Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Լուսաբուժություն

Այս միջոցը շատ օգտավետ կարող է լինել այն մարդկանց համար, ովքեր տառապում են սեզոնային դեպրեսսիաներից, որոնք բժշկության մեջ ստացել են ՍԱԽ - սեզոնային աֆֆեկտիվ խանգարումներ անվանումը: Սեզոնային աֆֆեկտիվ խանգարումների նախանշաններն ավելի հաճախ նկատվում են այն ժամանակ, երբ մեր օրգանիզմը զգում է արևի պակաս՝ սովորաբար աշուն – ձմեռ ժամանակահատվածում:

Ըստ վիճակագրության, իրենց տրամադրության վրա եղանակի փոփոխության ազդեցությունը զգում են բնակչության բավականին մեծ տոկոսը՝ 30-40%, սակայն դա դեպրեսսիվ խանգարման ձև է ընդունում միայն 5-10%-ի մոտ: Հիվանդանալու հավանականությունը մեծանում է, որքան շարժվում ենք դեպի հյուսիսային լայնությունները: Այսպես՝ ԱՄՆ-ի հարավային նահանգներում սեզոնային աֆֆեկտիվ խանգարումների ենթակա է բնակչության 1-2%-ը, իսկ հյուսիսային նահանգներում, այդ տոկոսը աճում է մինչև 10%:

Սեզոնային աֆֆեկտիվ խանգարումների դեմ պայքարի ամենաէֆֆեկտիվ մեթոդներից է լուսաթերապիան: Լուսաթերապիայի իմաստը կայանում է նրանում, որ մարդը ենթարկվում է վառ լամպից (մոտ 10 լյուքս հզորության) ճառագայթված լույսի ազդեցությանը, որն էլ հավասար է գարնանային մի արևոտ օրվա ընթացքում պատուհանից ներս թափանցող լույսի քանակին: Այսպիսով փոխհատուցվում է բնական լույսի աղբյուրի՝ արևի պակասը, արհեստականով: Բուժումը սովորաբար շարունակվում է չորս շաբաթվա ընթացքում, իսկ լավացումը սկսում է երեք օրից մինչև երկու շաբաթ ընկած ժամանակահատվածում: Ամեն պրոցեդուրայի ժամանակահատվածը տատանվում է օրական կես ժամից մինչև մի քանի ժամ:

ԱՄՆ-ում և Եվրոպայում թողարկվում են հատուկ լուսարձակներ, որոնց արձակած լույսի սպեկտրը շատ մոտ է արևի արձակած լույսի սպեկտրին, այնպես, որ հնարավոր է լինում բուժումը անց կացնել տնային պայմաններում:

Գոյություն ունի նաև լուսային օրվա արհեստական երկարացման եղանակ: Արևմուտքում արտադրվում են հատուկ սարքեր, որոնք բաղկացած են հատուկ հզոր լամպից և ժամանակի ռելեից, որն էլ միացնում է այդ լամպը մարդու արթնանալուց մի երկու ժամ առաջ:

Ելնելով վիճակագրական տվյալներից, լուսաթերապիան օգնում է սեզոնային աֆֆեկտիվ խանգարումներով տառապող մարդկանց 2/3-ին:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты