fbpx
+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Օֆիդիոֆոբիան (Ophidiophobia) կամ Օֆիֆոբիան (ophiophobia)՝ կոնկրետ ֆոբիայի հատուկ տիպ է - իռացիոնալ վախ օձերից: Այս բառը առաջացել է հունարեն "ophis" (oφις) - օձ և "ֆոբիա" (φοβία) - վախ բառերից: Օձերից վախը հանդիսանում է ավելի ընդհանուր ֆոբիայի՝ հերպետոֆոբիայի (herpetophobia) ենթաբաժին, ինչը նշանակում է վախ սողուններից:

Այս ֆոբիայի ախտորոշման ժամանակ, սկզբից պետք է առանձնացնել այն մարդկանց, ովքեր չեն սիրում օձերին, զգուշանում են դրանց թույնից և նրանցից բխող վտանգներից իրականության սահմաններում: Օֆիդիոֆոբիկը (ophidiophobic) վախենում է օձերից ոչ միայն անմիջական շփման ժամանակ, այլև վախենում նույնիսկ մտածել նրանց մասին, կամ նույնիսկ տեսնել նրանց հեռուստատեսությունով կամ նկարների մեջ:

Օձերից վախը հանդիսանում է հերպետոֆոբիայի ամենատարածված ենթաբաժինը: Որոշ հետազոտողներ համարում են, որ վախը ունի էվոլյուցիոն բնույթ և հնարված է մեր նախապապերի կողմից որպես գոյատեվման մեխանիզմ: Սակայն այս տեսությունը չի կարողանում բացատրել, թե ինչու գոյություն ունի ֆոբիա օձերից, իսկ այնպիսի գիշատիչ կենդանիներից, ինչպիսին է վագրը՝ ֆոբիա գոյություն չունի, կամ էլ հազվադեպ են:

Երևի թե, ի սկզբանե անհրաժեշտ է իմանալ, թե ինչից հետո մարդը սկսեց վախենալ օձերից: Խոսելով բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր վախենում են օձերից, պարզվեց, որ նրանցից մեծամասնությունը սկսել է վախենալ օձերից հետևյալ իրադարձություններից մեկի արդյունքում՝

  1. Ինչ-որ մեկին հանկարծակի օձ են ցույց տվել, կամ նետել են օձին նրա շորերի մեջ: Դա սովորաբար տեղի է ունենում մանկական հասակում: Սովորաբար տղաները այդպիսի բան են անում այն աղջիկների հետ, ում նկատմամբ ունեն գաղտնի հակումներ: Հենց այդ պատճառով էլ, այդ աղջիկները, դառնալով կին, սկսում են ատել օձերին, ասսոցացնելով նրանց տղամարդկանց հետ, կամ էլ տղամարդկանց նկատմամբ ունեցած ատելությունը և վախը արտահայտում են օֆիդիոֆոբիայի միջոցով՝ ենթագիտակցաբար ասսոցացնելով օձին տղամարդկային առնականության հետ:
  2. Օձի հետ հանդիպման առաջին սարսափելի փորձը, ինչը կարող է խայթոց լինել, կամ ուղղակի զարհուրելի ֆշշոց: Կամ այն մարդու այլանդակ տեսքը, ում օձը խայթել է:
  3. Ծնողների, կամ երեխայի կյանքում դոմինանտություն ունեցող այլ մարդկանց ոչ վերբալ հաղորդագրությունները՝ օձերից վախենալու մասին, ովքեր սովորեցնում են նրան մի իշխող լոզունգի՝ "Օձը - սարսափելի է":
  4. Կաթոլիկ դաստիարակությունը, ինչը վաղ մանկական տարիքից դաստիարակում է՝ "օձը - չարք է" ոգով: Այս դեպքում օձը ասսոցացվում է սատանայի և չարի ուժերի հետ: Օձը սատանայի պատվիրակն է:
  5. Հոլլիվուդը և այլ մասսայական լրատվական միջոցները: Դրա վառ օրինակն է "Անակոնդա" ֆիլմը:

Օֆիդիոֆոբիայով տառապողները, չքնաղ հասկանում են, որ այդ վախերը իռացիոնալ են և անօգուտ: Բայց ամեն դեպքում, երբ հեռուստացույցով օձ են ցույց տալիս, նրանք լուրջ տագնապի և պանիկայի նոպա են ունենում: Նրանք կարող են ունենալ՝ շնչարգելություն, ավելցուկային քրտնարտադրություն, չորություն բերանի մեջ, սրտխառնոց, սրտխփոց, պարզ մտածելու և խոսելու ունակությունների կորուստ, մահվան վախ, հսկողության կորուստ, իրականությունից կտրված լինելու զգացողություն կամ տագնապի լիամասշտաբ հարձակում: Այս հակազդումները կարող են տատանվել շատ փափուկ ձևերից՝ օֆիդիոֆոբիայի թեթև դեպքերում, մինչև լիարժեք կաթվածը՝ օֆիդիոֆոբիայի ավելի ծանր դեպքերում:

Օֆիդիոֆոբիան, ինչպես և մնացած բոլոր ֆոբիաները կարող է շատ նենք լինել: Օֆիդիոֆոբիայով տառապողը, ժամանակի ընթացքում կարող է ձեռք բերել այլ վախեր, որոնք ուղղակիորեն կապված չեն օձերի հետ: Օրինակ՝ զոոխանութներից, որտեղ կարող է օձ վաճառվել: Նրանք կարող են նաև խուսափել քեմփինգներից և արշավներից, կամ նույնիսկ կենդանաբանական այգիներից ու արգելանոցներից:

Օֆիդիոֆոբիայի բուժման գործընթացում իրենց արդյունավետությամբ աչքի են ընկել՝

  1. Հիպնոթերապիան օգնում է վերածրագրավորել մեր ենթագիտակցության այն ծրագրերը, որոնք կարող են մեր վախի բաղադրիչ մասը կազմել: Երբ այդ ծրագրերը "դեինստալյացիա" են արվում, օֆիդիոֆոբիայի նախանշանները հասցվում են մինիմումի: Հիպնոթերապիան հանդիսանում է չափազանց արդյունավետ և աշխատում է շատ արագ: Սակայն որոշ մարդիք չեն սիրում հսկողության կորստի զգացումը, որը թույլ է տալիս ինչ-որ մեկին խաղալ իր սեփական "ծրագրային ապահովման" հետ:
  2. ՆԼԾ-ն (Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում), հիմնականում գործնականում ուսումնասիրում է, թե ինչպես ենք մենք ստեղծում մեր իրականությունը: ՆԼԾ տեսանկյունից, ֆոբիան՝ մեր ծրագրերի և "մոդելների" արդյունքն է, ինչը ստեղծում ենք ինքներս, և որոնք այնքան էլ լավ չեն աշխատում: ՆԼԾ-ում, ի հայտ են բերվում այդ դեստրուկտիվ կառուցվածքները և "վերածրագրավորվում" են այնպես, որ օֆիդիոֆոբիան բերվում է մինիումի և հաճախ վերանում է: Այս գործընթացը բավականին արագ է և 100%-անոց արդյունավետ:

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: