Դեպրեսսիայի բուժման հենց մի եղանակ՞

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հոգեթերապիա կամ դեղորայք

Չնայած, որ գոյություն ունեն բազում ոչ ավանդական մեթոդներ, որոնք օգնում են թեթևացնել դեպրեսիայի մեջ գտնվող մարդու վիճակը, հիմնական մեթոդները երկուսն են: Դա հակադեպրեսանտներն են և հոգեթերապիան: Ինչ՞ն է ավելի արդյունավետ՝ հոգեթերապիան, թ՞ե դեղորայքային բուժումը:

Այս հարցի պատասխանի համար շատ կարևոր է, թե ով է պատասխանում: Օրինակ պրակտիկորեն բոլոր հոգեբույժները դեղորայքային բուժման կողմնակիցներ են, իսկ հոգեբանները պաշտպանում են հոգեթերապիան: Սակայն այստեղ սահմանը շատ անորոշ է՝ հաճախ հոգեբաններն իրենց այցելուներին ուղարկում են հոգեբույժի մոտ դեղորայքային բուժում նշանակելու համար, իսկ շատ հոգեբույժներ՝ իրենց հերթին առաջարկում են հոգեթերապիա: Սակայն հիմնականում կարծիքները բաժանվում են՝ ինչպես նկատեցինք վերևում:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Նախաբանի փոխարեն

Դեպրեսսիայի մասին կարելի է շատ երկար խոսել, կարելի է լռել: Կարևոր չէ: Ոչինչ չի փոխվի, մինչև հիվանդը չսկսի գործել: Այս էջում փորձել ենք հավաքել այն ամենը, ինչը կօգնի դեպրեսսիայի կպչուն ցանցի մեջ ընկած հիվանդին: Այս գլուխը հավաքվել է կտոր կտոր ամիսների ընթացքում: Այստեղ պարունակվում է տասնյակ գրքերից, հարյուրավոր նամակներից և հազարավոր անգլալեզու և ռուսալեզու հոդվածներից քաղված ինֆորմացիա: Եվ ամենակարևորը՝ սա վերցված է ԿՅԱՆՔԻՑ, այն մարդկանց փորձից, որոնք պայքարել են դեպրեսսիայի դեմ և հաղթանակ տարել:

Ամեն անձնավորություն իր աշխարհայացքի, աշխարհընկալման և հոգեբանական պատկերի մեջ տարբեր է, այդ պատճառով էլ այն, ինչը որևէ մեկի համար անօգտակար է եղել, մի ուրիշի համար կարող է պանացեա դառնալ: Այնպես որ պետք է փորձել: Ուրիշ ճանապարհ չկա: Թեորիան առանց պրակտիկայի անիմաստ է: Պետք է գործել, չնայած որ կան շատ ԲԱՅՑ-եր՝

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Մարդիկ

Կիսած ուրախությունը՝ երկու ուրախություն է, կիսած տխրությունը՝ կես տխրություն:

Ռուսական ասացվածք

Չափազանց կարևոր է, որ հիվանդի կողքին լինի մոտ մարդ, որը կհասկանա և կընդունի նրան ոչ միայն հանգստի և հորմոնիայի վիճակում, այլ նաև դեպրեսսիվ վիճակում: Դեպրեսսիան շատ կտրուկ փոխում է անձի նկարագիրը, և այդ փոփոխությունները ազդում են փաստացիորեն բոլոր սֆերաների վրա:

Հաճախ մտերիմների համար դժվար է լինում ընդունել այս փաստը: Ցավոք սրտի ոչ բոլորն են գիտակցում, որ դեպրեսսիան ոչ թե թուլակամություն է, այլ հիվանդություն: Բայց և այնպես հասարակության մոտեցումը դեպրեսսիային փոխվում է և այն մարդու վրա, ով տառապում է դեպրեսսիայով այլևս միանշանակորեն չի դրվում հոգեկան հիվանդի (գժի) խարան: Դատարկության և անիմաստության ժամանակաշրջանում շատ կարևոր է աջակցումը և սատարումը՝ ջերմ խոսքը, հասկացող հայացքը, ամուր ձեռքը, ժամանակին ունեցած հենարանը կամ էլ թևքը, որի մեջ կարելի է լաց լինել:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Վազք և ֆիզիկական վարժություններ

Եթե չես վազում երբ առողջ ես, կվազես երբ հիվանդանաս:

Հորացիոս

Համոզվածությամբ կարելի է պնդել, որ այս կամ այն չափի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օգնում է բոլորին, ցանկացած դեպրեսիաների դեպքում (անկախ ծանրությունից): Այս համոզմունքին կարելի է նայել երկու տեսանկյունից՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը իրոք ուժ է տալիս, սակայն որտեղից ուժեր գտնել ֆիզիկական վարժություններով զբաղվելու համար: Երբ հոգին դատարկ է և սառը, իսկ դրսում մութ է և -20 աստիճան ջերմություն, չափազանց դժվար է դուրս գալ տաք վերմակի տակից, կանգնել սառցե ջերմաստիճանի հատակին, հագնել սպորտային կոշիկները և դուրս գալ վազելու:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Սովաբուժություն

Սովաբուժությունը դեպրեսիայի բուժման արմատական ձևերից մեկն է: Խորհրդային հոգեբուժության մեջ կար սովաբուժության հատուկ մեթոդիկա, որը մշակված էր դեպրեսսիայի բուժման համար: Որոշ հոգեբուժարաններում, դեպրեսսիայով տառապող մարդիկ, 2-3 շաբաթվա ընթացքում, բժիշկների հսկողության տակ անցնելով սովաբուժության լրիվ կուրսը, բացարձակ առողջանում էին: Այս բուժման ձևը հատուկ համակրանք է վայելում կանանց մոտ, որովհետև բացի դեպրեսիայից բուժվելուց դա նաև օգնում է ազատվել ավելորդ քաշից: Սովաբուժության ընթացքում տեղի են ունենում հզոր մաքրման պրոցեսներ՝ ոչ միայն մարմնային մակարդակում, այլ նաև մյուս համակարգերում:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Լուսաբուժություն

Այս միջոցը շատ օգտավետ կարող է լինել այն մարդկանց համար, ովքեր տառապում են սեզոնային դեպրեսսիաներից, որոնք բժշկության մեջ ստացել են ՍԱԽ - սեզոնային աֆֆեկտիվ խանգարումներ անվանումը: Սեզոնային աֆֆեկտիվ խանգարումների նախանշաններն ավելի հաճախ նկատվում են այն ժամանակ, երբ մեր օրգանիզմը զգում է արևի պակաս՝ սովորաբար աշուն – ձմեռ ժամանակահատվածում:

Ըստ վիճակագրության, իրենց տրամադրության վրա եղանակի փոփոխության ազդեցությունը զգում են բնակչության բավականին մեծ տոկոսը՝ 30-40%, սակայն դա դեպրեսսիվ խանգարման ձև է ընդունում միայն 5-10%-ի մոտ: Հիվանդանալու հավանականությունը մեծանում է, որքան շարժվում ենք դեպի հյուսիսային լայնությունները: Այսպես՝ ԱՄՆ-ի հարավային նահանգներում սեզոնային աֆֆեկտիվ խանգարումների ենթակա է բնակչության 1-2%-ը, իսկ հյուսիսային նահանգներում, այդ տոկոսը աճում է մինչև 10%:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հոգեթերապիա

Պսիխոանալիզը՝ խոստովանություն է, առանց մեղքերի թողության:

Գիլբերտ Կիտ Չեստերտոն

ԱՄՆ-ում և նույնիսկ ՌԴ-ում ամեն նորմալ, և ոչ այնքան նորմալ մարդ, ունի իր անձնական հոգեթերապևտը: ՀՀ-ում նույնիսկ բավականին ապահովված մարդիկ իրենց դեպրեսսիայի հետ պայքարում են մենակ: Ցավոք սրտի մեզ մոտ հոգեթերապիայի ինստիտուտը գործում է միայն Երևանում, և նույնիսկ այստեղ, լավ մասնագետի մոտ բուժվելու համար մեծ գումարներ են պետք: Բանը միայն գումարները չեն՝ հիշենք խորհրդային ժամանակաշրջանը: Այն ժամանակ նման այցի հետևանքները իրենց սպասել չէին տալիս և բավականին կոնկրետ տեսք էին ընդունում: Ընդ որում, այս դեպքում ախտորոշումը կարևոր չէր, այլ կարևոր էր այցելության փաստը: Իակ եթե արդեն դրված էր հոգեբուժական ախտորոշում…

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты