Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ակարոֆոբիա, սկաբիոֆոբիա - վախ մանր միջատներից եվ տզերից

Ակարոֆոբիա (լատիներեն acarus — տիզ, հունարեն phobos — վախ), հայտնի է նաև որպես սկաբիոֆոբիա: Աննորմալ, իռացիոնալ վախ մանր միջատներից և տզերից: Կպչուն վախ - վախ քոսով հիվանդանալուց: Նկատվում է կպչուն վիճակների նևրոզի ժամանակ:

Միջատի տեսքից արդեն, ակարոֆոբի մոտ սկսում է ուժեղ քոր, ինչը բերում է մաշկի տեղային վնասվածքի և դրա հետագա բարդացման:

Ակարոֆոբիան՝ "քոսից վախ" է, որը առաջանում է (երբեմն կպչուն վիճակների նևրոզի տեսքով), այն մարդկանց մոտ, որոնք ենթադրում են, որ քոսի տիզ ունեն:

Ակարոֆոբիան հաճախ հանդիպում է քոսի լիարժեք բուժում ստացած մարդկանց մոտ, ովքեր ունենում են որոշ մնացորդային երևույթներ քորի, պոստսկաբիոզ դերմատիտի և լիմֆոպլազիայի տեսքով և գնահատում են այդ ախտանիշները, որպես "թերի բուժման" հետևանքներ:

Ակարոֆոբիան՝ ենթագիտակցության հակազդում է և հանդիսանում է պաշտպանական մեխանիզմ, որը զարգանում է անցյալի մի ինչ-որ իրադարձության հետևանքով:

Տարբեր մարդկանց մոտ, այս ֆոբիան զարգանում է տարբեր կերպով: Որոշ հիվանդներ, այս ֆոբիայի զգացողությունը ունենում են համարյա միշտ, ուրիշները - միայն որպես ուղղակի խթանիչների հակազդում:

Հակասկոբիոզ թերապիաից հետո մնացած մաշկային արտահայտումները բուժվում են ալերգիկ դերմատիտի բուժման նման (դեսենսիբիլացնող, հակաբորբոքային միջոցներ, ըստ ցուցման նշանակվում են նաև սեդատիվ միջոցներ):

Ակարոֆոբիայի ժամանակ, ախտանիշները նույնն են, ինչ այլ ֆոբիաների և տագնապային խանգարումների ժամանակ: Ավելի ծանր դեպքերում, ակարոֆոբիան կարող է առաջացնել մտածելու ունակության կորուստ և մահվան վախ: Ակարոֆոբիայի ժամանակ, հիվանդները կարող են նաև զգացողություն ունենալ, կարծես կորցնում են իրենց կարծիքը:

Միջատների և տզերի նկատմամբ զզվանք ունեն շատ մարդիք: Ակարոֆոբ են համարվում այն մարդիք, ովքեր ունենում են վերոհիշյալ ախտանիշները, ամեն անգամ երբ հանդիպում են միջատների, կամ նույնիսկ մտածում են նրանց մասին: Չնայած, որ խանգարումը դասակրգվում է որպես հազվադեպ, նա կարող է լուրջ ազդեցություն ունենալ մարդու վրա:

Շատ դեպքերում, մարդը չի էլ հասկանում, որ ֆոբիա ունի: Կախված ֆոբիայի լրջության աստիճանից, նրանք մտածում են, որ իրենց վախը տրամաբանական է և նորմալ: Հաշվի առնելով, որ տզերը և այլ մանր միջատները համարյա միշտ շրջապատում են մեզ, երբեմն նույնիսկ անտեսանելի ձևով, ապա կարելի է ասել, որ ակարոֆոբը գտնվում է մշտական սթրեսսի վիճակում: Երբեմն, սթրեսսային իրավիճակներից խուսափելու նպատակով, ակարոֆոբները իրենց մեկուսացնում են շրջակա միջավայրից՝ ընդհանրապես:

Քոսից կպչուն վախի ժամանակ, նպատակահարմար է հիվանդի հետ զրույցներ անց կացնել, մաքսիմալ համոզիչ և տրամաբանորեն համեմատելով ենթադրյալ վարակման ժամկետները՝ մաշկային ախտանիշների առաջացման ժամկետների հետ: Ավելի բարդ դեպքերում, բուժման ընթացքին պետք է զուգակցել հոգենյարդաբանի օգնությունը:

Բուժման մեջ էֆֆեկտիվ է հանդիսանում դեղորայքային բուժման զուգակցումը հոգեթերապիայի հետ, որտեղ դեղորայքով հանգցնում են ֆոբիայի սուր արտահայտումները: Հոգեթերապիայի էֆֆեկտիվ մեթոդներն են՝ հիպնոթերապիան, նեյրո-լինգվիստիկ ծրագրավորումը, բիհեվիոր թերապիան և կոգնիտիվ-վարքային թերապիան:

Անկախ նրանից, թե ինչքան բարդ է թվում ֆոբիան, ակարոֆոբիայով տառապողներից շատերը՝ հաջող բուժվում են:

Ակարոֆոբիայով տառապող ամենահայտնի մարդկանցից է եղել Պյոտր 1-ը: Ակարոֆոբիայով տառապում են նաև Ֆիլիպպ Կիրկորովը և Իլյա Լագուտենկոն:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты