Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

  • Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք- www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Սկայպ խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, խորհրդատվություն, սկայպ, skype

  • Կարդա իմ գիրքը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիայի բուժումը, лечение депрессии, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հարց ու պատասխան, խորհրդատվություն

  • Ամեն ինչ դեպրեսիայի մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիա, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանության նորություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, նորություններ

  • Ամեն ինչ ֆոբիաների մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, ֆոբիա, վախ, հանրագիտարան

  • Տուր Քո հարցը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, անվճար, խորհրդատվություն, Միհրդատ, Մադաթյան

  • Տարօրինակ հիվանդություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, տարօրինակ, հիվանդություններ

  • Հայաստանն իմ աչքերով - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Հայաստան, Երևան, Արցախ, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանի ընդունարան - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Հոգեբանական առակներ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

ua-tour.net

Ներածություն

Ներածություն

Դեպրեսսիան` սև հագած կին է, որը ծեծում է դուռդ:

Եթե քշես նրան, նա կմնա միշտ կանգնած քո դռան շեմին:

Իսկ եթե ներս հրավիրես, սեղան նստեցնես, կերակրես և

հետո նոր հարցնես նրա այցի նպատակների մասին, ապա

շանս կունենաս հրաժեշտ տալու նրան:

Կ.Գ.Յունգ

Փորձենք պատկերացնել մի աշխարհ, որտեղ ամեն ինչ իդեալական է: Մարդկությունը օպտիմալ է օգտագործում մոլորակի բնական հարստությունը: Բոլորն ապահովված են մթերքով, հագուստով և ունեն տանիք: Ագրեսիան բացակայում է, չկան հանցագործություններ և դիսկրիմինացիա: Մարդկանց և կենդանիների կյանքը հանդիսանում են առաջնակարգ արժեքներ, ու չկան սպանելու կամ ոչնչացնելու կարիքներ: Ամեն մարդ իրավունք ունի հայացքների և ցանկությունների: Եվ սրա հետ մեկտեղ բոլոր մարդիկ զգում են սեփական պատասխանատվությունը այն աշխարհի նկատմամբ, որում ապրում են: Ոչ մի ընտանիք չի զգում սիրո և հարգանքի պակաս: Երեխաները դաստիարակվում են ջերմության և ապահովության մթնոլորտում, որն էլ արթնացնում է նրանց մեջ իրենց իսկ նկատմամբ հավատ և ամրապնդում է անձնական նշանակությունը: Մեծերը ջանում են ինչքան հնարավոր է լավ կատարել իրենց աշխատանքը ազնիվ պայմաններում և ստանում են դրա դիմաց արդար պարգևատրում: Կարճ ասած պրոբլեմներ չկան:

Սա այն իդեալական պատկերն է, որտեղ չկա ցավ: Բայց մենք ապրում ենք ուրիշ մոլորակի վրա, որտեղ սթրեսները և պրոբլեմները հանդիսանում են մեր կյանքի անբաժանելի մասը (հուսով ենք, որ այս արտահայտությունը հնչում է ռեալիստորեն, ոչ թե վատատեսորեն): Կարելի է արդյոք անցնել կյանքով առանց մտածելու և վերապրելու, փախչել մոտիկ մարդու կորստի ցավից: Հանդիպել է արդյոք մարդ, որին կյանքում միշտ և ամեն ինչում ուղեկցում է հաջողությունը: Եվ վերջապես, մեզանից ով է հույսով, որ իրեն կհաջողվի խուսափել մահից:

Սթրեսը կարող է ազդել օրգանիզմի վրա տարբեր ձևերով: Հաճախ այդ ազդեցությունը լինում է օգտակար, իսկ հաճախ էլ փլուզող: Գոյություն ունեն դեպրեսիայի ծագման և աճի բազմաթիվ մոդելներ, բայց դրանց միջև եղած ընդհանուր հայտարարը հանդիսանում է որոշակի սթրեսորը: Սթրեսից խուսափելն անհնարին է, բայց կարելի է սովորել հաղթահարել այն: Նույն ձևով էլ անհնար է խուսափել դեպրեսիայից: Սակայն դիմելով որոշակի մեթոդների կարելի է հաղթահարել այն, և տառապանքները չեն լինի այդքան երկարատև և ծանր:

Դեպրեսսիայի բուժման էֆեկտիվությունը որոշվում է նրանով, թե ինչ մոտեցում է ցույց տալիս թերապեվտը հիվանդին: Անկախ նրանից թե ինչքան երկար կտևի բուժումը (որոշ հիվանդների բավական է լինում 1–20 հանդիպում) թերապեվտը պարտավոր է անցկացնել ակտիվ ինտերվենցիա և հիվանդին ստիմուլացնել դեպրեսիայի հետ պայքարի ձևերի ուսուցման պրոցեսին:

Եթե դեպրեսիայով հիվանդն իմանար, թե ինչպես կարելի է դրանից ազատվել, նա չեր դիմի մասնագետի օգնությանը: Հիվանդը չգիտի, թե ինչ տակտիկա է պետք օգտագործել: Ինչ–որ մեկը պետք է հուշի նրան՝ հենց դա էլ հանդիսանում է թերապևտի առաջնահերթ խնդիրը: Հասկանալը, ինտուիցիան և օգնելու պատրաստակամությունը շատ կարևոր հանգամանքներ են, բայց ամենակարևորը, դա պրոբլեմ լուծելու կարողությունն է:

Դեպրեսիան – շատ բարդ երևույթ է, դրա համար էլ թերապեվտից պահանջվում է մանրակրկիտ պատրաստվածություն:

"Գոյատևման ցավն" ամեն օր զգում են տասնյակ միլիոնավոր մարդիկ: Ամենայն հավանականության մեզանից շատերին ծանոթ կլինեն հետևյալ արտահայտությունները՝

"Սեղմող ցավի օղակ"

"Անվերջ հոգեվարքի անեծք"

"Անտեսանելի ուխտադրուժ հրեշ"

"Գիշերվա մեջ թաքնված գող: Նա ինձանից գողանում է կյանքս"

Բազում տարիների ընթացքում անց են կացվել բազմաթիվ կլինիկական հետազոտություններ կապված դեպրեսիա կոչված հիվանդության հետ: Այդ թեմայով կա գրված հարուստ գրականություն: Դա վկայում է ինչպես խնդրի բարդության մակարդակի, այնպես էլ մարդկանց գործած ճիգերի մասին: Պատճառը – թեթևացնել մարդու տառապանքները: Այդ փնտրտուքների արդյունքն այն է, որ ստեղծվեց մանրամասն տեսություն, կապված դեպրեսիայի ծագման, ինչպես և թերապևտիկ ինտերվենցիայի բազմաթիվ ձևերի հետ: Բոլոր հայտնի կոնցեպցիաները կարող ենք միացնել մի պատկերի մեջ, որը կթույլատրի ավելի ամբողջական հասկանալ այդ հիվանդության բնույթը, սակայն ինչքան էլ դա պարադոքսային թվա, այդ թեորիաների միաժամանակ հանդիսանում են նաև պոտենցիալ սահմանափակում (և նույնիսկ կարող են վնասել հիվանդին):

Դեպրեսիան – հիվանդությունը է, որոշված մարդու հոգեզգայական վիճակի խանգարմամբ: Այս դասակարգումը տրվել է դեռևս 1987թվականին: Այս հիվանդության ախտորոշումը և դասակարգումը կապված են որոշակի հատկանշական պրոբլեմների հետ, որոնք ուղղակիորեն կապված են հիվանդի բուժման մեթոդների հետ: Առայժմ կարող ենք միայն ասել, որ Դեպրեսիա կոչվող կլինիկական միավորը մինչև վերջ ուսումնասիրված չէ, իսկ նրա բուժումը միշտ չէ, որ բավարար չափի արդյունավետ է:

Դեպրեսիվ խանգարումները ունեն շատ երկար փաստագրական պատմություն: Այդ պատմությունը կազմված է բազմաթիվ մարդկանց տանջանքներից, որոնցից մեծամասնությունը գերադասում են չանվանվել: Հիվանդների քանակի ճշտգրիտ վիճակագրական տվյալներ չկան, որովհետև նրանցից ոչ բոլորն են դիմում արհեստավարժի օգնությանը, սակայն ենթադրաբար՝

  • 1987 թվականի տվյալներով 30–40 միլիոն ամերիկացիներ տառապում են դեպրեսիոն տիպի տրամադրության խանգարումներով:
  • Ամեն չորորդ ամերիկացի իր կյանքի ընթացքում անցնում է բարդ դեպրեսիոն շրջանով:
  • Սուր դեպրեսիայով տառապողների միայն 1/4 (լավագույն դեպքում կեսն ) է դիմում արհեստավարժի օգնությանը:
  • Կանանց մոտ դեպրեսիան պատահում է 2 անգամ ավելի շատ քան տղամարդկանց մոտ (չնայած, որ թվում է, թե այս հիվանդությունով հիվանդանալու ռիսկը կապված չէ սեռի հետ):
  • Դեպրեսիվ խանգարումները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում:

Դեպրեսիան շատ տարածված երևույթ է, դեռ ավելին, հայտնի է, որ այն շատ հաճախ "դիմակավորվում է", այսինքն արտահայտվում է ուրիշ հոգեկան կամ մարմնական ձևերով: Հետևաբար նա հանդիպում է ավելի հաճախ, քան ցույց է տալիս վիճակագրությունը: Դեպրեսիայի հետ ամեն հոգեբան հանդիպում է ինչպես անձնական փորձով, այնպես էլ աշխատանքի բերումով: Թերապեվտիկ գործունեության մեջ մենք հաճախ աշխատում ենք հիվանդների հետ, որոնց տանջանքները հոգեկան բնագավառում են:

Ինչպիսին են դեպրեսիայի տարածվածության հետևանքները՝ կործանված կյանքեր, անբավարարվածություն, ընտանեկան գժտություններ, աշխատանքի և զբաղմունքի կորուստ: Բոլոր կորուստներն թվելն անհնարին է: Հաճախ այս ցավերը վեր են ածվում ինքնասպանության սպառնալիքի: Շատ հիվանդների մոտ դեպրեսիվ վիճակները ընդունում են կոնկրետ մարմնական խանգարումների տեսք: Հոգեբանական պրոբլեմներն իրենց հիմքում ունեն դեպրեսիվ հիմքեր: Դեպրեսիան կարող է առաջացնել ուրիշ, առաջին հայացքից իր հետ չկապված խանգարումներ:

Դեպրեսիայի արտահայտումները մեծամասնությամբ իրենք իրենց վերանում են: Եթե հիվանդը չի բուժվում, որոշ ժամանակ անց վիճակը հավանական է, որ կլավանա: Չբուժված դեպրեսիայի տևողության մասին տվյալները ճշգրիտ չեն: Այս դեպքում դեպրեսիան կարող է ձգվել 4-10 ամիս: Վիճակագրությունից հայտնի է, որ դեպրեսիայով հիվանդների 10%-20%-ի մոտ դեպրեսիան վեր է ածվում խրոնիկ հիվանդության:

ՇԱՐՈւՆԱԿՈւԹՅՈւՆ

Նորություններ

GSM-կախվածություն

Շարժական կապի համատարածությունը և իրենց արտադրանքը մոլորակի համարյա բոլոր բնակիչներին վաճառելու հեռախոս արտադրողների ցանկությունը, բերում է նոր, նախկինում անհայտ հոգեկան խանգարումների և շեղումների արտահայտմանը: Հոգեբույժները սկսում են նկատել մարդկանց ավելի ու ավելի մեծ քանակ, որոնց մոտ, օդանավում, կինոթատրոնում, կամ հիվանդանոցում հեռախոսը անջատելու մասին անհրաժեշտ զգուշացումը առաջացնում է անհանգստություն և նույնիսկ վախ ու տագնապ:

Ավելին …

Ինչո՞վ են վտանգավոր...

..."տնայնածին հոգեբանները"

Զգուշացեք, հիմա շատ վիճելի հոդված է լինելու: Երբ այն կարդաք, հավանաբար կուզենաք ինձ մի լավ քոթակ տալ, կամ գոնե ասել՝. "Ոչ, ոչ, իմ ընկերները բոլորովին էլ այդպիսին չեն": Սակայ ամեն դեպքում եկեք մտածենք, թե ինչ վտանգ են մեզ համար ներկայացնում "տնայնածին հոգեբանները"՝ հարազատները, գործընկերները և ամենակարևորը՝ ընկերները:

Ավելին …

Կանացի դեմքի...

...չափորոշիչ

Կանացի դեմքի գեղեցկությունը որոշվում է որոշակի չափանիշներով՝ բիբերի միջև եղած հեռավորությամբ, աչքերի և բերանի միջև եղած հեռավորության և դեմքի երկարության ու լայնության հարաբերությամբ:

Ավելին …

Կարդալով սերը աչքերում

Այն, թե ինչքան արագ եք նկատում, նայում են Ձեր վրա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչքան "կանացի" կամ "տղամարդկային" տեսք ունի նայողը՝ ահա այսպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները համարում են, որ տղամարդու կողմից, իր վրա նետված գեղեցիկ կնոջ հայացքը նկատելու արագության մեջ կարող է թաքնված դեր խաղալ էվոլյուցիոն առավելությունը:

Ավելին …

Ագրեսիա, կարգավիճակ...

...և սեքս

Երբևե մտածել եք, թե ինչու երբեմն աննշան բաների հետևանքով մարդը դուրս է գալիս հունից: Ինչու սխալ հայացքը կամ թափված կաթը կարող են բերել վեճի կամ նույնիսկ կռվի: Մինեսսոտա նահանգի համալսարանի հետազոտող Վլադաս Գրիշկևիչիուսը, ինչու էեն մարդիկ ճանճից փիղ սարքում, հարցին տալիս է երեք պատասխան՝ ագրեսիա, կարգավիճակ և սեքս:

Ավելին …

Անթրոպոմորֆիզմ

Տնային կենդանիների նկատմամբ ցուցաբերվող անթրոպոմորֆիզմը, հաճախ մեր կողմից գնահատվում է որպես դրական և հումանիստական երևույթ, սակայն մեր չորքոտանի ընկերների դաստիարակության հարցում, այն միայն խանգարում է:

Ավելին …

Հարց ու պատասխան

Ամուսինս կարծում է, որ...

...երեխայի հայրն ինքն է...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ, բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան, փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Ավելին …

Չեմ ներում անցյալը

Հարց՝

Բարի օր: Իմ անունը Յուլիա է, ես 20 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ տարբեր ձևի եմ վերաբերվում՝ երբեմն հպարտանում եմ ինձնով, երբեմն հայհոյում եմ ինձ, հասկանալով, որ կարող էի ավելի ճիշտ վարվել: Ես զգացմունքային մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ բավականին հանգիստ ինձ դրսևորել: Հեշտությամբ գնում եմ շփման, բայց ոչ կոնֆլիկտի, միշտ ցանկանում եմ հասկանալ և ընդունել դիմացինիս տեսակետը, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին նրանք կան, սակայն ատում եմ էգոիստներին: Շատ ընկերներ և լավ ծանոթներ ունեմ: Շատերը ինձ ընկալում են որպես բարի և հասնող մարդ, որը միշտ կօգնի, կլսի և կսատարի: Հենց այս բանի համար էլ ինձ գնահատում են և վստահում: Ահա և կարճ իմ մասին:

Ավելին …

Նա ինձ լքեց իմ կարճ...

...տաբաթի պատճառով...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես Նատալյան եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Պյատիգորսկում՝ Ստավրոպոլի նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

Ավելին …

Բաժանվել եմ սիրելիիցս...

...և տեղս չեմ գտնում...

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ մոտ հետևյալ իրավիճակն է՝ ես բաժանվել եմ իր սիրած տղամարդուց: Վերջին շրջանում նրա մոտ այնպիսի անտարբեր վերաբերմունք էր իմ նկատմամբ, որ ես չեմ ուզում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Չեմ էլ հասկանում՝ սիրում եմ նրան թե ոչ: Վերջին շրջանում տեղի ունեցած այն ամենից հետո, որ ես վերապրել եմ, կարելի էր նրան ատել:

Ավելին …

Մենք արդեն 9-10 ամիս է

...ամեն օր վիճում ենք...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է Եկատերինա։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Եկատերինբուրգում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…

Ավելին …

Գտել եմ ամուսնուս...

...գաղտնի նամակագրությունը իր նախկինի հետ…

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անուն է Ելենա: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Կիևում, ամուսնուս և ծնողներիս հետ (երեխաներ չունենք): Ես դժվար վիճակում եմ՝ ամուսնուս հետ լուրջ կոնֆլիկտ ունեմ:

Ես բաց մարդ եմ, մտածող, զգայուն, ինձ սիրում եմ: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է այնպես, ինչպես ես ինքս: Որոշ մարդիք ինձ համարում են չափազանց դժվար (աշխատավայրում ենթականերս՝ պահանջկոտությանս պատճառով):

Ավելին …