություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, նորություններ

  • Ամեն ինչ ֆոբիաների մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, ֆոբիա, վախ, հանրագիտարան

  • Տուր Քո հարցը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, անվճար, խորհրդատվություն, Միհրդատ, Մադաթյան

  • Տարօրինակ հիվանդություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, տարօրինակ, հիվանդություններ

  • Հայաստանն իմ աչքերով - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Հայաստան, Երևան, Արցախ, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանի ընդունարան - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Հոգեբանական առակներ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

ua-tour.net

Ջեկ Լոնդոն (1876-1916)

Ջեկ Լոնդոն - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

Հայտնի ամերիկացի գրողը իր կյանքին վերջ է տվել կյանքի 40-երորդ տարում: Նրա մահը թվում է անբնական ու անմիտ: Լոնդոնի ստեղծագործությունների մեջ վառ և ցայտուն հնչում են կյանքի հիմնի հնչյունները: Նրա պատմվածքների հերոսները կամային և ուժեղ մարդիկ են, որոնք հաղթահարում են անասելի դժվարություններ: Նրանք նպատակներ են դնում, նպատակասլաց գնում դեպի դրանք և միշտ հաղթում, անկախ հանգամանքներից: Նրա գրվածքները կարդալուց հետո ապրելու մեծ ցանկություն է առաջանում: Իր գրվածքների համար, նյութերը, գրողը գտնում էր իր սեփական կյանքից՝ նրա կենսագրությունը կարելի է կարդալ մի շնչով, կարծես արկածային վեպ:

Նրա կյանքը շատ դժվար է եղել՝ երիտասարդ ժամանակ նա շատ մասնագիտություններ է փոխել, շրջելով ողջ երկրով: Նա եղել է ոստրեների ծովահեն, ծովային, թափառաշրջիկ, փոստատար, մյուս երջանկություն փնտրողների հետ նետվել է Ալյասկա ոսկի գտնելու: Նա բազում անգամներ է հանդիպել մահի հետ, բայց բարձր ծիծաղելով թքել է նրա դեմքին: Մինչև նրա առաջին պատմվածքի տպագրությունը, նա այնքան ուժեր էր ծախսել, որ բավարար էր մի քանի կյանք ապրելու համար: Մի անգամ, բացարձակ հուսահատության պահին, նա սկսեց հրաժեշտի նամակներ գրել մտածելով ինքնասպանություն գործելու մասին: Երջանիկ պատահականությամբ, այդ պահին հյուր է գալիս նրա ընկերը, որը նույնպես հոգնել էր ապագա չունեցող կյանքից: Ջեկին, որն հոյակապ տիրապետում էր խոսքին, հաջողվեց հետ համոզել ընկերոջը և ըստ երևույթի իրեն նույնպես, և աշխարհը չկորցրեց մեծ գրողին:

Ջեկը դեպրեսսիայի նոպաներ էր ունենում դեռ մանկուց, սակայն նրա բազմաթիվ ընկերներից և ոչ մեկը այդ մասին գլխի չէր ընկնում: Նա միշտ լի էր եռանդով և կյանքով: Նույնիսկ կյանքի ամենադժվար պահերին նա ժպտում էր և խրախուսում իր ընկերներին: Միայն ուժեղ կամքն էր օգնում գրողին պայքարել տրտմության նոպաների դեմ: Նա թույլ չէր տալիս տրտմությանը մտնել հոգի առաջին հերթին այն պատճառով, որ երբեք ձեռքերը ծալած չէր նստում: Ջեկի աշխատասիրությունը զարմացնում էր բոլորին՝ նա հաճախ աշխատում էր օրական 17-19 ժամ: 15 տարիների ընթացքում նա այնքան է ստեղծագործել, որքան չեն գրել ուրիշ գրողներ իրենց ողջ կյանքի ընթացքում: Նրա երկերի ժողովածուն ամբողջությամբ կազմում է 40 հատոր:

Այն ինչ նա անում էր, անում էր լիարժեք, նվիրվելով ամբողջ ուժերով՝ եթե աշխատում էր, ապա մինչև յոթերորդ քրտինքը, ստեղծագործում էր մեծ վրձնախազերով, հաղթում էր, զվարճանում, ծիծաղում էր բարձր, մինչև ուժասպառ լինելը, վարակելով շրջապատին: Նա ապրում էր Կալիֆորնիայի ազատ և առատաձեռն բնության մեջ և ինքն էլ ազատ էր և անսահման առատաձեռն շրջապատի նկատմամբ: Նա կրքոտ սիրում էր չորսբոլորը սփռված գեղեցիկը: Նա իսկապես և անկեղծ սիրում էր մարդկանց և անկեղծորեն հավատում էր նրանց բարությանը ու ազնվությանը: Իր անվախությամբ, համբերատարությամբ և կենսունակությամբ նա հիշեցնում էր իր նահանգի գերբի վրա պատկերված գրիզլի արջին:

1913 թ-ի գարնանը նա դառավ ամենաճանաչված և ամենաբարձր վարձատրվող գրողը, զբաղեցնելով Կիպլինգի տեղը: Հենց այդ ժամանակ էլ սկսվեց գրողի կյանքում եղած ամենամեծ ոչ գրական նախագիծը: Ջեկը գնեց մի մեծ հողատարածք, որտեղ նա պատրաստվում էր անց կացնել իր կյանքի երկրորդ կեսը: Այստեղ սկսվեց կառուցվել մի մեծ տուն, որն անվանվեց Գայլի տուն և տնկվեց 140 հազար էվկալիպտ:

Գայլի տունը նրա ամբողջ կյանքի երազանքն էր: Նրա շինարարության համար ծախսվեց այն ժամանակների համար ֆանտաստիկ գումար՝ 80000 ԱՄՆ դոլլար: Բայց այնտեղ տեղափոխվելու նախօրեի գիշերը տեղի ունեցավ անուղղելին՝ մի խումբ չարամիտ անձիք տունը վառեցին մի քանի կողմից: Ջեկին մնում էր միայն ականատես լինել, թե կրակն ինչպես է լափում այն, ինչի մեջ այդքան ջանք ու հոգի է դրված: Լուսաբացին, երբ այն ինչ հնարավոր էր այրվել էր նա հանգիստ ասաց՝. "Վաղը սկսում ենք նորից կառուցել": Բայց տանը վիճակված չէր կանգնել մոխրի վրա՝ այն գիշեր ինչ-որ բան այրվեց նաև նրա հոգում: Ընդմիշտ:

Բայց և այնպես, այդ տարին ամենաարգասաբերն էր իր ստեղծագործական կյանքում: Այդ ժամանակ գրվեցին նրա վեպերից լավագույնները՝ "Գարեջրահատիկ Ջոն" և "Լուսնահովիտը": Տրտմությունն ավելի ու ավելի էր լցնում գրողի հոգին: Աշխատանքը ինչպես միշտ օգնում էր նրան: Այդ ժամանակ Լոնդոնը գրեց իր վեպերից հավանաբար ամենատարօրինակը՝ "Միջաստղային թափառաշրջիկը", որը լցված էր մարդու նկատմամբ խորը կարեկցանքով, նրբությամբ և երաժշտականությամբ, որն էլ ստիպում էր ապրել չնայելով ոչնչի: Պայքարել և միշտ դուրս գալ հաղթող:

Անելանելիության նոպաները հաճախանում են, երբ նրա հոյակապ կամքը և կյանքի նկատմամբ սերը լիովին լքում են նրան: Նա սկսում է խմել: Դեռևս մեկ տարի առաջ, երբ նա վերադառնում էր ջերմանավով արևելքից՝ Հորնի հրվանդանից իր հետ վերցնելով հազարավոր գրքեր և բրոշյուրներ, նա վերցրել էր նաև 40 գալլոն վիսկի, ասելով՝. "...երբ մենք կհասնենք Սիեթլ կամ այս հազար գիրքը կարդացված կլինեն, կամ կանհետանան այս 40 գալլոնները": Ճանապարհորդության վերջում այդ հազարավոր հատորները կարդացված էին իսկ վիսկին մնացել էր ձեռք չտված: Հիմա ամեն ինչը փոխվել էր՝ վիսկին անհրաժեշտ էր ժամանակ սպանելու համար: Կարծես թե ամեն ինչը վերջացել էր՝ երիտասարդությունը, առողջությունը, մտքի պարզությունը: Հիվանդությունը ստիպում էր նրան հարբել՝ մոռացության մատնվելու համար, սակայն առավոտյան արթնանալով ամեն ինչ սկսում էր նորից:

Ջեկը ավելի ու ավելի էր հիասթափվում իրեն շրջապատող մարդկանցից: Անհաջողությունները կրնկակոխ հետևում էին նրան: Հանկարծ անպիտան դարձան 140 հազար էվկալիպտի ծառերը, որոնք 20 տարի հետո մի ամբողջ կարողություն պետք է բերեին նրան, կորավ Չերկեսյան ընկույզի նկատմամբ եղած հետաքրքրությունը: Փլուզվում էին նաև մնացած նախաձեռնությունները կապված գյուղատնտեսության հետ: Դստեր հետ հարաբերությունները սրվել էին: Նա հոգնել էր կյանքից:

Ռանչոն պահելու համար պահանջվում էին մեծ գումարներ: Այդ պատճառով էլ նա պետք է գրեր, ամեն օր քամելով իրենից 1000 բառ: Առաջ նա գրում էր, որովհետև չէր կարող չգրել, հիմա նա դա անում էր ստիպված: "Անհրաժեշտությունը, ահա ինչն է ինձ ստիպում գրել: Անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում ես ոչ մի տող չէի գրի: Ահա այսպես": Նա թաքնվել էր իր աշխատասենյակի պատերի հետևում: Նրա վերջին վեպից՝ "Փոքրիկ տնային տնտեսուհին", դժգոհ էին և քննադատները և հավատարիմ ընթերցողները: Հայտնվեց խելքը թռցնելու վախը: Ուղեղը տկարել էր և չէր դիմանում հոգնեցնող աշխատանքին, բայց նա ստիպված էր գրել ամեն օր: Նա վախենում էր, որ ուղեղը չի դիմանա և աղաչում էր իր խորթ հոր աղջկան՝ Էլոիզային՝. "Եթե ես կորցնեմ բանականությունս, խոսք տուր, որ հիվանդանոց չես ուղարկի":

Լոնդոնը հասկանում էր, որ ինքն իրեն փակուղի է գցել և փորձում էր ետ վերադարձնել կյանքի նկատմամբ այն անսպառ կամքը, որը միշտ կանգնում էր իր աչքի առջև: Հուսով, որ արևը կբուժի իր սև դեպրեսսիան, 1916 թ-ի հուլիսին Ջեկը իր կնոջ հետ ուղևորվեց Հավայան կղզիներ: Բայց ամեն ինչը իզուր էր, ոչինչ չէր օգնում: Մնում էր միայն խմել, խմել ու խմել: Երբ նա վերադարձավ, ընկերները նրան չճանաչեցին՝ նա ճարպակալել էր, դեմքը ուռած էր, աչքերը հանգած: Նա, որ միշտ երիտասարդ տեսք ուներ, հիմա իր տարիքից շատ մեծ էր երևում:

Կյանքից հեռանալուց առաջ նա գրեց երկու հոյակապ պատմվածքներ՝ "Ինչպես արգոնավորդները հնում"՝ Ալյասկայի մասին, և "Արքայադուստրը"՝ ճանապարհի մասին, այն ճանապարհի, որին նա միշտ հավատում էր, որն իրեն վերադարձնում էր դեպի այն տարիները, երբ ամեն ինչ դեռ առջևում էր:

1916 թ-ի նոյեմբերի լույս 22-ի գիշերը, Ջեկ Լոնդոնը ինքնասպան եղավ: Առավոտյան նրան գտան ծածկած պատշգամբում: Նա անգիտակից վիճակում էր: Նրա կողքին գցած էր մորֆիի և ատրոպինի երկու դատարկ սրվակներ և նոթատետր, որն ամբողջովին գրոտված էր թվերով՝ ըստ երևույթի հաշվարկվել էր թույնի մահացու դոզան: Բժիշկները եռանդուն պայքարում էին նրա կյանքի համար, սակայն երեկոյան 19.00 – ի մոտ նա մահացավ:

Նրա մարմինը ենթարկեցին կրեմացիայի իսկ մոխրով լի կճուճը հանձնեցին հողին, այն տեղում, որտեղ նա պատրաստվում էր անց կացնել իր կյանքի երկրորդ մասը՝ բարձր և գեղատեսիլ բլուրի վրա գտնվող "Գեղեցկության Ռանչոյում":

 

 

 

  Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Նորություններ

GSM-կախվածություն

Շարժական կապի համատարածությունը և իրենց արտադրանքը մոլորակի համարյա բոլոր բնակիչներին վաճառելու հեռախոս արտադրողների ցանկությունը, բերում է նոր, նախկինում անհայտ հոգեկան խանգարումների և շեղումների արտահայտմանը: Հոգեբույժները սկսում են նկատել մարդկանց ավելի ու ավելի մեծ քանակ, որոնց մոտ, օդանավում, կինոթատրոնում, կամ հիվանդանոցում հեռախոսը անջատելու մասին անհրաժեշտ զգուշացումը առաջացնում է անհանգստություն և նույնիսկ վախ ու տագնապ:

Ավելին …

Ինչո՞վ են վտանգավոր...

..."տնայնածին հոգեբանները"

Զգուշացեք, հիմա շատ վիճելի հոդված է լինելու: Երբ այն կարդաք, հավանաբար կուզենաք ինձ մի լավ քոթակ տալ, կամ գոնե ասել՝. "Ոչ, ոչ, իմ ընկերները բոլորովին էլ այդպիսին չեն": Սակայ ամեն դեպքում եկեք մտածենք, թե ինչ վտանգ են մեզ համար ներկայացնում "տնայնածին հոգեբանները"՝ հարազատները, գործընկերները և ամենակարևորը՝ ընկերները:

Ավելին …

Կանացի դեմքի...

...չափորոշիչ

Կանացի դեմքի գեղեցկությունը որոշվում է որոշակի չափանիշներով՝ բիբերի միջև եղած հեռավորությամբ, աչքերի և բերանի միջև եղած հեռավորության և դեմքի երկարության ու լայնության հարաբերությամբ:

Ավելին …

Կարդալով սերը աչքերում

Այն, թե ինչքան արագ եք նկատում, նայում են Ձեր վրա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչքան "կանացի" կամ "տղամարդկային" տեսք ունի նայողը՝ ահա այսպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները համարում են, որ տղամարդու կողմից, իր վրա նետված գեղեցիկ կնոջ հայացքը նկատելու արագության մեջ կարող է թաքնված դեր խաղալ էվոլյուցիոն առավելությունը:

Ավելին …

Ագրեսիա, կարգավիճակ...

...և սեքս

Երբևե մտածել եք, թե ինչու երբեմն աննշան բաների հետևանքով մարդը դուրս է գալիս հունից: Ինչու սխալ հայացքը կամ թափված կաթը կարող են բերել վեճի կամ նույնիսկ կռվի: Մինեսսոտա նահանգի համալսարանի հետազոտող Վլադաս Գրիշկևիչիուսը, ինչու էեն մարդիկ ճանճից փիղ սարքում, հարցին տալիս է երեք պատասխան՝ ագրեսիա, կարգավիճակ և սեքս:

Ավելին …

Անթրոպոմորֆիզմ

Տնային կենդանիների նկատմամբ ցուցաբերվող անթրոպոմորֆիզմը, հաճախ մեր կողմից գնահատվում է որպես դրական և հումանիստական երևույթ, սակայն մեր չորքոտանի ընկերների դաստիարակության հարցում, այն միայն խանգարում է:

Ավելին …

Հարց ու պատասխան

Ամուսինս կարծում է, որ...

...երեխայի հայրն ինքն է...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ, բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան, փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Ավելին …

Չեմ ներում անցյալը

Հարց՝

Բարի օր: Իմ անունը Յուլիա է, ես 20 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ տարբեր ձևի եմ վերաբերվում՝ երբեմն հպարտանում եմ ինձնով, երբեմն հայհոյում եմ ինձ, հասկանալով, որ կարող էի ավելի ճիշտ վարվել: Ես զգացմունքային մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ բավականին հանգիստ ինձ դրսևորել: Հեշտությամբ գնում եմ շփման, բայց ոչ կոնֆլիկտի, միշտ ցանկանում եմ հասկանալ և ընդունել դիմացինիս տեսակետը, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին նրանք կան, սակայն ատում եմ էգոիստներին: Շատ ընկերներ և լավ ծանոթներ ունեմ: Շատերը ինձ ընկալում են որպես բարի և հասնող մարդ, որը միշտ կօգնի, կլսի և կսատարի: Հենց այս բանի համար էլ ինձ գնահատում են և վստահում: Ահա և կարճ իմ մասին:

Ավելին …

Նա ինձ լքեց իմ կարճ...

...տաբաթի պատճառով...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես Նատալյան եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Պյատիգորսկում՝ Ստավրոպոլի նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

Ավելին …

Բաժանվել եմ սիրելիիցս...

...և տեղս չեմ գտնում...

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ մոտ հետևյալ իրավիճակն է՝ ես բաժանվել եմ իր սիրած տղամարդուց: Վերջին շրջանում նրա մոտ այնպիսի անտարբեր վերաբերմունք էր իմ նկատմամբ, որ ես չեմ ուզում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Չեմ էլ հասկանում՝ սիրում եմ նրան թե ոչ: Վերջին շրջանում տեղի ունեցած այն ամենից հետո, որ ես վերապրել եմ, կարելի էր նրան ատել:

Ավելին …

Մենք արդեն 9-10 ամիս է

...ամեն օր վիճում ենք...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է Եկատերինա։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Եկատերինբուրգում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…

Ավելին …

Գտել եմ ամուսնուս...

...գաղտնի նամակագրությունը իր նախկինի հետ…

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անուն է Ելենա: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Կիևում, ամուսնուս և ծնողներիս հետ (երեխաներ չունենք): Ես դժվար վիճակում եմ՝ ամուսնուս հետ լուրջ կոնֆլիկտ ունեմ:

Ես բաց մարդ եմ, մտածող, զգայուն, ինձ սիրում եմ: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է այնպես, ինչպես ես ինքս: Որոշ մարդիք ինձ համարում են չափազանց դժվար (աշխատավայրում ենթականերս՝ պահանջկոտությանս պատճառով):

Ավելին …