Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Մարդիկ

Կիսած ուրախությունը՝ երկու ուրախություն է, կիսած տխրությունը՝ կես տխրություն:

Ռուսական ասացվածք

Չափազանց կարևոր է, որ հիվանդի կողքին լինի մոտ մարդ, որը կհասկանա և կընդունի նրան ոչ միայն հանգստի և հորմոնիայի վիճակում, այլ նաև դեպրեսսիվ վիճակում: Դեպրեսսիան շատ կտրուկ փոխում է անձի նկարագիրը, և այդ փոփոխությունները ազդում են փաստացիորեն բոլոր սֆերաների վրա:

Հաճախ մտերիմների համար դժվար է լինում ընդունել այս փաստը: Ցավոք սրտի ոչ բոլորն են գիտակցում, որ դեպրեսսիան ոչ թե թուլակամություն է, այլ հիվանդություն: Բայց և այնպես հասարակության մոտեցումը դեպրեսսիային փոխվում է և այն մարդու վրա, ով տառապում է դեպրեսսիայով այլևս միանշանակորեն չի դրվում հոգեկան հիվանդի (գժի) խարան: Դատարկության և անիմաստության ժամանակաշրջանում շատ կարևոր է աջակցումը և սատարումը՝ ջերմ խոսքը, հասկացող հայացքը, ամուր ձեռքը, ժամանակին ունեցած հենարանը կամ էլ թևքը, որի մեջ կարելի է լաց լինել:

Եթե հիվանդի կողքին կա նման մի մարդ, նա դառնում է հիվանդի համար հրեշտակ-պահապան, ով տանում է նրան իր թևի վրա այդ սև անդունդի միջով: Այո, դեպրեսսիայի ժամանակ հիվանդը ի վիճակի չէ իր շնորհակալությունը հայտնել, քանի որ շնորհակալական խոսքերը բխում են հոգուց և սրտից, իսկ հոգին դատարկ է, սիրտը սառը և անտարբեր:

Երբ ընտանիքի անդամներից մեկը տառապում է դեպրեսսիայով, դա ծանր փորձություն է դառնում ընտանիքի բոլոր անդամների համար: Ոչ բոլորն են պատվով անցնում այդ փորձության միջով, այդ պատճառով էլ նմանատիպ ընտանիքներում բաժանության հավանականությունը աճում է 10 անգամ: Սա բավականին տպավորիչ ցուցանիշ է: Դեպրեսսիայով հիվանդի հետ շփված մարդկանց միջև անց կացրած թեսթերի արդյունքները վկայում են, որ այդ շփումը անհետ չի մոռացվում: Շփվելով մարդիկ իհարկե փորձում են ինչ-որ կերպով ազդել իրավիճակի վրա՝ շարժել հիվանդին, փոխել աշխարհի նկատմամբ նրա ունեցած միակողմանի "սև" տեսանկյունը, բայց հաճախ այս ճիգերը փշրվում են խփվելով ինքնամփոփության պատին: Հաճախ հիվանդին ուրախացնելու, աշխուժացնելու ճիգերը բերում են նրան, որ հիվանդը, ավելի սուր զգալով իր անլիարժեքությունը, ավելի է պարփակվում իր մեջ: Իսկ նրանց մոտ, ովքեր փորձել են օգնել, իր հերթին առաջանում է պատասխան շփոթություն, սեփական ուժերի նկատմամբ անվստահության զգացողություններ, քանզի միջամտությունը չի բերում իրական արդյունքի:

Վերջերս տպագրվել էին հետազոտության արդյունքներ, որի ժամանակ 10 տարի անընդմեջ հետևել էին այն ընտանիքներին, որտեղ անդամներից մեկը տառապում է դեպրեսսիայով: Պարզվում է, որ այն ընտանիքներում, որի առողջ անդամը էմոցիոնալ ընդգրկված է դեպրեսսիայի գործընթացի մեջ և իրությամբ վերապրում է դեպրեսսիան հիվանդի հետ միասին, նկատվում է ապագայում հիվանդության բարենպաստ ընթացք: Եվ հակառակը՝ այն ընտանիքում, որտեղ հիվանդությունը չի դիպչում առողջ անդամի զգացմունքային սֆերային, հիվանդության ռեցիդիվները պատահում են զգալիորեն հաճախ:

Հաճախ այն մարդկանց կյանքը, ում ընտանիքում կա դեպրեսսիայով տառապող մարդ, վեր է ածվում ամենօրյա սխրանքի: Նրանք ստիպված են լինում բառիս բուն իմաստով ապրել և աշխատել երկու հոգու փոխարեն, քանի որ դեպրեսսիան հաճախ այնքան է ազդում մարդու անձի վրա, որ նա ի վիճակի չի լինում նույնիսկ առօրյա մանրուքներ կատարել: Այսպիսի մարդկանց չի կարելի թողնել: Դեպրեսսիայի ժամանակ առաջացող միայնությունը կարող է սպանել հաշված օրերի ընթացքում: Մնալով մենակ իր սև մտքերի հետ, չգտնելով և ոչ մի ելք… Ինքնասպանությունների 45-70%-ը կատարում են դեպրեսսիայի մեջ գտնվող մարդիկ:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты