fbpx
+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Չկա ավելի անկեղծ սեր, քան սերը կերակրի նկատմամբ:

Բեռնարդ Շոու

Դեպրեսսիայի ժամանակ որոշ հիվանդներ համարյա լրիվ կորցնում են հետաքրքրությունը կյանքի հաճույքների նկատմամբ, այդ թվում նաև սննդի նկատմամբ: Մյուսների մոտ տեղի է ունենում լրիվ հակառակը:

Հաճախ հիվանդը ուտում է առանց ախորժակի, չզգալով սննդի համը, բայց մինչև վերջին փշուրը: Դրանից հետո կարող է խղճի խայթ առաջանալ կատարվածի համար, սակայն, որքան որ զարմանալի չէ, այսքան շատ ուտելու առիթ դառած ներքին լարվածությունը, տագնապը, տրտմությունը և միայնության զգացողությունները, ուտելուց հետո անհետանում են, գոնե կարճ ժամանակով: "Մութ" ժամանակաշրջանում սննդի նկատմամբ ձգտումը հասկանալը դժվար չէ: Սնունդը ապաքինում է հիվանդի մեծական թախիծը այնպես, ինչպես մայրական կաթը բուժում է նրա մանկական արցունքները:

Դեպրեսսիայի ժամանակ հաճախ ձգտում է լինում դեպի յուղալի և քաղցր սնունդը, այդ պատճառով էլ ախորժակը մի քանի ժամից նորից արթնանում է նույն ուժով:

Առաջին մոտավորությամբ ցանկանում ենք նշել, որ որոշ կերակուրներ ավելացնում են սերոտոնինի արտադրությունը օրգանիզմում, որն էլ իհարկե անդրադառնում է տրամադրության վրա: Այդ պատճառով էլ այս դեպքերում նախապատվությունը պետք է տալ յուղեր և ռաֆինացված շաքար չպարունակող, ածխաջրերով հարուստ սննդին, որոնք են մրգերը, բանջարեղենը, հացահատիկային կուլտուրաները, հացը և այլն:

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: