Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ակուստիկոֆոբիա, ֆոնոֆոբիա, լիգյուրոֆոբիա - վախ բարձր ձայներից, աղմուկից

Ակուստիկոֆոբիա (հունարեն akustikos — լսողական, φόβος — վախ) – վախ բարձր ձայներից, աղմուկից: Հայտնի է նաև ինչպես ֆոնոֆոբիա (phonophobia) և լիգյուրոֆոբիա (ligyrophobia). Այս տերմինը օգտագործում են նաև ձայնից, կամ սեփական ձայնից վախը նկարագրելու համար:

Ակուստիկոֆոբիա ունենալը դեռ չի նշանակում, որ կամայական աղմուկ պետք է բերի տագնապալի վիճակների: Ակուստիկոֆոբիա, նշանակում է վախ բարձր և հանկարծակի ձայներից: Ակուստիկոֆոբիայի ժամանակ, նույնիսկ կտրուկ սկսվող ձայնի սպասումը կարող է լուրջ անհանգստության առիթ դառնալ:

Ակուստիկոֆոբիայի ժամանակ, մկանային ջղաձգումներ են առաջանում, լսողական խթանիչի ազդեցության դեպքում: Օրինակ՝. կոմպակտ սկավառակ լսելու ժամանակ, որը սկսում է մի կարճ լռությունից և հետո հանկարծակի վեր է ածվում ռոք երաժշտության բարձր հնչյունների, մարդկանցից շատերը ծայրահեղ դիսկոմֆորտ են զգում, նամանավանդ, եթե ի սկզբանե պատկերացում էլ չեն ունեցել սկավառակի պարունակության մասին:

Այսպիսի դիսկոմֆորտի զգացումը, ինքն իրենով հանդիսանում է նորմալ մարդկային հակազդում: Սակայն ակուստիկոֆոբիայով տառապող մարդիք, այդ պահերին ուժեղ վախ և պանիկա են վերապրում:

Ակուստիկոֆոբը կարող է վախենալ այն սարքավորումներից, որոնք կարող են հանկարծակի բարձր ձայներ հանել՝ համակարգչային բարձրախոսները կամ հակահրդեհային ազդանշանային համակարգը: Տնային կինոթատրոն, համակարգիչ, հեռուստացույց, երաժշտական կենտրոն կամ այլ նման սարքավորում միացնելուց առաջ, նրանք ձայնի բարձրությունը դնում են մինիմալի վրա, և միայն միացնելուց հետո, դանդաղ բարձրացնում են ձայնը մինչև նրանց լսելու համար կոմֆորտային վիճակի: Նրանք կարող են խուսափել շքերթներից, դիմակահանդեսներից և այլ մասսայական միջոցառոումներից, որպեսզի խուսափեն այնպիսի երաժշտական գործիքների բարձր ձայներից, ինչպիսին են թմբուկները: Ունենալով բարձր և կտրուկ ձայնի մեկ անհաջող օրինակ՝ փուչիկի պայթյունի, նրանց մոտ, միայն փոչիկի տեսքից արդեն սկսվում է պանիկայի լուրջ նոպա, պայթյունի հետևանքով կտրուկ և բարձր ձայնի սպասման տագնապալի վիճակ:

Ակուստիկոֆոբի մոտ հաճախ առաջանում են խնդիրներ, այնպիսի վայրեր գնալու հետ կապված, որտեղ նրանց շուրջն եղած աղմուկը, նրանց կողմից հսկողության չի ենթարկվում: Դա նշանակում է, որ նրանց գտնվելը զբոսայգում, բարում, մարդաշատ փողոցում, ռեստորանում կամ ուրիշ այլ վայրում, որտեղ կարող են անսպասելի ձայներ հնչել - լուրջ խնդիր է դառնում: Նրանցից շատերը խուսափում են ցանկացած տիպի անակնկալներից և սյուրպրիզներից, ինչը ասսոցիատիվ կապում են բարձր ձայների հետ: Հաճախ, նրանք զբաղվում են նրանով, որ սկսում են գուշակել կամ կանխագուշակել շրջապատի աղմուկները, որպեսզի հանկարծակիի չգան: Ակուստիկոֆոբը տագնապով է հակազդում ոչ միայն ձայնի կտրուկությանը և հանկարծակիությանը, այլ նաև ոչ կտրուկ աղմուկի երկարատևությանը:

Ակուստիկոֆոբիայով տառապող մարդկանցից շատերի համար, շները և երեխաները՝ ամենասարսափելի բաներն են, քանի որ նրանք, կամայական պահի հանդիսանում են կտրուկ և հանկարծակի ձայնի պոտենցիալ աղբյուր:

Պետք չէ շփոթել ակուստիկոֆոբիան, հիպերակուսիսի (hyperacusis - բարձր ձայների նկատմամբ բաձարձակ զգայունություն) հետ: Ակուստիկոֆոբիան կարող է նաև հանդիսանալ միզոֆոբիայի ծայրահեղ ձևի արտահայտում:

Ակուստիկոֆոբիայի ախտանիշները նման են տագնապային խանգարումների կամ ուրիշ ֆոբիաների ախտանիշներին: Մեծամասամբ նրանք միանման են՝ առատ քրտնարտադրություն, չորություն բերանում, շնչարգելություն, հիպերվենտիլյացիա, հաճախացած սրտխփումներ, սրտխառնոց, դող, անզգայացում, գլխապտույտ, ուժեղ ներքին լարվածություն, մկանային լարվածություն, արյան ճնշման և մարմնի ջերմաստիճանի փոփոխություններ, իր և իրավիճակի վրա ունեցած հսկողության կորուստ, խոսելու և պարզ մտածելու ունակությունների կորուստ, սպասվող կատաստրոֆայի ինտենսիվ զգացողություն, մահանալու կամ ցնորվելու վախ, իրականությունից կտրվածության զգացողություն կամ տագնապի լայնածավալ ատակա: Այն հիվանդների մոտ, ովքեր ակուստիկոֆոբիան ավելի սուր են զգում, որոշակի իրավիճակներում, երբ նրանք զգում են, որ աղմուկը ամեն կողմից լցվում է իրենց վրա, նկատվում է լուրջ պանիկական ատակա: Երբ ակուստիկոֆոբի վրա սևեռվում է շրջապատի լուրջ ուշադրությունը՝ նրանց վիճակը սրանում է:

Երբ աղմուկը դադարում է, կամ նրանք հեռանում են այդ իրավիճակից, որպես օրենք, նրանք հանգստանում են իրենք իրենց՝ առանց որևե մի կողմնակի օգնության և միջամտության: Նրանցից շատերը, հետագայում չեն ուզում վերադառնալ այդ նույն իրավիճակ և ընդհանրապես հեռանում են այդ միջավայրից լիովին: Հենց այս պատճառով է, որ նրանցից շատերը, հաճախ մնում են տանը և դուրս չեն գալիս մարդկանց մեջ: Նրանք նաև շատ լավ հասկանում են, որ իրենց այս խնդիրը, խանգարում է նաև իրենց շրջապատի մարդկանց, լավ ժամանակ անց կացնել:

Գոյություն ունեն ակուստիկոֆոբիայի բուժման բազմաթիվ մեթոդներ: Նրանցից շատերը պետք է իրականացվեն արհեստավարժ հոգեբանի հսկողության տակ:

Մասնագետները, ավելի հաճախ օգտագործում են բուժման մի քանի տարբեր մեթոդներ միաժամանակ: Բուժման ամենատարածված մեթոդը՝ դեղաբուժությունն է: Օգտագործվում են, անկախ պատճառից, տագնապային խանգարումներից շատերի բուժման համար բնորոշ դեղօրայք: Այսպիսի բուժման գաղաբարը նրանումն է, որ առանձին դեղամիջոցներ օգնում են հաղթահարել որոշակի իրավիճակներ՝ որպես օրենք հանում են հիվանդի անհանգստությունը այդ իրավիճակում: Դեղօրայք ընդունելով, մարդը սկսում է դանդաղ համակերպվել բարձր ձայների հետ և երկարատև բուժում անց կացնելու դեպքում, հույս կա, որ մարդը այնքան կհամակերպվի, որ կարելի կլինի համարել, որ հիվանդությունն անցել է: Սակայն դեղամիջոցներն ունեն իրենց անցանկալի կողմնակի ազդեցությունները, և ասել, որ նրանք լիարժեք էֆֆեկտիվ են՝ հնարավոր չէ: Սովորաբար դեղամիջոցները օգտագործում են հոգեթերապիայի հետ տանդեմի մեջ, ինչը մեծացնում է բուժման էֆֆեկտիվությունը:

Հոգեթերապիայի բավական արդյունավետ միջոց է հանդիսանում հիպնոթերապիան: Այս թերապիան հիմնված է ենթագիտակցության անալիզի և վերածրագրավորման վրա՝ իռռացիոնալ վախի իրական պատճառները գտնելու, և այդ նախապայմանների փոփոխման վրա: Սակայն թերապիայի այս ձևը, հիվանդներից շատերը այնքան էլ չեն սիրում կամ ընդունում, որովհետև հիպնոսի մասին գաղաբարն արդեն հիվանդներին նյարդայնացնում և տագնապի մեջ է գցում (բացարձակորեն առանց լուրջ հիմքերի):

Ակուստիկոֆոբիայի բուժման առավել էֆֆեկտիվ մեթոդներից են՝ նեյրո-լինգվիստիկ ծրագրավորումը, բիհիեվոր թերապիան, կոգնիտիվ-վարքային թերապիան: Այս տեխնիկաների և մեթոդների համատեղ կիրառումը դեղօրայքային բուժման հետ, սովորաբար բերում է ակուստիկոֆոբիայի լիարժեք բուծման:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты