Նախաբանի փոխարեն

Դեպրեսսիայի մասին կարելի է շատ երկար խոսել, կարելի է լռել: Կարևոր չէ: Ոչինչ չի փոխվի, մինչև հիվանդը չսկսի գործել: Այս էջում փորձել ենք հավաքել այն ամենը, ինչը կօգնի դեպրեսսիայի կպչուն ցանցի մեջ ընկած հիվանդին: Այս գլուխը հավաքվել է կտոր կտոր ամիսների ընթացքում: Այստեղ պարունակվում է տասնյակ գրքերից, հարյուրավոր նամակներից և հազարավոր անգլալեզու և ռուսալեզու հոդվածներից քաղված ինֆորմացիա: Եվ ամենակարևորը՝ սա վերցված է ԿՅԱՆՔԻՑ, այն մարդկանց փորձից, որոնք պայքարել են դեպրեսսիայի դեմ և հաղթանակ տարել:
Ամեն անձնավորություն իր աշխարհայացքի, աշխարհընկալման և հոգեբանական պատկերի մեջ տարբեր է, այդ պատճառով էլ այն, ինչը որևէ մեկի համար անօգտակար է եղել, մի ուրիշի համար կարող է պանացեա դառնալ: Այնպես որ պետք է փորձել: Ուրիշ ճանապարհ չկա: Թեորիան առանց պրակտիկայի անիմաստ է: Պետք է գործել, չնայած որ կան շատ ԲԱՅՑ-եր՝
Մարդիկ

Կիսած ուրախությունը՝ երկու ուրախություն է, կիսած տխրությունը՝ կես տխրություն:
Ռուսական ասացվածք
Չափազանց կարևոր է, որ հիվանդի կողքին լինի մոտ մարդ, որը կհասկանա և կընդունի նրան ոչ միայն հանգստի և հորմոնիայի վիճակում, այլ նաև դեպրեսսիվ վիճակում: Դեպրեսսիան շատ կտրուկ փոխում է անձի նկարագիրը, և այդ փոփոխությունները ազդում են փաստացիորեն բոլոր սֆերաների վրա:
Հաճախ մտերիմների համար դժվար է լինում ընդունել այս փաստը: Ցավոք սրտի ոչ բոլորն են գիտակցում, որ դեպրեսսիան ոչ թե թուլակամություն է, այլ հիվանդություն: Բայց և այնպես հասարակության մոտեցումը դեպրեսսիային փոխվում է և այն մարդու վրա, ով տառապում է դեպրեսսիայով այլևս միանշանակորեն չի դրվում հոգեկան հիվանդի (գժի) խարան: Դատարկության և անիմաստության ժամանակաշրջանում շատ կարևոր է աջակցումը և սատարումը՝ ջերմ խոսքը, հասկացող հայացքը, ամուր ձեռքը, ժամանակին ունեցած հենարանը կամ էլ թևքը, որի մեջ կարելի է լաց լինել:
Վազք և ֆիզիկական վարժություններ

Եթե չես վազում երբ առողջ ես, կվազես երբ հիվանդանաս:
Հորացիոս
Համոզվածությամբ կարելի է պնդել, որ այս կամ այն չափի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օգնում է բոլորին, ցանկացած դեպրեսիաների դեպքում (անկախ ծանրությունից): Այս համոզմունքին կարելի է նայել երկու տեսանկյունից՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը իրոք ուժ է տալիս, սակայն որտեղից ուժեր գտնել ֆիզիկական վարժություններով զբաղվելու համար: Երբ հոգին դատարկ է և սառը, իսկ դրսում մութ է և -20 աստիճան ջերմություն, չափազանց դժվար է դուրս գալ տաք վերմակի տակից, կանգնել սառցե ջերմաստիճանի հատակին, հագնել սպորտային կոշիկները և դուրս գալ վազելու:
Սովաբուժություն

Սովաբուժությունը դեպրեսիայի բուժման արմատական ձևերից մեկն է: Խորհրդային հոգեբուժության մեջ կար սովաբուժության հատուկ մեթոդիկա, որը մշակված էր դեպրեսսիայի բուժման համար: Որոշ հոգեբուժարաններում, դեպրեսսիայով տառապող մարդիկ, 2-3 շաբաթվա ընթացքում, բժիշկների հսկողության տակ անցնելով սովաբուժության լրիվ կուրսը, բացարձակ առողջանում էին: Այս բուժման ձևը հատուկ համակրանք է վայելում կանանց մոտ, որովհետև բացի դեպրեսիայից բուժվելուց դա նաև օգնում է ազատվել ավելորդ քաշից: Սովաբուժության ընթացքում տեղի են ունենում հզոր մաքրման պրոցեսներ՝ ոչ միայն մարմնային մակարդակում, այլ նաև մյուս համակարգերում:
Լուսաբուժություն

Այս միջոցը շատ օգտավետ կարող է լինել այն մարդկանց համար, ովքեր տառապում են սեզոնային դեպրեսսիաներից, որոնք բժշկության մեջ ստացել են ՍԱԽ - սեզոնային աֆֆեկտիվ խանգարումներ անվանումը: Սեզոնային աֆֆեկտիվ խանգարումների նախանշաններն ավելի հաճախ նկատվում են այն ժամանակ, երբ մեր օրգանիզմը զգում է արևի պակաս՝ սովորաբար աշուն – ձմեռ ժամանակահատվածում:
Ըստ վիճակագրության, իրենց տրամադրության վրա եղանակի փոփոխության ազդեցությունը զգում են բնակչության բավականին մեծ տոկոսը՝ 30-40%, սակայն դա դեպրեսսիվ խանգարման ձև է ընդունում միայն 5-10%-ի մոտ: Հիվանդանալու հավանականությունը մեծանում է, որքան շարժվում ենք դեպի հյուսիսային լայնությունները: Այսպես՝ ԱՄՆ-ի հարավային նահանգներում սեզոնային աֆֆեկտիվ խանգարումների ենթակա է բնակչության 1-2%-ը, իսկ հյուսիսային նահանգներում, այդ տոկոսը աճում է մինչև 10%:
Հոգեթերապիա

Պսիխոանալիզը՝ խոստովանություն է, առանց մեղքերի թողության:
Գիլբերտ Կիտ Չեստերտոն
ԱՄՆ-ում և նույնիսկ ՌԴ-ում ամեն նորմալ, և ոչ այնքան նորմալ մարդ, ունի իր անձնական հոգեթերապևտը: ՀՀ-ում նույնիսկ բավականին ապահովված մարդիկ իրենց դեպրեսսիայի հետ պայքարում են մենակ: Ցավոք սրտի մեզ մոտ հոգեթերապիայի ինստիտուտը գործում է միայն Երևանում, և նույնիսկ այստեղ, լավ մասնագետի մոտ բուժվելու համար մեծ գումարներ են պետք: Բանը միայն գումարները չեն՝ հիշենք խորհրդային ժամանակաշրջանը: Այն ժամանակ նման այցի հետևանքները իրենց սպասել չէին տալիս և բավականին կոնկրետ տեսք էին ընդունում: Ընդ որում, այս դեպքում ախտորոշումը կարևոր չէր, այլ կարևոր էր այցելության փաստը: Իակ եթե արդեն դրված էր հոգեբուժական ախտորոշում…
Հոգեթերապիա կամ դեղորայք

Չնայած, որ գոյություն ունեն բազում ոչ ավանդական մեթոդներ, որոնք օգնում են թեթևացնել դեպրեսիայի մեջ գտնվող մարդու վիճակը, հիմնական մեթոդները երկուսն են: Դա հակադեպրեսանտներն են և հոգեթերապիան: Ինչ՞ն է ավելի արդյունավետ՝ հոգեթերապիան, թ՞ե դեղորայքային բուժումը:
Այս հարցի պատասխանի համար շատ կարևոր է, թե ով է պատասխանում: Օրինակ պրակտիկորեն բոլոր հոգեբույժները դեղորայքային բուժման կողմնակիցներ են, իսկ հոգեբանները պաշտպանում են հոգեթերապիան: Սակայն այստեղ սահմանը շատ անորոշ է՝ հաճախ հոգեբաններն իրենց այցելուներին ուղարկում են հոգեբույժի մոտ դեղորայքային բուժում նշանակելու համար, իսկ շատ հոգեբույժներ՝ իրենց հերթին առաջարկում են հոգեթերապիա: Սակայն հիմնականում կարծիքները բաժանվում են՝ ինչպես նկատեցինք վերևում:
Էլեկտրոջղաձգային թերապիա

Հոգեկան խանգարումների ժամանակ էլեկտրական հոսանքի օգտագործման մեզ հասած ամենահին տվյալները պատկանում են 16-րդ դարի սկզբներին՝ ճիշտ է, այն ժամանակ հոսանքի աղբյուրը փափուկ ասած էկզոտիկ էր, այդ դերում հանդես էր գալիս էլեկտրական կատվաձուկը:
Ավանդական էլեկտրոջղաձգային թերապիան սկսել են օգտագործել արդեն 30-ական թվականներին, սկզբից շիզոֆրենիայի բուժման համար, իսկ ավելի ուշ դեպրեսսիայի ծանր ձևերի բուժման համար: ԽՍՀՄ-ում այդ բուժման ձևը կիրառվում է 1938 թ-ից, իսկ լայն տարածում գտավ 40-50 ական թվականներին: Ժողովրդի մեջ էլեկտրաջղաձգային թերապիան ընդունեց իր շատ հասարակ և դաժան անվանման ձևը՝ Էլեկտրոշոկ:
Ջրցողումներ

Ջրցողում ասելով ի նկատի ունենք սառը ջրով ջրցողումները: Ավելորդ է ասել, որ սառը ջուրը ամենաքիչը թարմացնում և աշխուժացնում է: Կանոնավոր օգտագործման ժամանակ այս մեթոդը ամրացնում է իր ունեցած դրական էֆեկտը: Իհարկե դեպրեսսիայի ժամանակ նման հերոսություն կատարելը դժվար է, բայց լրիվ հնարավոր:
Դեպրեսսիայի բուժման ժամանակ սառը ջուրը օգտագործել են դեռևս 18-19 դարերում՝ հոգեբուժական հաստատություններում և այդ թերապիայի ձևը քիչ էր տարբերվում միջնադարյան տանջանքներից: Օրինակ՝ այդպիսի բուժումներից մեկի ժամանակ (struzbad), լոգարանում կապված մելանքոլիկի գլխին լցնում էին 10-50 դույլ սառը ջուր: Այս ամենը բնականաբար արվում էր առանց հիվանդի հետ համաձայնացնելու: