Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

  • Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք- www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Սկայպ խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, խորհրդատվություն, սկայպ, skype

  • Կարդա իմ գիրքը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիայի բուժումը, лечение депрессии, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հարց ու պատասխան, խորհրդատվություն

  • Ամեն ինչ դեպրեսիայի մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիա, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանության նորություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, նորություններ

  • Ամեն ինչ ֆոբիաների մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, ֆոբիա, վախ, հանրագիտարան

  • Տուր Քո հարցը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, անվճար, խորհրդատվություն, Միհրդատ, Մադաթյան

  • Տարօրինակ հիվանդություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, տարօրինակ, հիվանդություններ

  • Հայաստանն իմ աչքերով - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Հայաստան, Երևան, Արցախ, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանի ընդունարան - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Հոգեբանական առակներ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

ua-tour.net

Դինամիկան քնի դեպրիվացիայի ընթացքում

Դինամիկան քնի դեպրիվացիայի ընթացքում - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

Տիպիկ դեպքերում, առաջին օրը նկատվում է վիճակի փոփոխության սովորական բնութագիր, օրվա ընթացքում՝ օրվա առաջին կեսին վիճակի վատացում և երկրորդ կեսին՝ լավացում, որը պահպանվում է անքուն գիշերվա առաջին ժամերին: Վիճակի լավացումը տեղի է ունենում հետզհետե, երբեմն հիվանդը դա չի գիտակցում և գիշերվա երկրորդ կեսին միայն նկատում է լավացումը և հիշում, որ դա սկսվել է մի քանի ժամ առաջ:

Անքուն գիշերվա ընթացքում կարող են առաջանալ "կրիտիկական շրջաններ"՝ ուժեղ քնկոտության վիճակներ, որի դեմ պայքարելը շատ դժվար է: Այդպիսի շրջաններ սովորաբար լինում են երկու անգամ: Շրջանի սկսվելու ժամը կարող է փոփոխվել, բայց ավելի հաճախ նրանք սկսում են գիշերվա 1-2 և առավոտյան 4-6 ընկած ժամանակահատվածներում: Շատ կարևոր է այդ ժամանակ զբաղվել ինչ-որ ակտիվ բանով, որպեսզի չքնել, այլապես դեպրիվացիայի էֆֆեկտը կկորի և մենք արդյունք չենք ունենա: Հաջորդ օրվա ընթացքում նույնպես կարող է առաջանալ քնկոտություն, բայց սովորաբար դա այդքան ուժգնության չի հասնում ինչպես "կրիտիկական շրջաններում":

Մաքսիմալ լավացում սովորաբար ունենում ենք առավոտյան ժամը 9-12 –ը ընկած ժամանակահատվածում, այսինքն այն ժամանակահատվածում, որը դեպրեսիայի համար ամենածանրն է: Հաջորդ մի քանի ժամվա ընթացքում դեպրեսիան հետզհետե վերադառնում է: Որոշ մարդկանց մոտ դա տեղի է ունենում կտրուկ, կարծես թե մի պահով՝ "կարծես անջատիչը միացրեցին", բայց ամեն դեպքում վիճակը ավելի վատ չի լինում քան սովորաբար այդ ժամերին: Քնի դեպրիվացիայի կողմնակի ազդեցություններից է այն, որ անքուն գիշերվանից հետո առաջանում է ցրվածություն, թուլություն, արգելակվածություն, դյուրագրգիռություն:

Քնի դեպրիվացիայից հետո մարդը քնում է, իսկ առավոտյան արթնանալով նորից նկատում դեպրեսիայի տիպիկ նշաններ, որոնք մի քիչ ավելի թույլ են, քան սովորաբար: Հաջորդ պրոցեդուրաները կատարելուց հետո, դեպրեսիան հետզհետե թուլանում է: Լավացման առաջին նշաններն են օրվա տատանումների ընդգծվածության աճը, լուսավոր ժամանակահատվածների երկարացումը, որից հետո թուլանում է թախծի և հիվանդագին ապրումների ինտենսիվությունը, լավանում է ախորժակը և քունը: Տագնապը ամենաուշն է անցնում իսկ ավելի երկար պահպանվում են մոտորիկայի խանգարումները:

Հետագայում վիճակը լրիվ նորմալանում է, առաջանում է լիարժեք կրիտիկա նախքին դեպրեսիվ վերապրումների նկատմամբ: Որոշ դեպքերում, որպես օրենք դա տեղի է ունենում դեպրեսիվ տագնապալի սինդրոմի ժամանակ, քնի դեպրիվացիայի ժամանակ կարող է տագնապը և անհանգստությունը աճել, ուժեղանալ անհուսության զգացումը: Առավոտյան, անքուն գիշերից հետո բոլորի վիճակն էլ լավանում է: Մի շատ փոքր տոկոս հիվանդների մոտ, դեպրիվացիայից հետո, երկրորդ օրը դեպրեսիան ուժեղանում է և լավացումը հետևում է մի քանի սեանսից հետո:

Մասնակի դեպրիվացիայի տարբերակ է հանդիսանում REM-դեպրիվացիան, որը անց է կացվում էլեկտրոէնցեֆալոգրաֆի և աչքի շարժումները ձայնագրող սարքի հսկողության տակ: Էլեկտրոէնցեֆալոգրաֆի վրա արագ քնին բնորոշ բնութագրիչները արձանագրելու դեպքում և աչքային շարժումներ առաջանալու դեպքում հիվանդին արթնացնում են, իսկ հետո նրան պառկեցնում են քնելու մինչև հերթական արագ քնի բնութագրիչների նկատվելը: Այս պրոցեդուրան կրկնում են ամբողջ գիշեր: Կապված տեխնիկական բարդությունների հետ՝ սարքավորումներ և աշխատակազմ, այս մեթոդը ավելի քիչ է օգտագործվում, մանավանդ, որ այս մեթոդի էֆֆեկտիվությունը բարձր չէ քնի տոտալ դեպրիվացիայի էֆֆեկտիվությունից:

 

  Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Նորություններ

GSM-կախվածություն

Շարժական կապի համատարածությունը և իրենց արտադրանքը մոլորակի համարյա բոլոր բնակիչներին վաճառելու հեռախոս արտադրողների ցանկությունը, բերում է նոր, նախկինում անհայտ հոգեկան խանգարումների և շեղումների արտահայտմանը: Հոգեբույժները սկսում են նկատել մարդկանց ավելի ու ավելի մեծ քանակ, որոնց մոտ, օդանավում, կինոթատրոնում, կամ հիվանդանոցում հեռախոսը անջատելու մասին անհրաժեշտ զգուշացումը առաջացնում է անհանգստություն և նույնիսկ վախ ու տագնապ:

Ավելին …

Ինչո՞վ են վտանգավոր...

..."տնայնածին հոգեբանները"

Զգուշացեք, հիմա շատ վիճելի հոդված է լինելու: Երբ այն կարդաք, հավանաբար կուզենաք ինձ մի լավ քոթակ տալ, կամ գոնե ասել՝. "Ոչ, ոչ, իմ ընկերները բոլորովին էլ այդպիսին չեն": Սակայ ամեն դեպքում եկեք մտածենք, թե ինչ վտանգ են մեզ համար ներկայացնում "տնայնածին հոգեբանները"՝ հարազատները, գործընկերները և ամենակարևորը՝ ընկերները:

Ավելին …

Կանացի դեմքի...

...չափորոշիչ

Կանացի դեմքի գեղեցկությունը որոշվում է որոշակի չափանիշներով՝ բիբերի միջև եղած հեռավորությամբ, աչքերի և բերանի միջև եղած հեռավորության և դեմքի երկարության ու լայնության հարաբերությամբ:

Ավելին …

Կարդալով սերը աչքերում

Այն, թե ինչքան արագ եք նկատում, նայում են Ձեր վրա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչքան "կանացի" կամ "տղամարդկային" տեսք ունի նայողը՝ ահա այսպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները համարում են, որ տղամարդու կողմից, իր վրա նետված գեղեցիկ կնոջ հայացքը նկատելու արագության մեջ կարող է թաքնված դեր խաղալ էվոլյուցիոն առավելությունը:

Ավելին …

Ագրեսիա, կարգավիճակ...

...և սեքս

Երբևե մտածել եք, թե ինչու երբեմն աննշան բաների հետևանքով մարդը դուրս է գալիս հունից: Ինչու սխալ հայացքը կամ թափված կաթը կարող են բերել վեճի կամ նույնիսկ կռվի: Մինեսսոտա նահանգի համալսարանի հետազոտող Վլադաս Գրիշկևիչիուսը, ինչու էեն մարդիկ ճանճից փիղ սարքում, հարցին տալիս է երեք պատասխան՝ ագրեսիա, կարգավիճակ և սեքս:

Ավելին …

Անթրոպոմորֆիզմ

Տնային կենդանիների նկատմամբ ցուցաբերվող անթրոպոմորֆիզմը, հաճախ մեր կողմից գնահատվում է որպես դրական և հումանիստական երևույթ, սակայն մեր չորքոտանի ընկերների դաստիարակության հարցում, այն միայն խանգարում է:

Ավելին …

Հարց ու պատասխան

Ամուսինս կարծում է, որ...

...երեխայի հայրն ինքն է...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ, բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան, փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Ավելին …

Չեմ ներում անցյալը

Հարց՝

Բարի օր: Իմ անունը Յուլիա է, ես 20 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ տարբեր ձևի եմ վերաբերվում՝ երբեմն հպարտանում եմ ինձնով, երբեմն հայհոյում եմ ինձ, հասկանալով, որ կարող էի ավելի ճիշտ վարվել: Ես զգացմունքային մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ բավականին հանգիստ ինձ դրսևորել: Հեշտությամբ գնում եմ շփման, բայց ոչ կոնֆլիկտի, միշտ ցանկանում եմ հասկանալ և ընդունել դիմացինիս տեսակետը, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին նրանք կան, սակայն ատում եմ էգոիստներին: Շատ ընկերներ և լավ ծանոթներ ունեմ: Շատերը ինձ ընկալում են որպես բարի և հասնող մարդ, որը միշտ կօգնի, կլսի և կսատարի: Հենց այս բանի համար էլ ինձ գնահատում են և վստահում: Ահա և կարճ իմ մասին:

Ավելին …

Նա ինձ լքեց իմ կարճ...

...տաբաթի պատճառով...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես Նատալյան եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Պյատիգորսկում՝ Ստավրոպոլի նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

Ավելին …

Բաժանվել եմ սիրելիիցս...

...և տեղս չեմ գտնում...

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ մոտ հետևյալ իրավիճակն է՝ ես բաժանվել եմ իր սիրած տղամարդուց: Վերջին շրջանում նրա մոտ այնպիսի անտարբեր վերաբերմունք էր իմ նկատմամբ, որ ես չեմ ուզում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Չեմ էլ հասկանում՝ սիրում եմ նրան թե ոչ: Վերջին շրջանում տեղի ունեցած այն ամենից հետո, որ ես վերապրել եմ, կարելի էր նրան ատել:

Ավելին …

Մենք արդեն 9-10 ամիս է

...ամեն օր վիճում ենք...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է Եկատերինա։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Եկատերինբուրգում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…

Ավելին …

Գտել եմ ամուսնուս...

...գաղտնի նամակագրությունը իր նախկինի հետ…

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անուն է Ելենա: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Կիևում, ամուսնուս և ծնողներիս հետ (երեխաներ չունենք): Ես դժվար վիճակում եմ՝ ամուսնուս հետ լուրջ կոնֆլիկտ ունեմ:

Ես բաց մարդ եմ, մտածող, զգայուն, ինձ սիրում եմ: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է այնպես, ինչպես ես ինքս: Որոշ մարդիք ինձ համարում են չափազանց դժվար (աշխատավայրում ենթականերս՝ պահանջկոտությանս պատճառով):

Ավելին …