Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ռեբեֆինգ

Ռեբեֆինգը՝ շնչառական հատուկ տեխնիկաներն են, որոնք օգնում են մարդուն մտնել գիտակցության ձևափոխված վիճակների մեջ:

Տեխնիկան ինքը՝ բարդ չէ, բայց առաջին մի քանի սեանսը պետք է կատարել հրահանգչի ղեկավարությամբ խմբում, որից հետո կարելի է կատարել ինքնուրույն: Ենթադրվում է, որ ռեբեֆինգի ժամանակ, ենթագիտակցականի մի փոքր մասը, պատկերների, ձայների և մարմնական իմպուլսների տեսքով, մուտք է գործում գիտակցական՝ այսինքն գիտակցվում է: Իսկ քանի որ մեր ենթագիտակցությունը մի կողմից խորը աղբանոց է, ամեն մութ և գարշելի բանի համար, ինչպես պնդում էր Զ.Ֆրոյդը, իսկ մյուս կողմից՝ անվերջ իմաստության ծով, ինչպես պնդում էր նրա տաղանդավոր աշակերտ Կ.Յունգը, ապա այդ պրոցեսսը կարող է անվերջ շարունակվել և ռեբեֆինգով կարելի է զբաղվել ամբողջ կյանքի ընթացքում:

Ռեբեֆինգի ժամանակ եղած զգացողությունները, դեպրեսսիայի ժամանակ իհարկե տարբերվում են սովորականից: Օրինակ՝ կարող են ուժեղանալ վախի, սարսափի, տագնապի զգացողությունները: Այդ ամենը տևում է 1-1,5 ժամ տևող սեանսի ընթացքում, հասնում է իր գագաթնակետին և անցնում այնպես, որ ռեբեֆինգից հետո մարդն իրեն բավականին հանգիստ և համոզված է զգում:




Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты