Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ջրցողումներ

Ջրցողում ասելով ի նկատի ունենք սառը ջրով ջրցողումները: Ավելորդ է ասել, որ սառը ջուրը ամենաքիչը թարմացնում և աշխուժացնում է: Կանոնավոր օգտագործման ժամանակ այս մեթոդը ամրացնում է իր ունեցած դրական էֆեկտը: Իհարկե դեպրեսսիայի ժամանակ նման հերոսություն կատարելը դժվար է, բայց լրիվ հնարավոր:

Դեպրեսսիայի բուժման ժամանակ սառը ջուրը օգտագործել են դեռևս 18-19 դարերում՝ հոգեբուժական հաստատություններում և այդ թերապիայի ձևը քիչ էր տարբերվում միջնադարյան տանջանքներից: Օրինակ՝ այդպիսի բուժումներից մեկի ժամանակ (struzbad), լոգարանում կապված մելանքոլիկի գլխին լցնում էին 10-50 դույլ սառը ջուր: Այս ամենը բնականաբար արվում էր առանց հիվանդի հետ համաձայնացնելու:

Այժմյան ավելի դեմոկրատական ժամանակներում նույնպես, ջրցողումները մյուս ավանդական ձևերի հետ բավականին հաջող օգտագործում են դեպրեսսիայի բուժման ժամանակ: Եվ ամեն օր, ցանկացած եղանակի, տղամարդիկ և կանայք մերկացած դուրս են գալիս և ջրցողում իրար զուգակցելով այս պրոցեսսը բարձր գոռոցներով, որը հանդիսանում է "բարձրաձայն" ջրշփման կարևոր գործոնը: Ծանր հիվանդը, առաջին սեանսից հետո (8 դույլ) առաջին անգամ շատ ամիսներ հետո, ժպտում է:




Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты