Հոգեբանի Skype - խորհրդատվություն

    • Ամաչու՞մ եք գալ խորհրդատվության անձամբ:
    • Ցանկանու՞մ եք խորհրդակցել Ձեզ հարմար ժամանակահատվածում:
    • Ուզու՞մ եք լսել մեկ այլ վայրում ապրող հոգեբանի կարծիքը:
    • Դժվա՞ր է հոգեբան գտնել Ձեր բնակավայրում:

Հոգեբանի անվճար խորհրդատվություն

ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅԱՆ ԼԻԱՐԺԵՔ ԳԱՂՏՆԻՈւԹՅՈւՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈւՄ Է

Մեզանից յուրաքանչյուրը իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ հանդիպում է այնպիսի բարդ, "անելանելի" իրավիճակի, որի լուծումը գտնում է միայն չարացման կամ էլ այդ իրավիճակի հետ համակերպման մեջ։

Շատերը շարունակում են այդպես էլ ապրել՝ փչացնելով իրենց կյանքի որակը: Նրանք չեն էլ հասկանում, որ հետևելով իրենց կարծրատիպերին, տուժում են բացառապես իրենք՝ ունենալով անորակ կյանք:

Մեր կենտրոնի բարձր որակավորում ունեցող արհեստավարժ հոգեբանները կոչված են Ձեր հետ միասին լավացնելու Ձեր կյանքի որակը և օգնելու Ձեզ` լուծելու Ձեր առաջ ծառացած խնդիրները:

Ուզում ենք հավաստիացնել, որ մեզ ուղարկված յուրաքանչյուր նամակ կարևոր և եզակի է մեզ համար, և յուրաքանչյուր իրավիճակ մեր հոգեբանների կողմից քննարկվում է յուրովի՝ տրվելով գրագետ և պատշաճ պատասխաններ:

Միևնույն ժամանակ ուզում ենք հայտնել, որ շատ հոգեբանական խնդիրներ հնարավոր չէ լուծել նման նամակագրության շրջանակներում և պահանջում է հոգեբանի առկա աշխատանք: Եթե Ձեր խնդիրը կլինի այդպիսին, ապա մեր հոգեբանները կզգուշացնեն Ձեզ այդ մասին և Դուք կկարողանաք խորհրդատվություն նշանակել հենց այն հոգեբանի հետ՝ ում վստահում եք:

Օրվա ընթացքում մեր կենտրոնը ստանում է 50-ից ավելի նամակներ և հուզող հարցեր և հենց դա է պատճառը, որ Դուք Ձեր նամակի պատասխանը կստանաք 15 օրվա ընթացքում:

Ձեր հարցերի պատասխանները ստանալու համար բավարար է անցնել երեք դյուրին քայլերով՝

Ներբեռնել "Խնդրի նկարագրման ձևը" ներքևում նշված "Ներբեռնել" պատկերի վրա սեղմելով՝

Բեռնել - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Հանգիստ, առանց շտապելու, միայնության մեջ, Ձեզ համար համապատասխան ժամանակահատվածում հենց ներբեռնած բլանկի վրա լրացրեք այն՝ մանրամասն նկարագրելով Ձեր զգացողությունները և ուղղելով ձեզ հուզող հարցը, սակայն փորձեք չընկնել նաև մյուս ծայրահեղության մեջ։ Պատասխանեք տրված բոլոր հարցերին, որքան էլ անիմաստ դրանք Ձեզ թվան՝ տալով որքան հնարավոր է անկեղծ և ճշմարիտ պատասխաններ, որպեսզի մեր հոգեբանները, ունենալով մաքսիմալ ամբողջական ինֆորմացիա, կարողանան տալ Ձեզ հուզող հարցերի գրագետ և ամբողջական պատասխանները: Յուրաքանչյուր հարցին խնդրում ենք պատասխանել հենց հարցի տակ: Կարիք չկա բոլոր հարցերի պատասխանները գրել բլանկի վերջում: Այն կբարդացնի մեր աշխատանքը:

Ուղարկեք արդեն լրացված ձևը doc ֆորմատով մեր էլէկտրոնային հասցեին՝ այն կցելով Ձեր նամակին, ներքևում նշված պատկերի վրա սեղմելով:

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Ուրախ կլինենք, եթե կարողանանք ինչ-որ բանով թեթևացնել կամ լուծել Ձեր իրավիճակը։

Շնորհակալ ենք Ձեր վստահության համար:

Հոգեբանի անվճար հորհրդատվություն ծնողների համար

Երբեմն պատահում է այնպես, որ երեխաների կյանքում առաջանում են տարբեր դժվարություններ: Երեխաներն անում են ամեն հնարինը, որպեսզի հաղթահարեն այն: Որոշների մոտ դա լավ է ստացվում, մյուսների մոտ՝ ոչ: Եվ Դուք համարում եք, որ Ձեր երեխան խնդիր ունի, ինչը շատ է անհանգստացնում Ձեզ:

Հոգեբանի անվճար հորհրդատվություն պատանիների համար

Մեզանից յուրաքանչյուրը, իր կյանքի ընթացքում, գոնե մեկ անգամ ընկնում է բարդ, "անելանելի" իրավիճակի մեջ, որի լուծումը գտնում է միայն չարացման կամ էլ այդ իրավիճակի հետ համակերպման մեջ։

Անվճար խորհրդատվություն

Սեղմեք համապատասխան պատկերի վրա

17 - 70 տարեկան 4 - 17 տարեկան

Անվճար խորհրդատվություն (ծնողներ , պատանիներ)

Սեղմեք համապատասխան պատկերի վրա

Ծնողներ Պատանիներ

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты