fbpx
+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26

Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

Կենսագրության որոշ փաստերից և մտերիմների դիտողություններից երևում է, որ մեծ ռուս գրողը իր կյանքի վերջին տարիներին գտնվում էր մի վիճակում, որը ժամանակակից բժշկությունը կդասեր դեպրեսսիայի շարքերը: Պուշկինի մենամարտը և նրան հաջորդող մահը ինքնասպանություն է հիշեցնում: Այն իրադարձությունների ընթացքը, որը բերեց ճակատագրական կրակոցին, խոսում են այն մասին, որ նա գիտակցաբար մենամարտի պատճառ էր փնտրում:

Դանտեսի հետ մենամարտը պատահականություն չէր նրա կյանքում, դրան նախորդել էին ևս երկու մենամարտի հրավերներ Սոլլոգուբի և Ռեպնինի հետ, որոնց գրողը պետք է մասնակցեր էր իր կյանքի վերջին մեկուկես տարում, սակայն բախտի բերմամբ այդ մենամարտերը ուրիշ պատճառներով չէին կայացել: Այս օրինակները հիմք են հանդիսանում ենթադրելու, որ Պուշկինն ինքն էր առիթ փնտրում մենամարտերի համար: Այո, նույնիսկ երիտասարդ տարիներին, պոետի տաքարյունությունը բազմիցս անգամներ առիթներ է ստեղծել մենամարտերի համար, իսկ կյանքի վերջին տարիներին այդ ձգտումը դառել էր պաթոլոգիկ:

Այն առավոտ Դանտեսի կրակոցից սպանված ընկավ արդեն ոչ այն Պուշկինը, որի կերպարը վառ է պահվում մարդկանց սրտերում՝ ջահել, կյանքով, ստեղծագործական հեռանկարներով և անսպառ էներգիայով լեցուն: Ոչ, դա արդեն հանգչող, կյանքից հոգնած և մահ փնտրող մարդ էր: Դրա մասին է խոսում նաև այն արտահայտությունը, որը գրանցվել է Ելենա Վրևսկայայի խոսքերից՝. "Մենամարտից մի քանի օր առաջ Պուշկինը թատրոնում հանդիպելով բարոնուհուն (Վրևսկայայի հետ), նրան հայտնել է մահ փնտրելու իր մտադրության մասին": Ալեքսանդր Սերգեևիչի քույրը գտնում էր, որ՝. "Եթե Դանտեսի գնդակը չկտրեր նրա կյանքի թելը, ապա նա քառասունամյա տարիքից ավել չէր ապրի":

Եվ իրոք՝ 1833թ-ի վերջում Պուշկինի առողջությունը կտրուկ փոխվել էր: Հայտնի է 1834թ-ի հունվարին նրա մասին արված հետևյալ գրառումը՝. "Տաքարյուն և ոգեշնչված նախկին Պուշկինն այլևս չկար, ինչ-որ տխրություն էր տպված նրա դեմքին": Օսիպովան հիշում է, թե ինչպես 1835թ-ին՝. "...ժամանեց Պուշկինը, տխուր և հոգնած...": Պոետի քրոջ ամուսինը գրում է՝. "Քույրս զարմացած էր (1836թ-ի հունվար) նրա տկարությամբ, դեմքի դեղնությամբ և դյուրագրգռությամբ: Ալեքսանդր Սերգեևիչը չէր կարողանում մի տեղում երկար նստել և թեթև աղմուկից վեր էր ցատկում...":

1834թ-ից սկսած, Պուշկինի նամակներում հաճախ հանդիպում են հետևյալ արտահայտությունները՝. "...դառնությունն ինձ մտահոգում է...", "Այստեղ էլ դառնությունից չես փրկվի...", "Դառնությունն ինձ հանգիստ չի տալիս...", "Ամեն օր գլուխս ցավում է...", "Շատ բան եմ սկսել, բայց աչինչ անելու տրամադրություն չունեմ...", "Գլխացավս ինձ հաղթել է...":

Այս տողերը գրվել են հիվանդ, կոտրված, կյանքի նկատմամբ հետաքրքրությունը կորցրած և դեպրեսսիայով տառապող մարդու կողմից: Դրան խրախուսել էին ինչպես քաղաքական, այնպես էլ անձնական բնույթի հակադրությունները: Սեփական սոցիալական վիճակի նկատմամբ երկակի վերաբերմունքը, խճճված նյութական վիճակը, և կյանքը փոխելու անհնարինությունը՝ նա անհնար էր համարում հեռանալ մայրաքաղաքից առանց արքունիքի հետ գժտվելու: Այս ամենը քայքայել էին պոետի ուժերը և հասցրել մի վիճակի, որում նա միակ ելքը գտնում էր մահի մեջ:

 

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: