fbpx
+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ, բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան, փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Անցավ ժամանակ: Ես ամուսնացա առաջին անգամ, միասին ապրեցինք գրեթե երեք տարի, ավելի հաճախ տարբեր քաղաքներում (ես սովորում էի, նա աշխատում),

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հարց՝

Բարի օր: Իմ անունը X է, ես 20 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ տարբեր ձևի եմ վերաբերվում՝ երբեմն հպարտանում եմ ինձնով, երբեմն հայհոյում եմ ինձ, հասկանալով, որ կարող էի ավելի ճիշտ վարվել: Ես զգացմունքային մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ բավականին հանգիստ ինձ դրսևորել: Հեշտությամբ գնում եմ շփման, բայց ոչ կոնֆլիկտի, միշտ ցանկանում եմ հասկանալ և ընդունել դիմացինիս տեսակետը, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին նրանք կան, սակայն ատում եմ էգոիստներին: Շատ ընկերներ և լավ ծանոթներ ունեմ: Շատերը ինձ ընկալում են որպես բարի և հասնող մարդ, որը միշտ կօգնի, կլսի և կսատարի: Հենց այս բանի համար էլ ինձ գնահատում են և վստահում: Ահա և կարճ իմ մասին:

Ինչ վերաբերվում է իմ խնդրին՝ արդեն մեկ և կես տարի է

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես X-ն եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Y քաղաքում՝ Y նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

Իմ 19 տարիների ընթացքում արդեն բազմաթիվ ընկերներ եմ ունեցել, որոնցից ոչ-ոք ինձ ներքուստ չի գրավել: Ինչ վերաբերվում է սիրուն, ապա իմ ոչ մի ընկերոջ նկատմամբ ես այդ զդացումը չեմ ունեցել: 2009 թվականի մարտի 19-ին ծանոթացա մի 26 տարեկան երիտասարդի հետ: Մեր առաջին հանդիպումը տևեց բավական երկար, և մենք ոչ մի կերպ չհագեցանք խոսելուց,…

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ մոտ հետևյալ իրավիճակն է՝ ես բաժանվել եմ իր սիրած տղամարդուց: Վերջին շրջանում նրա մոտ այնպիսի անտարբեր վերաբերմունք էր իմ նկատմամբ, որ ես չեմ ուզում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Չեմ էլ հասկանում՝ սիրում եմ նրան թե ոչ: Վերջին շրջանում տեղի ունեցած այն ամենից հետո, որ ես վերապրել եմ, կարելի էր նրան ատել:

Հիմա ինձ տարօրինակ եմ զգում՝ առանց նրա չեմ կարող, միգուցե ուղղակի սովորե՞լ եմ: Հավանաբար դժվար է հասկանալ ամբողջ իրավիճակը՝ կփորձեմ ավելի հասկանալի պատմել: Մենք արդեն միասին ենք 1 տարի: Տարիքային տարբերությունը՝ 12 տարի է: Ես սկզբից շատ էի մտածում և ստուգում՝ ամուսնացած է նա թե ոչ: Պարզվեց, որ ոչ՝ ապրում է մոր և եղբոր հետ: Հանդիպում էինք իմ տանը, կամ նեյտրալ տարածքում: Իր տանը եղել եմ մի քանի անգամ՝ նրա հրավերով, երբ տանը մարդ չկար: Ըստ բնակարանի կարելի էր ասել,

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է X։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Y քաղաքում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…

Ես էմոցիոնալ եմ, երբեմն իմպուլսիվ և բռնկուն՝ երբեմն... բնույթս է այդպիսին։ Ինձ դրական էմոցիաների մշտական դուրս մղում է պետք։ Որպեսզի բացասական չդառնամ։ Բացասական Էմոցիաներս հասարակության մեջ չեմ ցուցաբերում։ Ընկերուհիս, որը իմ ամենամոտ մարդն է և ում ամեն ինչ վստահում էի, այնպես ինչպես ինքը ինձ, մեկնել է ուրիշ քաղաք, և նույնիսկ ինտերնետում հազվադեպ է լինում, իսկ մենք իրար միշտ շատ օգնում էինք։ Հիմա փորձում եմ ինքս։ Նրանից, որ ձեռքերս իջնում են, հասկանում եմ,

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անուն է X: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Y քաղաքում, ամուսնուս և ծնողներիս հետ (երեխաներ չունենք): Ես դժվար վիճակում եմ՝ ամուսնուս հետ լուրջ կոնֆլիկտ ունեմ:

Ես բաց մարդ եմ, մտածող, զգայուն, ինձ սիրում եմ: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է այնպես, ինչպես ես ինքս: Որոշ մարդիք ինձ համարում են չափազանց դժվար (աշխատավայրում ենթականերս՝ պահանջկոտությանս պատճառով):

Ուղիղ 3 ժամ առաջ գտա ամուսնուս գաղտնի նամակագրությունը և ենթադրում եմ, որ նա ուրիշին է սիրում: Փոխադարձության մեջ խնդիրները ծագեցին մոտ 1 տարի առաջ (սկսեցի ավելի քիչ նրան զգալ, էմոցիաներս քչացան)՝ ամուսնուս հետ էմոցիոնալ կոնտակտը բացակայում է: Ուզում եմ որպես տղամարդ Ձեզնից խորհուրդ հարցնել... Հենց նոր գտա ամուսնուս ռոմանտիկ նամակագրությունը իր նախկին կրքի հետ, որը ունի կես տարվա պատմություն։

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է X, ես 30 տարեկան եմ։ Ապրում եմ Y քաղաքում ամուսնուս և կենդանիների հետ։ Ես դժվար իրավիճակում եմ և չգիտեմ թե ում դիմեմ։

Ես տաքարյուն եմ, նեղացկոտ, ամաչկոտ։

Հիմա ինձ մոտ տուպիկային իրվիճակ է՝ իմ ու ամուսնուս մեջ լուրջ անհասկացվածություն կա։ Իմ կյանքում ինձ դուր չի գալիս այն, որ մենք չունենք երեխաներ, ընդ որում բոլոր հետազոտություններն անցել ենք, և նորմալ է, և նրա բարկության բռնկումները։ Ամուսնուս մոտ դյուրագրգռությունն առաջանում է հաճախ այն ժամանակ, երբ նա քաղցած է, կամ էլ ինչ-որ բան այնպես չէ։ Այդ ժամանակ նա սկսում է շատ սուր հակազդումներ տալ։

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հարց՝

Միհրդատ Ռոստոմովիչ, խնդրում եմ օգնեք հասկանամ իմ իրավիճակը: Սովորաբար ինձ մոտ ամենի ինչը լուծվում է ինքնաբերաբար, բայց հիմա ես իսկապես խճճվել եմ, և չգիտեմ թե ինձ ինչպես պահեմ հետագայում:

Ես հոմոսեքսուալիսը եմ, և այդ մասին գիտեմ 7 տարեկանից: Սկզբից ինձ թվում էր, թե կանցնի, սակայն հետո հասկացա, որ անհույս է: 14 տարեկանից սկսեցի ապրել ինձանից 10 տարի մեծ մի տղայի հետ, ով ինձ սովորեցրեց ապրել կայուն հարաբերություններով, այլ ոչ ուրիշների նման՝ դեպքից դեպք: Նա ինձ բացատրեց, որ մենք նույնպիսի մարդիք ենք, ինչպես մնացածները, ուղղակի ապրում և սիրում ենք այս կերպով: Միասին ապրեցին 5 տարի, բաժանվեցինք ընկերոջս մեկնման, և իմ մեկնման անհնարության պատճառով:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անունն է X, ես 23 տարեկան եմ: Ապրում եմ Y քաղաքում, ծնողներիս հետ (երեխա չունեմ): Ես դժվար իրավիճակում եմ:

Ես բարի եմ, խելացի, հանգիստ, տպավորվող, բռնկուն: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է հիմնականում լավ, որոշ մարդիք թերագնահատում են:

Իմ մոտ պարբերաբար դեպրեսսիաներ են: Չեմ կարողանում ինքս ինձ գտնել: Ամեն ինչ սկսեց 1.5 տարի առաջ: Ուսումս վերջացրեցի, բայց չի ստացվում կյանքում ինքնահաստատվել: Ինչ որ պոռթկումներ ունեմ, սակայն չեմ հասկանում, թե որ ուղղությամբ՝