Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

  • Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք- www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Սկայպ խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, խորհրդատվություն, սկայպ, skype

  • Կարդա իմ գիրքը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիայի բուժումը, лечение депрессии, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հարց ու պատասխան, խորհրդատվություն

  • Ամեն ինչ դեպրեսիայի մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիա, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանության նորություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, նորություններ

  • Ամեն ինչ ֆոբիաների մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, ֆոբիա, վախ, հանրագիտարան

  • Տուր Քո հարցը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, անվճար, խորհրդատվություն, Միհրդատ, Մադաթյան

  • Տարօրինակ հիվանդություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, տարօրինակ, հիվանդություններ

  • Հայաստանն իմ աչքերով - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Հայաստան, Երևան, Արցախ, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանի ընդունարան - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Հոգեբանական առակներ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

ua-tour.net

Հոգեթերապիա

Հոգեթերապիա - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

Պսիխոանալիզը՝ խոստովանություն է

առանց մեղքերի թողության:

Գ.Չեստերտոն

ԱՄՆ-ում և նույնիսկ ՌԴ-ում ամեն նորմալ, և ոչ այնքան նորմալ մարդ, ունի իր անձնական հոգեթերապևտը: ՀՀ-ում նույնիսկ բավականին ապահովված մարդիկ իրենց դեպրեսսիայի հետ պայքարում են մենակ: Ցավոք սրտի մեզ մոտ հոգեթերապիայի ինստիտուտը գործում է միայն Երևանում, և նույնիսկ այստեղ, լավ մասնագետի մոտ բուժվելու համար մեծ գումարներ են պետք: Բանը միայն գումարները չեն՝ հիշենք խորհրդային ժամանակաշրջանը: Այն ժամանակ նման այցի հետևանքները իրենց սպասել չէին տալիս և բավականին կոնկրետ տեսք էին ընդունում: Ընդ որում, այս դեպքում ախտորոշումը կարևոր չէր, այլ կարևոր էր այցելության փաստը: Իակ եթե արդեն դրված էր հոգեբուժական ախտորոշում…

Վատն այն է, որ քաղքենիական գիտակցությունը սկսում է կիսել մարդկանց՝ "առողջների" և "հոգեկան հիվանդների" (նույն բանը մինչև վերջերս անում էր նաև բժշկությունը) և հոգեթերապևտ կամ հոգեբան բառի հոգի արմատը վախեցնում է մարդկանց, հնարավորություն տալով մտածել, որ՝ "հո հոգեկան հիվանդ չենք, որ դիմենք հոգեբանի կամ հոգեթերապևտի": Շարժվելով այս տրամաբանությամբ պետք է "գժերին" մեկուսացնել "նորմալներից": Հենց հոգեկան նորմայի հասկացությունը բավականին ոչ ճշգրիտ է, իսկ հոգեկան հիվանդությունը "նորմալ" մարդու հասկացության մեջ առաջացնում է շատ կոնկրետ ասոցիացիաներ:

Իրականում հոգեկան պրոբլեմներ ունեցող մարդկանց միայն 5-7%-ն է հոգեկան լուրջ շեղումներով: Նրանցով զբաղվում է այսպես ասած "մեծ հոգեբուժությունը", իսկ մնացածները հասցնում են ապրել իրենց կյանքը բժշկության այդ բաժնի հետ չծանոթանալով: Մնացած 93-95%-ը "փոքր հոգեբուժության" քանակակազմն է՝ այսպես կոչված սահմանային վիճակներում գտնվող պացիենտները: Այդ վիճակների անունն է լեգիոն: Դա բազմապիսի նևրոզներն են, էմոցիոնալ սֆերայի բազմապիսի խանգարումները, հոգեկան տրավմաների, սովորույթների խանգարումների և այլնի հետևանքով ձևավորված վարքերը և այլն: Եվ ահա նայելով այս տեսանկյունից պարզվում է, որ "նորմալ" մարդկանց մի ահռելի բանակ կարիք ունի հոգեթերապևտի կամ հոգեբուժի օգնության:

Գոյություն ունի հոգեթերապիայի ավելի քան 200 ուղղություն, որոնք կարելի է դասել երկու դասի: Առաջինը՝ հոգեդինամիկան է կամ ինսայթ կողմնորոշված (այս խմբի մեջ է մտնում նաև պսիխոանալիզը), որը օգնում է պացիենտին հասնել ինսայթի (պայծառացման), փորփրելով հասնել պրոբլեմի պատճառներին, որոնք հաճախ արմատացած են լինում մանկությունում: Մյուս դասը՝ կոգնիտիվ (վարքային) թերապիան է, որը կոնկրետ հիմնվում է մարդու վարքի և մտքերի կոնկրետ փոփոխությունների վրա:

Սակայն եթե դեպրեսսիան այնքան ծանր է, որ աշխատանքում և այլ սֆերաներում առաջանում են պրոբլեմներ, ապա մարդու մոտ այլևս ոչ մի բանի համար ուժ չի մնում քան օժանդակող թերապիան: Թերապիայի այս ձևը շեշտ է դնում հենց իրեն, մարդուն օժանդակելու վրա, այլ ոչ թե զբաղվում է իրավիճակների փոփոխությամբ:

Կարո՞ղ է հոգեթերապիան լրիվ ապաքինել դեպրեսսիայից: Այս հարցի համար չկա միանշանակ պատասխան, և որպեսզի հասնենք հիվանդության պատճառներին, հաճախ բավականին մեծ ժամանակ է լինում անհրաժեշտ: Ինչպես նկատել է դեռևս Կ.Յունգը, շատ բան կախված է հաջողությունից: Հավանաբար, չհաշված շատ ծանր դեպքերը, հոգեթերապիան կարող է վերահսկել դեպրեսսիվ վիճակները: Նրանցից ազատվելու ամուր երաշխիքներ չկան:

Դեպրեսսիայի ժամանակ հոգեթերապևտիկ բալար տիպի սեանսները թվում են անիմաստ, կարծես թե ոչինչ չի փոխվում: Սովորաբար այդ հանդիպումների արդյունքը նկատելի է դառնում դեպրեսսիայից դուրս գալուց հետո: Բայց և այնպես, աջակցման զգացողությունը ոչ քիչ կարևորություն ունի: Կարևոր է արդեն այն փաստը, որ այն ժամանակ, երբ ամեն ինչը փլուզվող է և անմիտ, կա մեկը, ով գիտե, կամ գոնե ձև է անում, որ գիտե, թե ինչ անել և դրանով օգնում է դեռևս ձեռքում պահել հույսի թելը: Հոգեթերապիայի կուրսը կարող է ձգվել մի քանի շաբաթ, կամ էլ տարիներ: Ամեն ինչ կախված է հոգեթերապևտից, պացիենտից և կոնկրետ իրավիճակից:

 

  Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Նորություններ

GSM-կախվածություն

Շարժական կապի համատարածությունը և իրենց արտադրանքը մոլորակի համարյա բոլոր բնակիչներին վաճառելու հեռախոս արտադրողների ցանկությունը, բերում է նոր, նախկինում անհայտ հոգեկան խանգարումների և շեղումների արտահայտմանը: Հոգեբույժները սկսում են նկատել մարդկանց ավելի ու ավելի մեծ քանակ, որոնց մոտ, օդանավում, կինոթատրոնում, կամ հիվանդանոցում հեռախոսը անջատելու մասին անհրաժեշտ զգուշացումը առաջացնում է անհանգստություն և նույնիսկ վախ ու տագնապ:

Ավելին …

Ինչո՞վ են վտանգավոր...

..."տնայնածին հոգեբանները"

Զգուշացեք, հիմա շատ վիճելի հոդված է լինելու: Երբ այն կարդաք, հավանաբար կուզենաք ինձ մի լավ քոթակ տալ, կամ գոնե ասել՝. "Ոչ, ոչ, իմ ընկերները բոլորովին էլ այդպիսին չեն": Սակայ ամեն դեպքում եկեք մտածենք, թե ինչ վտանգ են մեզ համար ներկայացնում "տնայնածին հոգեբանները"՝ հարազատները, գործընկերները և ամենակարևորը՝ ընկերները:

Ավելին …

Կանացի դեմքի...

...չափորոշիչ

Կանացի դեմքի գեղեցկությունը որոշվում է որոշակի չափանիշներով՝ բիբերի միջև եղած հեռավորությամբ, աչքերի և բերանի միջև եղած հեռավորության և դեմքի երկարության ու լայնության հարաբերությամբ:

Ավելին …

Կարդալով սերը աչքերում

Այն, թե ինչքան արագ եք նկատում, նայում են Ձեր վրա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչքան "կանացի" կամ "տղամարդկային" տեսք ունի նայողը՝ ահա այսպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները համարում են, որ տղամարդու կողմից, իր վրա նետված գեղեցիկ կնոջ հայացքը նկատելու արագության մեջ կարող է թաքնված դեր խաղալ էվոլյուցիոն առավելությունը:

Ավելին …

Ագրեսիա, կարգավիճակ...

...և սեքս

Երբևե մտածել եք, թե ինչու երբեմն աննշան բաների հետևանքով մարդը դուրս է գալիս հունից: Ինչու սխալ հայացքը կամ թափված կաթը կարող են բերել վեճի կամ նույնիսկ կռվի: Մինեսսոտա նահանգի համալսարանի հետազոտող Վլադաս Գրիշկևիչիուսը, ինչու էեն մարդիկ ճանճից փիղ սարքում, հարցին տալիս է երեք պատասխան՝ ագրեսիա, կարգավիճակ և սեքս:

Ավելին …

Անթրոպոմորֆիզմ

Տնային կենդանիների նկատմամբ ցուցաբերվող անթրոպոմորֆիզմը, հաճախ մեր կողմից գնահատվում է որպես դրական և հումանիստական երևույթ, սակայն մեր չորքոտանի ընկերների դաստիարակության հարցում, այն միայն խանգարում է:

Ավելին …

Հարց ու պատասխան

Ամուսինս կարծում է, որ...

...երեխայի հայրն ինքն է...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ, բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան, փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Ավելին …

Չեմ ներում անցյալը

Հարց՝

Բարի օր: Իմ անունը Յուլիա է, ես 20 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ տարբեր ձևի եմ վերաբերվում՝ երբեմն հպարտանում եմ ինձնով, երբեմն հայհոյում եմ ինձ, հասկանալով, որ կարող էի ավելի ճիշտ վարվել: Ես զգացմունքային մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ բավականին հանգիստ ինձ դրսևորել: Հեշտությամբ գնում եմ շփման, բայց ոչ կոնֆլիկտի, միշտ ցանկանում եմ հասկանալ և ընդունել դիմացինիս տեսակետը, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին նրանք կան, սակայն ատում եմ էգոիստներին: Շատ ընկերներ և լավ ծանոթներ ունեմ: Շատերը ինձ ընկալում են որպես բարի և հասնող մարդ, որը միշտ կօգնի, կլսի և կսատարի: Հենց այս բանի համար էլ ինձ գնահատում են և վստահում: Ահա և կարճ իմ մասին:

Ավելին …

Նա ինձ լքեց իմ կարճ...

...տաբաթի պատճառով...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես Նատալյան եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Պյատիգորսկում՝ Ստավրոպոլի նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

Ավելին …

Բաժանվել եմ սիրելիիցս...

...և տեղս չեմ գտնում...

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ մոտ հետևյալ իրավիճակն է՝ ես բաժանվել եմ իր սիրած տղամարդուց: Վերջին շրջանում նրա մոտ այնպիսի անտարբեր վերաբերմունք էր իմ նկատմամբ, որ ես չեմ ուզում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Չեմ էլ հասկանում՝ սիրում եմ նրան թե ոչ: Վերջին շրջանում տեղի ունեցած այն ամենից հետո, որ ես վերապրել եմ, կարելի էր նրան ատել:

Ավելին …

Մենք արդեն 9-10 ամիս է

...ամեն օր վիճում ենք...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է Եկատերինա։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Եկատերինբուրգում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…

Ավելին …

Գտել եմ ամուսնուս...

...գաղտնի նամակագրությունը իր նախկինի հետ…

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անուն է Ելենա: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Կիևում, ամուսնուս և ծնողներիս հետ (երեխաներ չունենք): Ես դժվար վիճակում եմ՝ ամուսնուս հետ լուրջ կոնֆլիկտ ունեմ:

Ես բաց մարդ եմ, մտածող, զգայուն, ինձ սիրում եմ: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է այնպես, ինչպես ես ինքս: Որոշ մարդիք ինձ համարում են չափազանց դժվար (աշխատավայրում ենթականերս՝ պահանջկոտությանս պատճառով):

Ավելին …