Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

  • Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք- www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Սկայպ խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, խորհրդատվություն, սկայպ, skype

  • Կարդա իմ գիրքը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիայի բուժումը, лечение депрессии, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հարց ու պատասխան, խորհրդատվություն

  • Ամեն ինչ դեպրեսիայի մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիա, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանության նորություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, նորություններ

  • Ամեն ինչ ֆոբիաների մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, ֆոբիա, վախ, հանրագիտարան

  • Տուր Քո հարցը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, անվճար, խորհրդատվություն, Միհրդատ, Մադաթյան

  • Տարօրինակ հիվանդություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, տարօրինակ, հիվանդություններ

  • Հայաստանն իմ աչքերով - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Հայաստան, Երևան, Արցախ, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանի ընդունարան - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Հոգեբանական առակներ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

ua-tour.net

Կինոֆոբիա - վախ շներից, կծոցներից, կատաղությունից

Կինոֆոբիա - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

Կինոֆոբիա (հին հունարեն κυν - շուն և φόβος - վախ) - հոգեկան խանգարում, ֆոբիա (իռռացիոնալ վախ), որի առարկան հանդիսանում են շները: Հոգեբուժության պրակտիկայում, կինոֆոբիայի դասին է ընդունված դասել առանձին, կոպիտ ասած՝ ֆոբիաներ՝ վախը կծելուց (ադակտոֆոբիա) և կատաղությամբ վարակվելուց վախը (ռաբիեֆոբիան): Կինոֆոբիան, որպես օրենք արտահայտվում է մի ուրիշ հոգեկան խանգարման շրջանակներում՝ կարող է հանդիպել շիզոֆրենիայի ժամանակ (այս դեպքում հաճախ համակցվում է սենսոպատիաների, ալգիաների, իպոխոնդրիկ կառուցումների հետ), դեպրեսիայի ժամանակ և ավելի հաճախ նեվրոտիկ խանգարումների կառուցվածքում (ֆոբիան հիմնականում ինտենսիվ է պանիկական ատակաների ժամանակ), սթրեսսների և ադապտացիոն խանգարումների հետ կապված խանգարումների ժամանակ: Կինոֆոբիան հանդիպում է բավականին հաճախ - 1,5%-ից 3,5% անձանց մոտ՝ ընդհանուր պոպուլյացիայում, որում գերիշխում է երիտասարդ տարիքը, այդ թվում, դեպքերի 10%-ում, անհրաժեշտ է լինում բժշկական միջամտություն:

Գործնականում անհրաժեշտ է տարբերել իրական (կլինիկական) կինոֆոբիան - փսեվդոֆոբիայից, որը հաճախ ցուցադրում են լատենտ կամ կլինիկական սադիստները, այսինքն պերվեսանտ - փսիխոպատները, ովքեր փորձում են նման կերպով արդարացում ստեղծել իրենց անբնական կենդանիներ տանջելու և սպանելու հակումների համար, կամ էլ փորձում են, իրենց արարքների համար ռացիոնալ բացատրություն ձևավորել՝ շրջապատի համար:

Նույն կերպով, հիմքեր չունի որպես կինոֆոբիա քննարկել, որոշ էթնիկական և կրոնական ավանդներում առկա արհամարհական վերաբերմունքը շների նկատմամբ և շներկ դասումը "պիղծ" կենդանիների շարքը (իսլամում) և այլն, ինչը սակայն կարող է բերել լուրջ իրավաբանական կազուսների (օրինակ՝ Ֆինլյանդիայում գործող օրենսդրական արգելքը - բնակելի շենքերի վերելակներով շուն տեղափոխելու մասին և այլն):

Իր հերթին, կինոֆոբիան դիտարկվում է որպես բարոյական նորմերի խախտում և որոշ ավանդական մշակույթներում, որտեղ տնտեսությունը սերտորեն կապված է շների հետ՝ հյուսիսային ժողովուրդների, Կովկասի որոշ լեռնային ժողովուրդների, Եվրասիայի քոչվոր ժողովուրդների և այլ նմանատիպ ժողովուրդների մոտ, պախարակվում է հասարակության կողմից:

Իրական կինոֆոբիան, գործնականում միշտ պասսիվ է, ավելի ծանր ձևերի մեջ կարող է բերել պաթոլոգիական վիճակների լայն գամմայի արտահայտմանը՝ ստուպորայինից մինչև իսթերիկ, նույնիսկ միայն շան պատկերի ցուցադրումից հետո: Պսեվդոֆոբիան, դեպքերի մեծամասնությունում, ուղեկցվում է պսեվդոֆոբիայի առարկայի՝ շների, նրանց տերերի, և նույնիսկ ուղղակի այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն խրախուսում իրենց ագրեսսիան, արտահայտված սուր ագրեսիայով, ի շնորհիվ որի, գործնականում շատ դժվար է լինում տարբերել այսպիսի պսեվդոֆոբիայի արտահայտումը - սովորական ռեակտիվ պսիխոզից կամ կպչուն վիճակների պսիխոզի արտահայտումից:

Իրական կինոֆոբիայի հաստատուն ախտորոշման համար պետք է բավարարվեն ներքոհիշյալ չափանիշները՝

  • հոգեբանական կամ վեգետատիվ ախտանիշները պետք է լինեն տագնապի առաջնային արտահայտումներ այլ ոչ թե երկրորդային, այնպիսի ուրիշ ախտանիշների նկատմամբ, ինչպիսիք են զառանցանքը կամ կպչուն մտքերը;
  • տագնապը պետք է սահմանափակվի որոշակի ֆոբիկ օբյեկտով կամ իրավիճակով;
  • ֆոբիկ իրավիճակից խուսափվում է, երբ դա հնարավոր է:

Կինոֆոբիան, ուրիշ ֆոբիաների նման դասակարգված է МКБ-10-ի F4 գլխի ("Նևրոտիկ, կապված սթրեսսի և սոմատիկ խանգարումների հետ"), V դասի ("Հոգեկան և վարքային խանգարումներ") F40 ենթագլխի տակ ("Ֆոբիկ տագնապային խանգարումներ"): Ելնելով այս ֆոբիայի վերընշված առանձնահատկություններից, հայրենական հոգեբուժության մեջ ընդունված է նրան դիտարկել ֆելինոֆոբիայի շարքում, որպես զոոֆոբիայի առանձին դեպք: Եթե զոոֆոբիան, իր բոլոր արտահայտումներով, դասվում է սպեցիֆիկ (մեկուսացված) ֆոբիաների շարքին, ապա իրական կինոֆոբիան, դասվում է սոցիալական ֆոբիաների շարքին (код F40.1), քանի որ, մի կողմից նրա արտահայտումները, բացի ֆոբիայի առարկան, կարող են ուղղվածություն ունենալ նաև մարդկանց նկատմամբ և հենց ինքը՝ ֆոբիան կարող է բերել սոցիալիզացման խանգարումների և հիվանդի ասոցիալ վարքագծի, իսկ մյուս կողմից՝ մեկուսացված ֆոբիաների համար, միանշանակորեն բացառվում է նոզոֆոբիաների կամայական տարբերակների արտահայտումը, ինչը արդեն վերաբերվում է նևրոզներին (код F45.2), ինչին վերաբերվում է ռաբիեֆոբիան, միաժամանակ, պարտադիր ախտորոշիչ նախանշան է հանդիսանում ուրիշ հոգեպաթոլոգիկ խանգարումների բացակայությունը:

Երբ շների վտանգավորության մասին եղած հիվանդի համոզմունքը հասնում է զառանցանքի ինտենսիվության՝ օգտագործում են "զառանցանքային խանգարումներ" բաժինը (код F22).

Կինոֆոբիան սովորաբար զարգանում է մանկական կամ երիտասարդ տարիքում, և եթե չի բուժվում, կարող է պահպանվել տասնամյակներ: Խանգարման լրջությունը, որն առաջանում է արդյունավետության անկման արդյունքում, կախված է նրանից, թե ինչ հեշտությամբ, հիվանդը կարող է խուսափել ֆոբիկ իրավիճակներից:

Նախկինում ենթադրվում էր, որ իրական կինոֆոբիայի զարգացման վրա կարող է ազդեցություն ունենալ մանկական տարիքում եղած վախի իմպրիտինգը, ինչը առաջացել է շան կողմից արտահայտված ագրեսիայից կամ նրա կծելուց: Սակայն ավելի ուշ որոշվեց, որ հաճախ նույնիսկ այն երեխաների մոտ, ովքեր բազում անգամներ ենթարկվել են շան կծոցների՝ կինոֆոբիա չի զարգացել, իսկ հիվանդների մոտ, ովքեր նախքինում երբեք շների հետ կոնֆլիկտներ չեն ունեցել, կարող է հանկարծակի զարգանալ, ընդ որում բավականին ծանր ձևերով:

Պսեվդոֆոբիան կարող է նաև ձևավորվել հիվանդների թերարժեքության բարդույթի բազայի վրա, որոնք չնայած, որ կլինիկական պսիխոպաթներ չեն, սակայն ենթագիտակցաբար զգում են ուրիշ մարդկանց համեմատ իրենց թերիությունը այն բանի պատճառով, որ նրանք (իրականում կամ միայն սեփական պատկերացման մեջ) անընդունակ են արտահայտել այնպիսի բարոյական որակներ, որոնք կենցաղային մակարդակի վրա համարվում են "շներին բնորոշ"՝ անչափ հավատարմություն և նվիրվածություն, կոնկրետ մարդկանց կամ առանձին անձի նկատմամբ ունեցած, շահախնդրությամբ չպայմանավորված սեր, անձնազոհ խիզախություն և չնայած սպառնալիքի չափերին և այլ պայմաններին, "մերոնց" պաշտպանելու անպայման պատրաստակամություն:

Կինոֆոբիայով տառապող մարդիք, երբ խանգարումը անցնում է պարանոիդալ զառանցանքի ստադիա, կարող են շրջապատի համար լուրջ վտանգ ներկայացնել: Այս վիճակում, նրանք հակված են հանցագործություններ կատարել:

Իրական հիմքերի առկայության դեպքում (վաղ տարիքում վախ կամ շան կծել), բավական արդյունավետ է ադեկվատ հոգեթերապիան:

Ընդհանուր առմամբ կարելի է խորհուրդ տալ ամբուլատոր բուժում: Բուժումը սովորաբար տևում է 6-12 ամիս: Նախկինում, բուժման համար օգտագործվում էին բենզոդիազեպամի շարքի տրանկվիլիզատորներ (էլենիում, ֆենազեպամ, սեդուկսեն), սակայն այս դեղամիջոցների հաճախ և անկանոնակարգված ընդունումը, բերում էր դրանցից կախվածության, այդ պատճառով էլ այս դեղամիջոցներով բուժումը, խիստ սահմանափակվում է ժամանակային առումով (երկու շաբաթից ոչ ավել): Հիմա համարվում է, որ ֆոբիայի այսպիսի բուժումը, ամենայն հավանականությամբ ոչ արդյունավետ կլինի և արդյունավետ կդառնա միայն հոգեթերապևտիկ միջամտության հետ համակցման դեպքում:

 

  Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Նորություններ

GSM-կախվածություն

Շարժական կապի համատարածությունը և իրենց արտադրանքը մոլորակի համարյա բոլոր բնակիչներին վաճառելու հեռախոս արտադրողների ցանկությունը, բերում է նոր, նախկինում անհայտ հոգեկան խանգարումների և շեղումների արտահայտմանը: Հոգեբույժները սկսում են նկատել մարդկանց ավելի ու ավելի մեծ քանակ, որոնց մոտ, օդանավում, կինոթատրոնում, կամ հիվանդանոցում հեռախոսը անջատելու մասին անհրաժեշտ զգուշացումը առաջացնում է անհանգստություն և նույնիսկ վախ ու տագնապ:

Ավելին …

Ինչո՞վ են վտանգավոր...

..."տնայնածին հոգեբանները"

Զգուշացեք, հիմա շատ վիճելի հոդված է լինելու: Երբ այն կարդաք, հավանաբար կուզենաք ինձ մի լավ քոթակ տալ, կամ գոնե ասել՝. "Ոչ, ոչ, իմ ընկերները բոլորովին էլ այդպիսին չեն": Սակայ ամեն դեպքում եկեք մտածենք, թե ինչ վտանգ են մեզ համար ներկայացնում "տնայնածին հոգեբանները"՝ հարազատները, գործընկերները և ամենակարևորը՝ ընկերները:

Ավելին …

Կանացի դեմքի...

...չափորոշիչ

Կանացի դեմքի գեղեցկությունը որոշվում է որոշակի չափանիշներով՝ բիբերի միջև եղած հեռավորությամբ, աչքերի և բերանի միջև եղած հեռավորության և դեմքի երկարության ու լայնության հարաբերությամբ:

Ավելին …

Կարդալով սերը աչքերում

Այն, թե ինչքան արագ եք նկատում, նայում են Ձեր վրա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչքան "կանացի" կամ "տղամարդկային" տեսք ունի նայողը՝ ահա այսպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները համարում են, որ տղամարդու կողմից, իր վրա նետված գեղեցիկ կնոջ հայացքը նկատելու արագության մեջ կարող է թաքնված դեր խաղալ էվոլյուցիոն առավելությունը:

Ավելին …

Ագրեսիա, կարգավիճակ...

...և սեքս

Երբևե մտածել եք, թե ինչու երբեմն աննշան բաների հետևանքով մարդը դուրս է գալիս հունից: Ինչու սխալ հայացքը կամ թափված կաթը կարող են բերել վեճի կամ նույնիսկ կռվի: Մինեսսոտա նահանգի համալսարանի հետազոտող Վլադաս Գրիշկևիչիուսը, ինչու էեն մարդիկ ճանճից փիղ սարքում, հարցին տալիս է երեք պատասխան՝ ագրեսիա, կարգավիճակ և սեքս:

Ավելին …

Անթրոպոմորֆիզմ

Տնային կենդանիների նկատմամբ ցուցաբերվող անթրոպոմորֆիզմը, հաճախ մեր կողմից գնահատվում է որպես դրական և հումանիստական երևույթ, սակայն մեր չորքոտանի ընկերների դաստիարակության հարցում, այն միայն խանգարում է:

Ավելին …

Հարց ու պատասխան

Ամուսինս կարծում է, որ...

...երեխայի հայրն ինքն է...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ, բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան, փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Ավելին …

Չեմ ներում անցյալը

Հարց՝

Բարի օր: Իմ անունը Յուլիա է, ես 20 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ տարբեր ձևի եմ վերաբերվում՝ երբեմն հպարտանում եմ ինձնով, երբեմն հայհոյում եմ ինձ, հասկանալով, որ կարող էի ավելի ճիշտ վարվել: Ես զգացմունքային մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ բավականին հանգիստ ինձ դրսևորել: Հեշտությամբ գնում եմ շփման, բայց ոչ կոնֆլիկտի, միշտ ցանկանում եմ հասկանալ և ընդունել դիմացինիս տեսակետը, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին նրանք կան, սակայն ատում եմ էգոիստներին: Շատ ընկերներ և լավ ծանոթներ ունեմ: Շատերը ինձ ընկալում են որպես բարի և հասնող մարդ, որը միշտ կօգնի, կլսի և կսատարի: Հենց այս բանի համար էլ ինձ գնահատում են և վստահում: Ահա և կարճ իմ մասին:

Ավելին …

Նա ինձ լքեց իմ կարճ...

...տաբաթի պատճառով...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես Նատալյան եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Պյատիգորսկում՝ Ստավրոպոլի նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

Ավելին …

Բաժանվել եմ սիրելիիցս...

...և տեղս չեմ գտնում...

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ մոտ հետևյալ իրավիճակն է՝ ես բաժանվել եմ իր սիրած տղամարդուց: Վերջին շրջանում նրա մոտ այնպիսի անտարբեր վերաբերմունք էր իմ նկատմամբ, որ ես չեմ ուզում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Չեմ էլ հասկանում՝ սիրում եմ նրան թե ոչ: Վերջին շրջանում տեղի ունեցած այն ամենից հետո, որ ես վերապրել եմ, կարելի էր նրան ատել:

Ավելին …

Մենք արդեն 9-10 ամիս է

...ամեն օր վիճում ենք...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է Եկատերինա։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Եկատերինբուրգում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…

Ավելին …

Գտել եմ ամուսնուս...

...գաղտնի նամակագրությունը իր նախկինի հետ…

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անուն է Ելենա: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Կիևում, ամուսնուս և ծնողներիս հետ (երեխաներ չունենք): Ես դժվար վիճակում եմ՝ ամուսնուս հետ լուրջ կոնֆլիկտ ունեմ:

Ես բաց մարդ եմ, մտածող, զգայուն, ինձ սիրում եմ: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է այնպես, ինչպես ես ինքս: Որոշ մարդիք ինձ համարում են չափազանց դժվար (աշխատավայրում ենթականերս՝ պահանջկոտությանս պատճառով):

Ավելին …