Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Քնի դեպրիվացիայի մեխանիզմները

Քնի դեպրիվացիայի մեխանիզմները և նրանց կապը դեպրեսիայի հետ մինչ այժմ մինչև վերջ չեն բացահայտված, բայց նրանց հիմքում ընկած է քնի համար պատասխանաըու պրոցեսսների վրա ազդեցությունը: Քունը, ինչպես մեր օրգանիզմի մի շարք ուրիշ պրոցեսսներ՝ մարմնի ջերմաստիճանը, ախորժակը, ճնշումը, հորմոնալ սեկրեցիան, հանդիսանում է մեր օրգանիզմի կենսագործունեության ցիրկադային կամ օրական ցիկլեր (լատիներեն circadion – շուրջօրական, 24 ժամ ձգվող բառից):

Առողջ մարդու մոտ օրգանիզմում տեղի ունեցող բոլոր պարբերական պրոցեսսները խիստ համաձայնեցված են և համաժամանակեցված իրար հետ: Դեպրեսիայի ժամանակ այդ համաձայնեցվածությունը խախտվում է:

Պրակտիկորեն միշտ խախտվում են այնպիսի ցիրկադային ռիթմեր, ինչպիսին է քուն - արթունություն ցիկլը՝ քնի խանգարումներ, քնկոտություն, անքնություն, անկանոն քուն: Այսպիսի խանգարումներ հանդիպում են 10 դեպրեսիայի դեպքից 9-ի մոտ:

Որոշ հետազոտողների կարծիքով այսպիսի խանգարումը կարող է ոչ միայն լինել դեպրեսիայի նախանշան, այլ նաև խորացնել, ծանրացնել հիվանդությունը և նույնիսկ լինել հիվանդության պատճառ: Չնայած, որ այն հիպոթեզը, որ ցիրկադային ռիթմերի խանգարումը կարող է առաջացնել դեպրեսսիվ խանգարումներ, դեռևս չի ապացուցված:

Քունը՝ հստակ ուղղված փուլերով պրոցեսս է: Գոյություն ունի քնի երկու տեսակ՝ երազատեսությամբ ուղեկցվող, որը ուղեկցվում է աչքերի կտրուկ շարժումներով, և առանց երազատեսության: Առանց երազատեսության քունը բաժանվում է չորս փուլի:

    [li]Առաջին փուլը իրենից ներկայացնում է անցումային էտապ արթունության և քնի մեջ, տևում է 1-10 րոպե և տևում է ամբողջ քնի տևողության 5%-ի չափ: Սա հիշեցնում է ռելաքսացիայի վիճակ՝ այս փուլի ժամանակ մարդուն կարելի է շատ հեշտ արթնացնել: Ուղեղը սկսում է արտադրել սերոտոնին և մելոտոնին, և ուժեղանում է ալֆա-ալիքների ճառագայթումը, որը բնորոշ է մեդիտացիայի և հիպնոսի վիճակներին:[/li][li]Երկրորդ փուլի տևողությունը կազմում է ամբողջ քնի տևողության 45%-ը: Այդ վիճակում մարդը չի արձագանքում բնորոշ ձայներին, չնայած որ նրան կարող է արթնացնել երեխայի լացը, կամ սեփական անվան արտաբերումը: Այս վիճակում գլխուղեղը ճառագայթում է ոչ շատ խորը քնին կամ նինջին բնորոշ թետտա - ալիքներ և բոլորովին դանդաղ գամմա - ալիքներ, որոնց առաջացման ժամանակ մենք փաստացիորեն գտնվում ենք անզգայության վիճակում:[/li][li]Երրորդ փուլի ժամանակ, որի տևողությունը կազմում է քնի ամբողջ տևողության 7%-ը, քունը ավելի է խորանում, մարմնի ջերմաստիճանը ընկնում է, շնչառությունը դառնում է ավելի խորը և դանդաղ: գամմա - ալիքների ակտիվությունը աճում է և օրգանիզմը բավականին արագ անցնում է չորրորդ փուլին:[/li][li]Չորրորդ փուլը՝ դա ամենախորը քունն է, որտեղ գերակշռում են գամմա - ալիքները: Սա ձգվում է ամբողջ քնի տևողության 13%-ի ընթացքում և այդ ժամանակ մարդուն արթնացնելը շատ դժվար է: Օրգանիզմը բավականաչափ երկար է մնում այս փուլում, որից հետո սկսում է հակառակ շարժումը երրորդ, երկրորդ և առաջին փուլերով, մինչև լրիվ արթունություն: Չորրորդ փուլից հետո օրգանիզմը անցնում է պարադոքսալ կամ "արագ" քնի փուլի:[/li]

Քունը կոչվում է "արագ"՝ լավ տեսանելի աչքերի պտույտների պատճառով, իսկ պարադոքսալ, որովհետև ուղեղի ակտիվության հետ մարմինը գտնվում է պարալիզացված վիճակում և ի վիճակի չէ շարժվել սեփական կամքով: Հենց այս փուլում էլ մենք երազ ենք տեսնում:

Բոլոր փուլերն իրար հետ տևում են մոտ 90 րոպե, որից հետո նորից կրկնվում են: Հաջորդ կրկընվող 90 րոպեների ընթացքում առանց երազատեսության քնի տևողությունը սկսում է կարճանալ, իսկ "արագ" քնի տևողությունը սկսում երկարել: Եթե առաջին 90 րոպեանոց փուլին բաժին է ընկնում 80 րոպե առանց երազատեսության քուն և 10 րոպե "արագ" քուն, ապա արդեն չորրորդ կրկնության ընթացքում այս 90 րոպեն կարող է կազմված լինել 30 րոպե առանց երազատեսության քնից և 60 րոպե "արագ" քնից: Ահա թե ինչու մենք սովորաբար հիշում ենք այն երազները, որը տեսել ենք առավոտյան մոտ:

Նկատվել է, որ դեպրեսիաների ժամանակ մարդիկ ավելի երկար են քնում, քունը դառնում է ավելի մակերեսային, նրանք գիշերվա ընթացքում ավելի հաճախ են արթնանում: Տեղի է ունենում քնի բոլոր փուլերի բնորոշ խանգարումներ՝ նկատվում է առաջին և երկրորդ փուլերի երկարացում և երրորդ և չորրորդ փուլերի կարճացում, ընդ որում որոշ դեպքերում այդ ամենախորը քնի փուլերը կարող են ընդհանրապես բացակայել: Դրանով էլ հենց բացատրվում է այն փաստը, որ դեպրեսիայի ժամանակ մարդիք արթնանում են հոգնած և ծեծված զգացողություններով, անկախ նրանից թե ինչքան են քնել: Դեպրեսիայի համար բնորոշ է նաև մի փուլից մյուսին անցումի կտրուկությունը:

Ավելի հաճախ են պատահում "արագ" քնի խանգարումներ, ընդ որում "արագ" քնից մինչև արթնացումը եղած անցումը կատարվում է հանկարծակի արագ: Դեպրեսիայի ժամանակ "արագ" քունը սկսում է շատ ավելի շուտ և նրա տևողությունը ավելի երկար է գիշերվա առաջին կեսին: Այս ստրուկտուրան բացարձակ հակառակ է այն ստրուկտուրային, որը առկա է առողջ քնի ժամանակ:

Չնայած, որ դեպրեսիայից դուրս գալու ժամանակ քունը սովորաբար նորմալանում է, բայց քնի փուլերի այսպիսի խանգարումները կարող են ձգվել մինչև կես տարի: Ժամանակակից պատկերացումներից ելնելով, քնի դեպրիվացիայով բուժական էֆֆեկտի հասնում են ցիրկադային ռիթմերի փոխհամաձայնեցումը վերականգնելու ճանապարհով, չնայած որ բացառված չէ, որ որոշակի դեր է կատարում նաև քնից զրկելու ոչ սպեցիֆիկ սթրեսսային ազդեցությունը:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты