fbpx
+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26

  • Ամաչու՞մ եք գալ խորհրդատվության անձամբ:
  • Ցանկանու՞մ եք խորհրդակցել Ձեզ հարմար ժամանակահատվածում:
  • Ուզու՞մ եք լսել մեկ այլ վայրում ապրող հոգեբանի կարծիքը:
  • Դժվա՞ր է հոգեբան գտնել Ձեր բնակավայրում:
  • Ձեզ բացարձակ գաղտնիությու՞ն է անհրաժեշտ:
  • Ինչ-ինչ պատճառներով չե՞ք կարող տանից դուրս գալ և ինքներդ գալ հոգեբանի մոտ:

ՈւՐԵՄՆ Skype - ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅՈւՆԸ ՀԵՆՑ ՁԵԶ ՀԱՄԱՐ Է:

Skype - ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Ժամանակի խնայում

Դուք ավելորդ ժամանակ չեք ծախսում ճանապարհների վրա, չեք ընկնում խցանումների մեջ, ոչ մի տեղ չեք շտապում ու ոչ մի տեղից չեք ուշանում: Այն ամենն ինչը Ձեզ պետք է՝ համակարգիչն է և համացանցը: Դուք կարող եք հոգեբանի խորհրդատվությունը ստանալ տանից դուրս չգալով, լինելով հանգստավայրում, գործուղման մեջ, աշխատավայրում, սրճարանում, մի խոսքով՝ Ձեզ համար հարմար և սովորական վայրերում, չվատնելով Ձեր թանկարժեք ժամանակը:

Գրաֆիկի ճկունություն

Սթրեսները, աշխատավայրերում եղած ծանրաբեռնվածությունը, խիտ աշխատանքային գրաֆիկը հաճախ մեզ ստիպում են անորոշ ժամանակով հետաձգել հոգեբանի մոտ այցելությունը: Skype - խորհրդատվությունը Ձեզ թույլ է տալիս ոչ միայն խնայել հոգեբանի մոտ գնալու համար ճանապարհի վրա ծախսված ժամանակը, այլև ընտրել Ձեզ համար ավելի հարմար շփման ժամանակահատված՝ վաղ առավոտյան, կամ հակառակը՝ ուշ երեկոյան կամ ընդմիջման ժամանակավատվածը, մի խոսքով՝ Ձեզ համար ամենահարմար ժամանակը:

Բացարձակ գաղտնիություն

Skype - խորհրդատվությունն ապահովում է գաղտնիության ամենաբարձր մակարդակը, ինչը շատ կարևոր է Ձեզ համար, եթե Դուք ցանկանում եք, որպեսզի Ձեր այցելությունը հոգեբանի մոտ մնա գաղտնի: Դուք հնարավորություն ունեք նաև ստանալ խորհրդատվություն առանց Ձեր կողմից տեսախցիկը միացնելու, և հոգեբանը չի էլ տեսնի Ձեր դեմքը: Դուք կարող եք շփվել այլ անվան տակ, և հոգեբանը չի իմանա Ձեր որևիցէ մի անձնական տվյալի մասին: Մի խոսքով, կարող եք մնալ լրիվ անանուն:

Լայն ընտրություն

Եթե Դուք ապրում եք փոքր քաղաքում, որտեղ "բոլորը ճանաչում են միմյանց", ու այդ պատճառով չեք ուզում շփվել Ձեր քաղաքի հոգեբանի հետ, ապա Skype - խորհրդատվությունը Ձեզ համար հոյակապ տարբերակ է՝ Դուք կարող եք շփվել այլ քաղաքում ապրող հոգեբանի հետ, ում հետ երբեք Ձեր ճանապարհները չեն հատվի իրական կյանքում և չեք հանդիպի ընդհանուր շրջապատում: Skype- խորհրդատվության շնորհիվ Ձեր ընտրությունը չի սահմանափակվի Ձեր շրջանով կամ քաղաքով: Դուք՝ ավելի լայն ընտրություն ունենալով, կարող եք ընտրել "Ձեր հոգեբանին", ում հետ աշխատելն ավելի հարմարավետ կլինի Ձեզ համար:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՆՑ ԿԱՑՎՈւՄ Skype - ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Ինչպես հասկացա, Ձեզանից շատերը չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է խորհրդատվություն ստանալ մի մարդուց, ով գտնվում է աշխարհի մյուս ծայրում:

Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի սկսեք օգտվել այս հրաշալի և օգտակար ծրագրից: Ամեն ինչ շատ պարզ է: Ուղղակի մտեք ներքոհիշյալ հղումով և ներբեռնեք "Skype" ծրագիրը Ձեր համակարգչի մեջ՝ ինչը նույնպես անվճար է: Ներբեռնել այդ ծրագիրը կարող եք սեղմելով ներքևում նշված պատկերի վրա

Բեռնել Skype - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Ուղղակի անհրաժեշտ է ճշտորեն հետևել հրահանգներին և գիտության առաջընթացի այդ հրաշքը կսկսի ծառայել Ձեզ: Ուսումնասիրեք կայքում եղած ինֆորմացիան՝ այնտեղ կա ուղեցույց ռուսերեն և անգլերեն լեզուներով և կստանաք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Skype-ը հրաշալի է նրանով, որ Դուք կարող եք վերածել Ձեր համակարգիչը համացանց-հեռախոսի, և զանգահարել "Skype"-ի այլ բաժանորդներին անվճար: Կապը որակյալ է և, կրկնում եմ, բացարձակ անվճար: Խորհրդատվությունն իրականացնելու և մեր լիարժեք շփման համար անհրաժեշտ կլինեն ականջակալներ կամ բարձրախոս, խոսափող և web-տեսախցիկ:

ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

  • Սկզբից Դուք էլեկտրոնային նամակով, իմ՝ էլեկտրոնային հասցեին պետք է ուղարկեք Skype - խորհրդատվությունների իմ գրաֆիկում տեղ զբաղեցնելու ցանկության և պատրաստակամության, ինչպես նաև՝ խորհրդատվության պարագայի և նախընտրած վճարման ձևի մասին հայտ, չմոռանալով նշել նաև Skype-ում Ձեր մուտքի անունը (լոգինը): Այդ անելու համար ուղղակի սեղմեք ներքևում նշված պատկերի վրա

Skype-խորհրդատվություն - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

  • Պատասխան նամակում Դուք կստանաք վճարման ռեկվիզիտները (տվյալները) և այն բանի հաստատումը, որ Ձեր ընտրած օրը, համապատասխան ժամին ես Skype-ում դուրս կգամ կապի Ձեզ հետ: Skype ծրագրի յուրահատկության հետ կապված, սկզբից և՛ ես, և՛ Դուք պետք է մուտքագրենք մեր՝ Skype-ում ունեցած անունները, այսպես կոչված՝ "կոնտակտների ցուցակի" մեջ:
  • Կատարեք վճարումը, հայտնեք ինձ այդ մասին և Ձեր ընտրած օրը և ժամին մտեք Skype:

Skype-ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅՈւՆՆԵՐԻ (ԵՎ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՑ) ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍԱԾ ԻՄ ՄՈՒՏՔԻ ԱՆՈՒՆՆ (ԼՈԳԻՆՆ) Է՝ drMadatyan

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՎՃԱՐԵԼ

  • Skype - խորհրդատվությունն արժե` $ 50:
  • Տևում է մեկ ժամ:
  • Խորհրդատվության արժեքը կախված չէ տարածաշրջանից (քաղաքից, երկրից):
  • Նշված արժեքը իր մեջ չի ներառում բանկերի և վճարման համակարգերի կողմից փոխանցման համար գանձվող կոմիսիոն վճարները:

Skype- խորհրդատվության համար կարելի է վճարել բանկային փոխանցումով (ռեկվիզիտները կստանաք էլեկտրոնային փոստով e-mail: drmadatyan@psyhelp.am):

Վճարումը կարելի է իրականացնել նաև Վեստերն Յունիոն, MoneyGram, Կոնտակտ, Յունիստրիմ, BLIZKO, Անելիք, Լիդեր, Զոլոտայա Կորոնա կամ այլ վճարման համակարգերի միջոցով՝ միայն էլեկտրոնային փոստով նախապես պայմանավորվելուց հետո:

Որտե՞ղ է անցկացվում

Այս ամենը նման է այն բանին, կարծես թե՝ ես Ձեր ամենալավ ընկերն եմ և հյուրընկալվել եմ Ձեր տուն: Դուք կհրավիրեք ինձ Ձեր խոհանոց և թեյ կամ սուրճ կառաջարկեք, այնպես չէ՞: Եվ մինչ ես կխմեմ իմ սիրած դառը սև սուրճը, Դուք կփործեք մաքսիմալ հարմարավետություն ստեղծել մեզ համար, որպեսզի մեզ հանգիստ թողնեն և ոչ-ոք չխանգարի մեր մտերմիկ զրույցին: Արեք նույնը, երբ մենք կապի մեջ կմտնենք "Skype"-ով, Ձեզ մեկ բաժակ սուրճ կամ թեյ լցրեք, անջատեք Ձեր հեռախոսը…

Մեզ անհրաժեշտ է տաք և հոգեկան մթնոլորտ, որպեսզի կազմակերպենք հանգիստ և վստահելի շփում:

Որքա՞ն երկար

Մեր հարաբերությունները, այսինքն հանդիպումները, թեկուզև համակարգչի մոնիտորի հետևից, ունեն իրենց յուրահատկություններն ու հնարավորությունները: Վստահելի զրույց կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ է մեկից մեկուկես ժամ: Դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում մարդը հասցնում է վերապրել մի որոշակի հատված իր այն նախկին փորձից, որն ազդեցություն ունի նրա ներկայի վրա: Այդ ժամանակահատվածում Դուք կարող եք մի նոր բան տեսնել և գտնել նոր ելքեր՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Կամ էլ տեսնել այդ իրավիճակը կողքից՝ ինչն արդեն շատ արժեքավոր է: Կամ էլ փորփրել և գտնել այնպիսի մտքային ռեսուրսներ, որոնց պակասի պատճառով էլ իրավիճակը երևում էր մշուշոտ: Մեզանից ավելի շատ ժամանակ չի պահանջվի, քանի որ դրանից երկար աշխատելն արդյունավետ չէ: Այդ ընթացքում խորհրդատվություն ստացողն արդեն հոգնում է: Ձեզ անհրաժեշտ կլինի "մարսել, վերապրել" այն ամենն, ինչ իր համար բացահայտել է այդ մեկ - մեկուկես ժամվա ընթացքում:

Որքա՞ն հաճախ

Որպես կանոն, իրավիճակը հասկանալու և բացահայտելու համար թե ինչ եք ցանկանում, և ինչ կարող եմ ես տալ Ձեզ, բավարար է լինում մեկ հանդիպում: Ամենաարդյունավետը, իհարկե, կրկնվող հանդիպումներն են: Օրինակ՝ շաբաթական մեկ հանդիպում: Եթե անհրաժեշտություն կա ինչ-որ բան հրատապ լուծել, ապա իհարկե կարելի է հանդիպել ավելի հաճախ: Բայց երկու հանդիպումների միջև պետք է ընկնի գոնե մեկ օր ընդմիջում:

Ի՞նչ կստացվի արդյունքում

Որպես կանոն, արդեն առաջին հանդիպումից պարզ է լինում, թե պատրաստ եք Դուք ինձ հետ աշխատելու, թե՝ ոչ, և ես Ձեզ վստահություն ներշնչում եմ, թե՝ ոչ: Դա ավելի շատ երևում է խորհրդատվությունից հետո Ձեր ունեցած զգացողություններում: Առաջին հանդիպման ժամանակ մի որոշ լարվածությունն անխուսափելի է, և դա հասկանալի է՝ հեշտ չէ պատմել անծանոթ մարդուն ունեցած ցավոտ խնդիրների մասին: Հաճախ նույնիսկ առաջանում է վախ՝. "իսկ եթե նա ինձ մեղադրի՞, կամ քննադատի՞: Կարո՞ղ եմ արդյոք նրանից օգնություն խնդրել, կարո՞ղ եմ արդյոք ստանալ նրա աջակցությունն ու փոխըմբնումը": Մի մոռացեք, որ Ձեր առջև արհեստավարժ հոգեբան է: Խորհրդատվության ամենաթանկ բաղկացուցիչ մասը՝ հոգեպես և անձնային աճելու Ձեր ցանկությունն է: Դուք ոչ միայն կլուծեք Ձեր այն խնդիրները, որով դիմել էիք ինձ, այլև կսովորեք վստահել դիմացինին, կարիքի դեպքում դիմացինից հայցել օգնություն, փոխըմբռնում, վստահել նրան, մերժել, խոսել նրա հետ այն բաների մասին, ինչը Ձեզ դուր է գալիս, կամ դուր չի գալիս և այլն: Դուք կսովորեք շփվել և դա շատ ավելի անվտանգ է և հեշտ մեր խորհրդատվության շրջանակներում, քան թե իրական կյանքում:

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: