Քնի դեպրիվացիա (ՔԴ)

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Համատեղումը ուրիշ մեթոդների հետ

Քնի դեպրիվացիայի ազդեցությունը աչքի է ընկնում իր ընտրողականությամբ, այսինքն նա ազդում է ուղեղի այն հատվածների վրա, որոնք ուղղակի կապ ունեն դեպրեսիայի հետ և չի ազդում (կամ մինիմալ ազդեցություն ունի) ուղեղի մյուս հատվածների վրա:

Սրա հետ է հենց կապված այս մեթոդի կողմնակի լայն ազդեցությունների բացակայությունը: Դեպրեսիայի բուժման ժամանակ քնի դեպրիվացիան նպատակահարմար է համատեղել դեղորայքային բուժման հետ, ուղղակի հաշվի առնելով քնի դեպրիվացիայի հետ կապված նրբությունները, նպատակահարմար է,

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Մեթոդի արդյունավետությունը

Սովորաբար այս մեթոդի արդյունավետությունը շատ բարձր է գնահատվում: Որոշ հոգեբույժներ համեմատում են այս մեթոդը էլեկտրոջղաձգային թերապիայի մեթոդի հետ: Այսպիսի համեմատությունը տեղին չէ, որովհետև այս երկու մեթոդների ցուցանիշները տարբեր են, սակայն դա արտացոլում է մեթոդի դրական գնահատականը:

Լավագույն արդյունքների հասնվում է էնդոգեն դեպրեսիաների ժամանակ, որոնց կլինիկայում վառ արտահայտված է մելանքոլիկ սինդրոմի "տրիադան": Ոչ այնքան արդյունավետ է դեպրեսիվ - տագնապալի համախտանիշի ժամանակ: Այս մեթոդի վատագույն արդյունքները գրանցվել են (այնպես, ինչպես հակադեպրեսանտներով բուժման ժամանակ) դեպերսոնալիզացիոն - դեպրեսիվ համախտանիշի ժամանակ: Չնայած, որ քնի դեպրիվացիայի մեթոդով էնդոգեն դեպրեսիաների բուժման ժամանակ, արդյունք չի նկատվել միայն 30%-ի մոտ: Այս մեթոդի նկատմամբ ավելի քիչ զգայուն են տարեց հասակի մարդիկ:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Դինամիկան քնի դեպրիվացիայի ընթացքում

Տիպիկ դեպքերում, առաջին օրը նկատվում է վիճակի փոփոխության սովորական բնութագիր, օրվա ընթացքում՝ օրվա առաջին կեսին վիճակի վատացում և երկրորդ կեսին՝ լավացում, որը պահպանվում է անքուն գիշերվա առաջին ժամերին: Վիճակի լավացումը տեղի է ունենում հետզհետե, երբեմն հիվանդը դա չի գիտակցում և գիշերվա երկրորդ կեսին միայն նկատում է լավացումը և հիշում, որ դա սկսվել է մի քանի ժամ առաջ:

Անքուն գիշերվա ընթացքում կարող են առաջանալ "կրիտիկական շրջաններ"՝ ուժեղ քնկոտության վիճակներ, որի դեմ պայքարելը շատ դժվար է: Այդպիսի շրջաններ սովորաբար լինում են երկու անգամ: Շրջանի սկսվելու ժամը կարող է փոփոխվել, բայց ավելի հաճախ նրանք սկսում են գիշերվա 1-2 և առավոտյան 4-6 ընկած ժամանակահատվածներում:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ցուցումներ և հակացուցումներ

Նկատվել է, որ քնի դեպրիվացիայի արդյունավետությունը ուղիղ համեմատական է դեպրեսիայի խորությանը՝ նա հատկապես արդյունավետ է ծանր և միջին ծանրության դեպրեսիաների ժամանակ: Լավագույն արդյունքները նկատվել են մելանքոլիկ համախտանիշի ժամանակ, որի ժամանակ հստակ հետևվում են հոգեկան և մոտորիկ արգելակվածություններ, մեղավորության և փոքրարժեքության իդեաներ և մանյակալ դեպրեսիվ խանգարումների շրջանակներում եղած էնդոգեն դեպրեսիաների ժամանակ:

Այս մեթոդը բավականին արդյունավետ է թախծոտ դեպրեսիայի ժամանակ, ավելի քիչ արդյունավետ տագնապալի դեպրեսիայի ժամանակ և բոլորովին արդյունավետ չէ թաքնված դեպրեսիայի դեպքում: Նկատվել է նաև, որ

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Քնի դեպրիվացիայի մեխանիզմները

Քնի դեպրիվացիայի մեխանիզմները և նրանց կապը դեպրեսիայի հետ մինչ այժմ մինչև վերջ չեն բացահայտված, բայց նրանց հիմքում ընկած է քնի համար պատասխանաըու պրոցեսսների վրա ազդեցությունը: Քունը, ինչպես մեր օրգանիզմի մի շարք ուրիշ պրոցեսսներ՝ մարմնի ջերմաստիճանը, ախորժակը, ճնշումը, հորմոնալ սեկրեցիան, հանդիսանում է մեր օրգանիզմի կենսագործունեության ցիրկադային կամ օրական ցիկլեր (լատիներեն circadion – շուրջօրական, 24 ժամ ձգվող բառից):

Առողջ մարդու մոտ օրգանիզմում տեղի ունեցող բոլոր պարբերական պրոցեսսները խիստ համաձայնեցված են և համաժամանակեցված իրար հետ: Դեպրեսիայի ժամանակ այդ համաձայնեցվածությունը խախտվում է:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Մեթոդի կիրառումը

Գոյություն ունի այսպես ասած քնի տոտալ դեպրիվացիա, որի ընթացքում մարդը չի քնում օրվա, գիշերվա և մյուս օրվա ընթացքում, որը մոտավորապես կազմում է 36-40 ժամ: Միանվագ պրոցեդուրան բերում է որպես կանոն կարճատև լավացման:

Այդ պատճառով էլ այս պրոցեսը կրկնում են 6-8 անգամ: Սկզբից շաբաթական երկու անգամ, հետո վիճակը լավանալու հետ՝ շաբաթական 1 անգամ:

Քնի մասնակի դեպրիվացիայի իմաստը կայանում է նրանում, որ հիվանդը պառկում է քնելու իր սովորական ժամին՝ ասենք ժամը 22:00-ին, որից հետո

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты