Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Կլեպտոմանիա

Կլեպտոմանիա նշանակում է կիրք դեպի մանր գողությունները (հուն. κλέπτειν - գողանալ), բայց ոչ թե սովորական, արհեստավարժ գողի իմաստով, այլ հիվանդագին ձգտման: Այս տերմինը առաջացել է XIX դարի սկզբներում, երբ ֆրանսիական հոգեբուժական դպրոցը զարգացնում էր այսպես կոչված մոնոմոլուցքների մասին տեսակետը, որի կողմնակիցները համարում էին, որ հոգեկան հիվանդություն կարող է կայանալ սպանության, ինքնասպանության, հրդեհելու և այլ ձևի հիվանդագին հակումներով առանց որևե ուրիշ խանգարման երևույթների: Այս տեսանկյունից նայելով, կլեպտոմանիան քննարկվում էր որպես գողության հակումով բնութագրվող մոնոմանիա:

Կլեպտոմանիայի դեպքում հիվանդը ստիպված է իրեր գողանալ նույնիսկ այն դեպքում, եթե դրանք նրան պետք չեն: Ձեռքերն իրենք իրենց են վերցնում այդ ամենը՝ թղթի ամրակներից սկսած վերջացրած զուգարանի թղթի փաթեթով, հյուրանոցի հողաթափերով կամ նույնիսկ դռան բռնակներով: Կլեպտոմանիայով ավելի հաճախ տառապում են

Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Կոտարի համախտանիշ

Կամ Կոտարի զառանցանքը՝ դա նիգիլիստական, իպոխոնդրիկ, դեպրեսսիվ զառանցանք է, համակցված ահռելիության մտքերի հետ: Որոշ հոգեբույժներ այս հիվանդության մասին խոսում են, որպես մոլուցքային մեծամտության զառանցանքի նեգատիվի, կամ հայելային արտապատկերման:

Այս զառանցանքը առաջին անգամ նկարագրել է ֆրանսիացի նյարդաբան Կոտարը 1880 թվականին և անվանել բացառման զառանցանք: Հետագայում այն վերանվանվել է իր անունով:

Մարդը, որն տառապում է այս հիվանդությամբ, զգում է իրեն մահացած կամ գոյություն չունեցող: Նրան թվում է, որ կորցրել է կյանքի համար անհրաժեշտ բոլոր ուժերը, արյունը և ներքին օրգանները: Երբեմն նրան թվում է, որ իր ներսում ամեն ինչ փտում է: Սա կարող է կապված լինել

Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Պրոզոպագնոզիա

Պրոզոպագնոզիա (հուն. πρόσωπον (prosopon) — դեմք, և ἀγνωσία (agnosia) — անճանաչելիություն) — սա դեմքի ընկալման խանգարում է, որի ժամանակ կորում է դեմքը ճանաչելու ունակությունը, սակայն դրա հետ պահպանված է առարկաները ճանաչելու ընդունակությունը: Սովորաբար այս վիճակը կապում են ուղեղի աջ ներքևի ծործորակային շրջանի ախտահարման հետ: Փաստերը ցույց են տալիս, որ գոյություն ունի նաև այս խանգարման գենետիկական ձևը:

Պրոզոպագնոզիայով տառապող հիվանդներին օգնելու համար կազմվել են թերապիայի հաջող տարբերակներ, որոնք օգնում են նրանց սովորել ճանաչել այնպիսի յուրահատկություններ, ինչպիսիք են՝ քայլվածքը, սանրվածքը, ձայնը, կազմվածքի առանձնահատկությունները, հագնվելու ոճը և այլն: Քանի որ մարդու դեմքը հանդիսանում է ամենաինդիվիդուալ առանձնահատկությունը և

Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Ստենդալի համախտանիշ

Ստենդալի համախտանիշը հոգե-մարմնական խանգարում է, որը բնութագրվում է մեծ քանակի արվեստի գործերի կենտրոնացման վայրերում կամ արվեստի ազդեցության զոնայում արտահայտվող սրտխփոցով, գլխապտույտով և հալլյուցինացիաներով:

Անվանվել է 19-րդ դարի ֆրանսիացի ականավոր գրող Ստենդալի անունով, ով իր "Նեապոլ և Ֆլորենցիա՝ ճանապարհորդություն Միլանից Ռեջիո" գրքում նկարագրել է՝ 1817 թվականին Ֆլորենցիա կատարած իր այցի ժամանակ ունեցած զգացողությունները:

Չնայած, Ուֆֆիցիում գտնվող ֆլրորենցիական պատկերասրահ հաճախողների ունեցած նոպաների բազում նկարագրությունների, համախտանիշը նկարագրվել է միայն

Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Օտար ձեռքի համախտանիշ

Օտար ձեռքի համախտանիշը այլ կերպ անվանում են նաև "անարխիստ-ձեռք": Սա բարդ հոգենյարդաբանական խանգարում է՝ իդիոկինետիկ ապրակսիայի ձև, որի ժամանակ խանգարվում է նպատակաուղղված շարժում կատարելու ունակությունը, երբ մեկ կամ երկու ձեռքերն էլ շարժվում են իրենք իրենց՝ անկախ տիրոջ ցանկությունից: Երբեմն այս ամենը համակցվում է էպիլեպսիայի նոպաներով: Հոգեբուժության պոպուլյար աշխատություններում այս համախտանիշը անվանում են դոկտոր Ստրենջլավի հիվանդություն, ոչ թե բացահայտող գիտնականի, այլ "Դոկտոր Ստրենջլավ կամ ինչպես ես դադարեցի վախենալ և սիրեցի ռումբը" ֆիլմի գլխավոր հերոսի պատվին, որի ձեռքը (արհեստական) երբեմն ինքն իրեն նացիստական ողջույնի շարժում էր կատարում:

Այս հիվանդության դեպքում չարիքի փոքրագույնն է, երբ ձեռքը սկսում է քաոսային շարժումներ կատարել՝

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты