Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Ինչ ենք մենք ասում

Մենք ասում ենք՝ "Շնորհակալ եմ, որ Դու կաս", երբ կարող ենք ասել՝ "Ես սիրում եմ Քեզ":

Մենք ասում ենք՝ "Ես այլևս չեմ ուզում ապրել", երբ ուզում ենք, որ մեզ համոզեն հակառակում:

Մենք ասում ենք՝ "Այստեղ ցուրտ է", երբ մենք ինչ-որ մեկի հպման կարիքն ունենք:

Մենք ասում ենք՝ "Ինձ՝ Քեզանից այլևս ոչինչ պետք չէ", երբ չենք կարողանում ստանալ այն, ինչ ուզում ենք:

Մենք ասում ենք՝

"Ես հեռախոսը չէի վերցնում, որովհետև զբաղված էի", երբ ամաչում ենք խոստովանվել, որ այդ ձայնը լսելը այլևս բավականություն չի պատճառում:

Մենք ասում ենք՝ "Ես ոչ ոքի պետք չեմ", երբ իրականում պետք չենք այն միակ մարդուն:

Մենք ասում ենք՝ "Ես ինքս կանեմ", երբ ամաչում ենք օգնություն խնդրել:

Մենք ասում ենք՝ "Դու լավ ընկեր ես", երբ մոռանում ենք ավելացնել "… բայց Դու երբեք դրանից ավել չես դառնա ինձ համար":

Մենք ասում ենք՝ "Դա կարևոր չէ", երբ գիտենք, որ համակերպվելուց բացի ուրիշ ընտրություն չունենք:

Մենք ասում ենք՝ "Ես վստահում եմ Քեզ", երբ վախենում ենք թե խաղալիք ենք դարձել:

Մենք ասում ենք՝ "Առհավետ", երբ ուզում ենք նայել ժամացույցին:

Մենք ասում ենք՝ "Ես կողքիդ էի", երբ չենք կարողանում մեզ համար արդարացում գտնել:

Մենք այնքան շատ բան ենք ասում, որ երբ լեզվի վրա մնում են երեք վերջին չվատնված բառերը, մենք սեղմում ենք մեր շրթունքները, նայում հատակին, ու լռում:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты