Ատոմ Էգոյան

Ատոմ Էգոյան

Միշտ պետք է ինքդ քեզ մարտահրավեր նետել:

Մինչև 1993 թվականը, կանադացի կինոռեժիսյոր Ատոմ Էգոյանի անունը, Հայաստանում հայտնի էր շատ քչերին: Նրա մասին ինֆորմացիան եկավ "Օրացույց" ֆիլմի հետ, որի մի փոքրիկ մասը նկարահանվել էր Հայաստանում: Այդ ժամանակ մենք մեզ համար նոր սկսեցինք բացահայտել այն ռեժիսյորին, որին արդեն շատ լավ ճանաչում էին Կանադայում, Եվրոպայում և Ամերիկայում:

Ատոմ Էգոյանը ծնվել է Կահիրեում, 1960 թվականին: Երբ նա 3 տարեկան էր, նրա ընտանիքը մեկնեց Կանադա և բնակություն հաստատեց Վիկտորիայում: Ապրում էին իրենց կահույքի խանութի բերած եկամուտով: Ատոմը դեռ երեխա էր, երբ նրա տատիկին տարան ծերանոց: Այդ իրադարձությունը այնքան էր ազդել նրա վրա, որ նա դադարել էր

հայերեն խոսել, և նույնիսկ փակում էր ականջները, երբ նրա մոտ հայերեն էին խոսում: Երբ նրա "Ընտանեկան դիտում" ֆիլմի 17 ամյա հերոս Վանը (կիսով չափ հայ) հայտնվում է նույն իրավիճակում, նա ոչ միայն սկսում է այցելել իր տատիկին, ինչպես դա արել էր Ատոմը, այլ հետ է վերադարձնում նրան տուն: Իր ազգային պատկանելության մասին Ատոմ Էգոյանը երբեք չի մոռացել: Ասենք ավելին՝ հայկական թեման, այս կամ այն կերպ առկա է նրա ֆիլմերից մեծամասնության մեջ:

Իսկ 2002 թվականին, նա նկարահանում է "Արարատ" ֆիլմը, որի հիմնական թեման՝ Թուրքիայում հայերի եղեռնն է: Հայկական արմատները հավերժ մխրճված են նրա էության մեջ: Էգոյանի ֆիլմերը դժվար է անվանել ինքնակենսագրական: Սակայն նրա կյանքից բազում դրվագներ տեղ են գտել նրա ֆիլմերում: Երիտասարդ տարիներին նա մի քանի տարի աշխատել է Վիկտորիայի "Մոնարխինյա" շքեղ հյուրանոցում: "Դեր տեքստով" (1989) ֆիլմի գործողությունները, համարյա ամբողջությամբ կատարվում են հյուրանոցում: 1989 թվականին, Ատոմի ծնողների կահույքի խանութը հրդեհվել էր: "Ապահովագրական գործակալը" (1991) ֆիլմում, հրդեհվում է հերոսի տունը: Երբ Էգոյանը գրում էր "Էկզոտիկա" ֆիլմի սցենարը, նրա գլխավոր դերը նա նախատեսել էր իր կնոջ, դերասանուհի Արսինե Խանջյանի համար, ով նկարահանվել է նրա համարյա բոլոր ֆիլմերում: Ֆիլմի նկարահանումները սկսելուց, Արսինեն հղիության 7-երորդ ամսում էր: Նրանց կենսագրության այս փաստը միանգամից մտցվում է սցենարի մեջ. և բնականորեն խաղացվում ֆիլմում:

Մենք բոլորս հավատում ենք, թե հսկում ենք մեր կյանքը: Մեզ հարմար է ապրել այն աշխարհում, որը որոշակի աստիճանով գործում է նախօրոք տրված օրենքներով... Մեզ կարևոր է իմանալ, որ եթե վարվենք այսպես և այսպես, կատարենք ճիշտ ընտրություն, մենք կպարգևատրվենք, որ այս համակարգը աշխատում է: Այլապես կյանքը կորցնում է իր իմաստը և վեր է ածվում քաոսի:

Ընտրելով դիվանագետի մասնագիտությունը, նա սովորել է Տորոնտոյի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Դառնալով համալսարանական հայկական ընկերության անդամ, նա վերականգնեց հայերեն լեզվի իր ուսուցումը: Կինոմատոգրաֆը մտավ նրա կյանք սկզբից որպես հոբբի: Ատոմը սիրողական խցիկ ուներ, և մի քանի ընկերներ, որոնք անկեղծ զվարճանում էին, նկարահանելով պարզ տեսարաններ: Առաջին սիրողական ֆիլմը էգոյանը նկարահանեց, երբ նա 12 տարեկան էր: Բայց արդեն հինգ տարուց, 1984-ին, երբ էկրան բարձրացավ նրա "Ամենամոտ ազգականը" ֆիլմը՝ տեխնոգեն ածխարհում մարդկանց օտարացման մասին, Ատոմը հասկացավ, որ դա լուրջ է: Միջազգային հարաբերությունները և կիթարը մոռացվեցին, և առանց համապատասխան կրթության Էգոյանը մտավ նոր մասնագիտության մեջ:

Իմ բոլոր ֆիլմերը՝ շատ աձնական պատմություններ են, որոնք պատմվում են որոշակի ձևով:

Մինչ 1991 թվականը, Էգոյանը Հայաստանում չէր եղել: Իսկ 91-ին նա Մոսկվայի կինոփառատոն բերեց իր "Ապահովագրական գործակալը" ֆիլղմը, որով էլ որոշեց այցելել նախնիների հայրենիք: Հենց իր՝ Էգոյանի խոստովանությամբ, իր ողջ կյանքում նա իրեն հայ էր զգում իդեալապես:

"Օրացույցը", որը Էգոյանը սկսեց նկարահանել Հայաստան գալուց անմիջապես հետո, դարձավ նրա առաջին ֆիլմը, որը ամբողջությամբ ստեղծվեց հայկական նյութի վրա: Հետո եղավ "Էկզոտիկան", որը Էգոյանին բերեց հաղթանակ Կաննի փառատոնում:

Այո, մենք ունենք ընտրություն, բայց այդ ընտրությունը թելադրվում է մեր փորձով և այն բանով, թե ինչ ենք մենք թույլ տալիս մեզ տեսնել: Ինչը նորից վերադարձնում է մեզ մեր ընկալաման ապարատի անկատարությանը:

Էգոյանի ամենասկանդալային ֆիլմը դարձավ "Արարատը"՝ 1915 թվականի հայերի եղեռնի մասին ֆիլմը: "Արարատը" կտրուկ բողոքի ալիքներ առաջացրեց Թուրքիայում, որտեղ Էգոյանի ածխատանքը գնահատեցին որպես՝ Թուրքիայի նկատմամբ ատելություն և թշնամություն սերմանելուն ուղղված քարոզչություն: Թուրքիայի կուլտուրայի նախարար Թալայը հայտարարեց՝ "Վատ է, որ զբաղվելով այսպիսի համամարդկային արվեստով, ինչպիսին է կինոն, մարդիք թույլ են տալիս իրենց աղավաղել պատմական փաստերը և այդ ձևով թշնամություն սերմանել ժողովուրդների միջև": Սակայն Էգոյանին այս ամենը արդեն հետաքրքիր չէ: Նա կատարել էր իր կարևոր խնդիրը՝ ներողություն էր խնդրել իր նախնիների երկրից այն մոռացության համար, որին, պատմության կամքով դատապարտված են եղել հազարավոր իր հայրենակիցներ:

Մաքուր կինեմատոգրաֆին ես կդասեի իմ ֆիլմերից "Օրացույցը", "Ընտանեկան դիտումը" կամ "Արարատը": Նրանցում ես փորձում եմ ասել ավելի լուրջ բաներ, նրանք տարբերվում են իրենց տեքստուրայով և կինեմատոգրաֆիստական ընտրությամբ: Ինձ համար կարևոր է տեսողական շարքի ալքիմիան, մետաֆիզիկական լցվածությունը, փիլիսոփայական հարցերը:

Ատոմ Էգոյանը՝ Կաննի սիրեցյալն է և ֆավորիտը, որի ուսերի ետևում ամենահեղինակային միջազգային կինոդիտման երեք մրցանակ կա: Չնայած նրան, որ Կանադա նա գնացել էր արդեն 18 տարեկան հասակում, Էգոյանին համարում են Կանադական անգլալեզու կինոի ներկայացուցիչ և դասում են նույն շարքում մեծն Դեվիդ Կրոնենբերգի հետ: Եվ իրականում՝ Էգոյանի ռեժիսյորական ոճը զարմացնում է իր բազմազանությամբ՝ "Ապահովագրական գործակալը" դրաման, "Էկզոտիկա" թրիլլերը, "Արարատ" տրագեդիան և հիմա "Որտեղ է թաքնվում ճշմարտությունը" դետեկտիվը, նրա համար ստեղծեցին որքան տաղանդավոր, այնքան էլ անկանխատեսելի հեղինակի իմիջ:

Ատոմ Էգոյանը դեռ երիտասարդ է, և մենք իրավունք ունենք սպասելու նրանից նոր հետաքրքիր աշխատանքներ:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты