fbpx
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է X։ Ես Y քաղաքից եմ։

Ես որոշել եմ օգտվել այս հնարավորությունից, որովհետև ինձ թվում է, որ կողքից իմ խնդիրը ավելի լավ կքննարկվի։ Իսկ Դուք չշահագրգռված և անծանոթ մարդ եք ինձ համար։ Ես 21 տարեկան եմ, ապրում եմ մայրիկիս և եղբորս հետ։ Այս պահին ոչ մի տիպի այլ հարաբերություններ չունեմ, և դա էլ ինձ անհանգստացնում է։ Ես շատ ակտիվ մարդ եմ, զբաղվում եմ հասարակական գործունեությամբ, պարում եմ, աշխատում եմ երեխաների հետ, կազմակերպում և անց եմ կացնում բազմապիսի միջոցառումներ, ես ուսանողական ջոկատ ունեմ, որտեղ ես կոմիսար եմ և պատասխանատու եմ ժամանցային միջոցառումների համար։

Ես բարի եմ, շատ պատասխանատու, ուրախ, ակտիվ, ցանկացած կոմպանիայի հոգի։ Մարդիք ձգվում են դեպի ինձ, ես երբեք մենակ չեմ լինում։ Բայց նույնիսկ հաշվի առնելով այս ամենը ես միայնակ եմ և տանջվում եմ դրանից։ Խնդիրը նրանում է, որ ես բաժանվել եմ իմ ընկերոջից (այս ամառ պետք է ամուսնանայինք) նոյեմբերին՝ ես ինքս եմ հեռացել նրանից։ Ես շատ ուժեղ էի սիրահարված նրան, և մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ նրան, չնայած որ հասկանում եմ, որ նրա հետ հեշտ չէր լինի։ Ես ապրում եմ անցյալի հարաբերություններով, և չեմ կարողանում նորը սկսել, քանի որ միշտ մտածում եմ նրա մասին, բոլոր տղամարդկանց համեմատում եմ նրա հետ, ընկալելով նրան որպես իդեալ։ Շանոթանում եմ, սակայն ոչ ոքի մոտ չեմ թողնում՝ դադարել եմ մարդկանց վստահել։ Ինչ-որ փակ շրջան է դառնում՝ մի կողմից հարաբերություններ եմ ուզում, մյուս կողմից թույլ չեմ տալիս, որ նրանք զարգանան՝ ինքս եմ փախչում դրանցից։ Ինձ շրջապատողները, միաձայն ասում են, որ ճիշտ եմ վարվել թողնելով նրան, որ նրա հետ ես չէի զարգանում, այլ ընդհակառակը՝ դեգրադացվում էի, սակայն նրա հետ ես՝ մի որոշակի ժամանակահատված ինձ լավ էի զգում, որից հետո հասկացա, որ նա դիկտատոր է, և որ նրա հետ չեմ կարողանա։ Սակայն միևնույն է՝ նրան սիրում եմ; Կարծես թե ամեն ինչ էլ հասկանում եմ, իսկ մոռանալ չեմ կարողանում։

Արդեն նորմալ, լուրջ հարաբերություններ եմ ուզում, սակայն ինչ էլ անում եմ, անցյալս չի թողնում։

Օգնեք խնդրում եմ։

Պատասխան՝

Հարգելի X։

Ես նկատեցի, որ դուք բավականին ինքնաբավարարված և ակտիվ մարդ եք։ Սերը բաղկացած է մի քանի բաղկացուցիչից, որոնցից կարևոր դերը տրված է գիտակցությանը։ Եթե Դուք համարում եք, որ գիտակցաբար եք վարվել բաժանվելով Ձեր ընկերոջից, ապա դրա մասին ափսոսելու կարիք չկա։ Վերոհիշյալը իմաստ ունի միայն այն դեպքում եթե որոշումը ընդունվել է բացառապես Ձեր կողմից, այլ ոչ շրջապատի ճնշման տակ։

Փորձեք հասկանալ վերջապես՝ սիրու՞մ եք նրան, թ՞ե ոչ։ Չգիտեմ թե ինչու, ինձ թվում է, որ Դուք կարոտում եք Ձեր այն կերպարին, որը ժամանակին Ձեզ շատ դուր էր գալիս։ Այո, այդ շրջանում նա Ձեր կողքին էր, սակայն հաշվի առեք, որ կարող էր լինել ով ասես։ Դրանից Դուք չէիք փոխվի։ Սրանք Ձեր հիշողություններն են ինքներդ Ձեր մասին, որտեղ բացի Ձեզանից, ոչ ոք ոչ մի դեր չի կատարում։ Իսկ ով է Ձեզ ասել, որ Ձեր հաջորդ փորձի ժամանակ, Դուք Ձեզ ավելի դուր չեք գա։

Մարդիք միանում են ելնելով որոշ չափանիշներից։ Դրանցից մեկը՝ ընդհանուր հետաքրքրություններն են։ Մյուսը՝ խոր հարգանքը միմյանց նկատմամբ, և այլն։ Ինչքան ես հասկացա Ձեր նամակից, այս ամենը Ձեր հարաբերություններում չկար։

Ուրախացեք։

Դուք նոր շանս եք ձեռք բերել, որպեսզի նայեք Ձեր կողքերը և գտնեք այն արքայազնին, ով շատ երկար փնտրել է Ձեզ, և ձեռքերի վրա Ձեզ կտանի մինչև աշխարհի ծայրը։ Դուք դեռ 21 տարեկան եք՝ շտապելու տեղ չունեք։ Իսկ որպեսզի մոռանաք Ձեր ընկերոջը, անհրաժեշտ է նրա նկատմամբ ճիշտ ձևով բացասական զգացողություններ սինթեզել։ Հիշեք այն բոլոր բացասականը (ինչը ամենայն հավանականությամբ ավելի շատ է եղել) ինչ կատարվել է Ձեզ հետ Ձեր հարաբերությունների ընթացքում։

Եթե Ձեզ թվում է, որ գնահատականները, որ ես տալիս եմ հիմնվելով այն աղքատիկ ինֆորմացիայի վրա, որ Դուք տվել եք, ադեկվատ չեն, ուրեմն ուղղակի ես Ձեզ սխալ գնահատական եմ տալիս, համարելով, որ լուրջ մարդ եք, ում որոշումները մտածված և հիմնավորված են տասնյակ անգամներ։

Ես Ձեր մեջ կասկած չունեմ։

Իսկ Դու՞ք։

Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Շնորհակալ եմ։

Շնորհակալ եմ Ձեր պատասխանի համար։ Դուք լիովին ճիշտ եք՝ ես գիտեմ, որ ճիշտ եմ վարվել, ուղղակի վախենում եմ ինքս ինձ այդ մասին խոստովանել։ Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ ինձ դուր էր գալիս իմ այն կերպարը, և գիտեմ, որ դա բոլորովին այն չէ, ինչ ես սպասում եմ նմանատիպ հարաբերություններից։ Հիմա գիտեմ։

Մեկ անգամ էլ շնորհակալ եմ...

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: